Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված իրակա՞ն անձնավորություն է

Աստված իրակա՞ն անձնավորություն է

Աստված իրակա՞ն անձնավորություն է

Ի՞նչ են ասում մարդիկ

«Նա ամեն տեղ է, նա ամեն ինչ է»։

«Նա անդեմ բանականություն է, վերացական մի ուժ»։

Ի՞նչ է ասել Հիսուսը

«Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան» (Հովհաննես 14։2)։ Փաստորեն, Աստված, փոխաբերական իմաստով, տուն կամ բնակվելու տեղ ունի։

«Ես Հորից դուրս ելա և աշխարհ եկա։ Նորից թողնում եմ աշխարհը ու Հոր մոտ եմ գնում» (Հովհաննես 16։28)։ Հիսուսը գիտեր, որ Աստված իրական Անձնավորություն է և բնակվելու տեղ ունի։

ՀԻՍՈՒՍԸ երբեք Աստծու մասին չի խոսել որպես վերացական ինչ–որ ուժի։ Ընդհակառակը՝ նա հաճախ էր զրուցում Աստծու հետ և աղոթում նրան։ Նա Եհովային դիմում էր որպես իր երկնային Հոր, ինչը ցույց է տալիս նրանց միջև եղած մտերիմ հարաբերությունը (Հովհաննես 8։19, 38, 54

Ճիշտ է, «ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն», քանի որ «Աստված Ոգի է» (Հովհաննես 1։18; 4։24)։ Բայց դա չի նշանակում, որ նա մարմին չունի։ Աստվածաշունչն ասում է. «Կա ֆիզիկական մարմին, կա նաև ոգեղեն մարմին» (1 Կորնթացիներ 15։44)։ Եհովան ոգեղեն մարմին ունի։

Երբ Հիսուսը հարություն առավ, «մտավ.... բուն երկինքը, որպեսզի հիմա մեզ համար ներկայանա Աստծու երեսի առաջ» (Եբրայեցիներ 9։24)։ Այս համարից երկու կարևոր բան ենք սովորում։ Առաջին՝ Աստված բնակվելու տեղ ունի։ Երկրորդ՝ նա իրական Անձնավորություն է և ոչ թե վերացական մի ուժ, որն ամենուր է։

Իսկ ինչպե՞ս է Աստված կարողանում իր հսկողության տակ պահել ամեն ինչ։ Նա իր սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժը ուղարկում է տիեզերքի ցանկացած վայր։ Ինչպես սիրող հայրն է իր ձեռքը մեկնում և օգնում իր երեխաներին, այդպես էլ Աստված է ուղարկում սուրբ ոգին՝ իր նպատակներն իրականացնելու համար (Սաղմոս 104։30; 139։7

Աստված նաև զգացումներ ունի. նա կարող է ինչ–որ բան սիրել կամ ատել։ Աստվածաշնչում նշվում է, որ նա սիրում է իր ծառաներին, ուրախանում է նրանցով, բայց ատում է կռապաշտությունը, նաև տրտմում է, երբ մարդիկ սխալ են վարվում (Ծննդոց 6։6; Բ Օրինաց 16։22; Գ Թագաւորաց 10։9; Սաղմոս 104։31)։ Եհովան «երջանիկ Աստված» է (1 Տիմոթեոս 1։11)։ Հետևաբար, մեզ չեն զարմացնում Հիսուսի խոսքերն այն մասին, որ մենք կարող ենք սովորել սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով (Մարկոս 12։30) *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 12 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի առաջին գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 5–րդ էջի վրա]

Ինչպես սիրող հայրն է իր ձեռքը մեկնում, այդպես էլ Աստված է ուղարկում սուրբ ոգին՝ իր նպատակներն իրականացնելու համար