Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Միայն աստված կփրկի երկիրը

Միայն աստված կփրկի երկիրը

Միայն աստված կփրկի երկիրը

«ՓԱՅԼՓԼՈՒՆ ԿԱՊՏԱՍՊԻՏԱԿԱՎՈՒՆ ՄԱՐԳԱՐԻՏ»։ Այսպես նկարագրեց Երկիր մոլորակը տիեզերագնաց էդգար Միտչելը, երբ տեսավ այն տիեզերքի սև ֆոնի վրա։

Աստված ստեղծեց երկիրը, որպեսզի այն բնակության վայր դառնար մարդու համար։ Աստծու այդ հրաշք ստեղծագործությունը տեսնելով՝ հրեշտակները բարձրաձայն «գովաբանեցին» նրան (Յոբ 38։7)։ Երբ ուսումնասիրում ենք մեր մոլորակի հրաշալիքները, մենք նույնպես Արարչին գովաբանելու շատ պատճառներ ենք տեսնում։ Կան բազմաթիվ բարդ էկոհամակարգեր, որոնց շնորհիվ երկրի վրա պահպանվում է կյանքը։ Օրինակ՝ բուսականությունը օրգանական նյութեր է պատրաստում կենդանի օրգանիզմների համար ածխաթթու գազի, ջրի և արևի լույսի միջոցով։ Իսկ այս պրոցեսի արդյունքում անջատվում է թթվածին, ինչը շատ անհրաժեշտ է մեր կյանքի գոյության համար։

Աստվածաշունչն ասում է, որ Աստված երկրի խնամքը հանձնել է մարդուն (Ծննդոց 1։28; 2։15)։ Մարդը պետք է այնպես հոգ տաներ երկրին, որ էկոլոգիան չփոխվեր։ Նա պիտի սիրեր իր երկիր–տունը, պիտի ցանկանար այն գեղեցիկ պահել։ Սակայն մարդը օժտված էր ազատ կամքով, ուստի հնարավոր էր, որ նա ագահորեն շահագործեր երկրագնդի ռեսուրսները։ Ցավալի է, բայց մարդ արարածը հենց այդպես էլ վարվեց։ Մարդկային անտարբերության ու ագահության պատճառով երկիրը աղետալի վիճակում է հայտնվել։

Նշենք գլոբալ խնդիրներից միայն մի քանիսը։ 1) Անտառահատումների պատճառով գնալով շատանում է ածխաթթու գազի քանակը, ինչի հետևանքով ավելի են սաստկանում մթնոլորտայն երևույթները։ 2)  Պեստիցիդների (թունաքիմիկատների) լայնամասշտաբ կիրառությունը լուրջ վնաս է հասցնում միջատների պոպուլյացիային, որը մեծ դեր ունի բույսերի փոշոտման հարցում։ 3) Ձկնորսության չարաշահումը և ծովերի ու գետերի աղտոտվածությունը վտանգի տակ են դնում ձկնաշխարհի գոյությունը։ 4) Իսկ բնական ռեսուրսների չարաշահումը գրեթե ոչինչ չի թողնում եկող սերնդին։ Դեռ ավելին, շատերի կարծիքով՝ դա նպաստում է գլոբալ տաքացմանը։ Որոշ էկոլոգներ որպես ապացույց մատնանշում են այն փաստը, որ Արկտիկայում և Անտարկտիդայում սառցադաշտերը նահանջում են, իսկ հսկա սառցալեռներն առանձնանում են իրարից։ Տեսնելով, որ մեծ ավերածություններ պատճառող բնական աղետները ավելի հաճախակի են դարձել՝ ոմանք սկսում են մտածել, որ երկիրը փոխհատուցում է մարդուն։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում երկրի վրա, ցույց է տալիս, որ շատերը իրենց գեղեցիկ երկիր–բնակարանը պահպանելու ոչ մի ցանկություն չունեն։ Մարդիկ զբաղված են իրենց եսասիրական ցանկությունները բավարարելով։ Փաստորեն, մարդը վատ կենվոր է. նա չգնահատեց Աստծու տված նվերը (Ծննդոց 1։26–29)։ Ինչպես գրված է Հայտնություն 11։18–ում, նա «կործանում է երկիրը»։

Աստվածաշնչի մարգարեությունները ցույց են տալիս, որ Ամենակարող Աստված Եհովան՝ երկրի բարդ էկոհամակարգը Ստեղծողը, վճռել է դուրս անել վատ կենվորներին (Սոփոնիա 1։14; Հայտնություն 19։11–15)։ Ու քանի դեռ մարդը վերջնականապես չի կործանել երկիրը, Աստված կմիջամտի։ Եվ դա կլինի ավելի շուտ, քան կարծում ենք * (Մատթեոս 24։44)։ Իսկապես, միայն Աստված կարող է փրկել երկիրը կործանումից։

[ծանոթագրություն]

^ պարբ. 7 Համոզվելու համար, որ այդ ժամանակը շատ մոտ է, կարդա՛ «Արթո՛ւն կացեք» գրքույկը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։