Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հավիտենական պարգև՝ Արարչից

Հավիտենական պարգև՝ Արարչից

Հավիտենական պարգև՝ Արարչից

ԶԱՐՄԱՆԱԼԻ չէ՞, որ Աստվածաշնչի առաջին գլխում կա՛մ ակնարկվում, կա՛մ ուղղակիորեն նշվում են այն գործոնները, որոնք գիտնականներն անչափ կարևոր են համարում որևէ մոլորակի վրա կյանքի գոյության համար։ Որո՞նք են այդ գործոնները։

Կյանքի գոյության համար ջրերի առատություն պետք է լինի, և այդ մասին հիշատակվում է Ծննդոց 1։2–ում։ Պետք է նաև հարկ եղած ջերմություն պահպանվի, որպեսզի ջրերը հեղուկ վիճակում մնան։ Իսկ դրա համար մոլորակը պետք է Արեգակից համապատասխան հեռավորության վրա գտնվի։ «Ծննդոց»–ի հաղորդագրությունը բազմիցս մեր ուշադրությունը հրավիրում է արևի և նրա՝ երկրի վրա թողած ազդեցության վրա։

Որպեսզի մոլորակը բնակելի լինի, նրա մթնոլորտը պետք է որոշակի գազային բաղադրություն ունենա։ Այս կարևոր գործոնը հիշատակվում է Ծննդոց 1:6–8-ում։ Բուսականությունը, որը նկարագրված է Ծննդոց 1:11, 12–ում, նպաստում է թթվածնի արտադրությանը։ Իսկ որպեսզի մոլորակը հարուստ լինի կենդանական աշխարհով, պետք է լինեն մայրցամաքներ և պտղաբեր հող, ինչի մասին և նկարագրվում է Ծննդոց 1:9–12-ում։ Ի վերջո, որպեսզի մոլորակի վրա մեղմ եղանակ լինի, այն պետք է ճիշտ անկյան տակ թեքված լինի ու մնա այդ տեղում։ Երկիր մոլորակին այդ հարցում մասամբ «օգնում» է լուսինը՝ իր ձգողականության ուժով։ Այս արբանյակի ստեղծումն ու նրա բերած որոշ օգուտներ նկարագրված են Ծննդոց 1:14, 16–ում։

Ինչպե՞ս կարողացավ Մովսեսը նկարագրել այս գործոնները, այն դեպքում երբ նրա օրերում չկային այնպիսի գիտական տվյալներ, ինչպիսիք որ կան մեր օրերում։ Արդյո՞ք նա, իր օրերի մարդկանց հետ համեմատած, արտասովոր ունակությունների տեր էր։ Պատասխանն այն է, որ նա ներշնչվել էր երկնքի ու երկրի Արարչի կողմից, և այս հանգամանքն ուշագրավ է դառնում այն պատճառով, որ «Ծննդոց»–ի հաղորդագրությունը գիտականորեն ճշգրիտ է։

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ մեր տիեզերքի բոլոր հրաշալիքները ստեղծվել են որոշակի նպատակով։ «Երկինքների երկինքը Տիրոջն [«Եհովայինն», ՆԱ] է,— ասվում է Սաղմոս 115:16–ում,— եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ»։ Մեկ այլ սաղմոսում կարդում ենք. «Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104:5)։ Եթե Արարիչն է մտահղացել ու ստեղծել տիեզերքն ու մեր հրաշալի մոլորակը, տրամաբանական է, որ նա ունի նաև կարողություն պահպանելու դրանք։ Հետևաբար, դուք կարող եք վստահությամբ սպասել հետևյալ հրաշալի խոստման կատարմանը. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37:29)։ Համոզված եղեք, որ Աստված երկիրը «չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար», այսինքն՝ որ Աստծուն երախտագիտությամբ ընդունող մարդիկ երկրի վրա հավիտյան բնակվեն (Եսայիա 45:18

Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը երկիր եկավ, որ սովորեցնի Աստծու մասին, ինչպես նաև այն մասին, որ նա հնազանդ մարդկությանը հավիտենական կյանք է պարգևելու (Յովհաննէս 3:16)։ Մենք վստահ ենք, որ Աստված շուտով ‘երկիրն ապականողներին կապականի’։ Սակայն խաղաղասեր մարդիկ՝ բոլոր ազգերից, կփրկվեն, քանի որ ընդունում են այն ամենը, ինչ Աստված արել է իրենց փրկության համար (Յայտնութիւն 7:9, 14; 11:18)։ Որքա՜ն սքանչելի կլինի կյանքը, երբ մարդիկ ուսումնասիրեն ու հավիտյան վայելեն Աստծու զարմանահրաշ ստեղծագործությունները (Ժողովող 3:11; Հռովմայեցիս 8:21

[թույլտվությամբ. 8–րդ էջի վրա]

NASA photo