Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ապագան քո՛ ձեռքերում է

Ապագան քո՛ ձեռքերում է

Ապագան քո՛ ձեռքերում է

«Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց» (Ծննդոց 1։27

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ հայտնի այս խոսքերը մատնանշում են, թե Աստված է՛լ ինչ է «արել վայելուչ իր ժամանակին». նա արարել է մարդկային առաջին կատարյալ զույգին՝ Ադամին ու Եվային (Ժողովող 3։11)։ Աստված պատվիրել էր նրանց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28

Մարդկային առաջին զույգին տրված այս պատվերով Եհովան հայտնի դարձրեց իր նպատակը։ Նրանք պետք է բազմանային և հոգ տանեին երկրի մասին՝ այն դարձնելով համաշխարհային դրախտ։ Աստված չէր նախասահմանել, որ նրանք ապրեին ու հետո մահանային։ Ընդհակառակը՝ Եհովան նրանց հրաշալի ապագայի հեռանկար էր տվել։ Եթե նրանք ճիշտ ընտրություն կատարեին և վարվեին Աստծու կամքին ներդաշնակ, կապրեին հավիտյան ու կլինեին երջանիկ։

Ադամն ու Եվան սխալ ընտրություն կատարեցին, այդ պատճառով էլ բոլոր մարդիկ ծերանում ու մահանում են։ Հոբ նահապետը ասաց. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1

Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ՝ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Այդ «մեկ մարդը» Ադամն էր, որը գիտակցաբար խախտեց Աստծու տված պատվերը (Ծննդոց 2։17)։ Իր այս ընտրությամբ նա կորցրեց դրախտ երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարը։ Ադամի ապագա սերունդները նույնպես զրկվեցին այդ հնարավորությունից, քանի որ նրանց փոխանցվեց մեղքն ու մահը։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ անդարձ կորցրել ենք հավիտյան ապրելու հնարավորությունը։

Հրաշալի ժամանակներն առջևում են

«Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։ Վստահեցնելու համար, որ իր նպատակը անպայման կիրականացվի, Աստված հայտնում է, թե ինչ է անելու շուտով. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Այնուհետև Աստված ասում է. «Ահա ամեն բան նորն եմ անում»» (Հայտնություն 21։4, 5

Իսկ ե՞րբ են այդ հրաշալի ժամանակները գալու։ Այս պարբերագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, ջանում են մարդկանց ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մենք ապրում ենք «վերջին օրերում» և «ամեն բան նոր անելու» ժամանակը շատ մոտ է (2 Տիմոթեոս 3։1)։ Հետևաբար եթե ուսումնասիրես Աստվածաշունչը, դու նույնպես կունենաս հրաշալի ապագայի հույս։ Բոլորին հրավեր է տրվում. «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է» (Եսայիա 55։6)։ Ճակատագիրը չի կարող ղեկավարել քո կյանքը. ապագան քո՛ ձեռքերում է։

[Մեջբերում 8–րդ էջի վրա]

«Ահա ամեն բան նորն եմ անում»