Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Այցելենք ՈՒոլքիլի տպարան

Այցելենք ՈՒոլքիլի տպարան

Այցելենք ՈՒոլքիլի տպարան

ԹԵՐԵՎՍ առաջին անգամ չէ, որ ընթերցում ես այս պարբերագիրը։ Հավանաբար Եհովայի վկաները այցելել են քո տուն ու առաջարկել են «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր, որպեսզի օգնեն քեզ ավելի լավ հասկանալու Աստվածաշունչը։ Հնարավոր է տեսած լինես, թե ինչպես են Վկաները փողոցում և մարդաշատ վայրերում պարբերագրեր տարածում։ Ամեն տարի այս ամսագիրը տպագրվում է ավելի քան 35 միլիոն օրինակով, և կարելի է ասել, որ այն ամբողջ աշխարհում լայնորեն տարածվող կրոնական միակ պարբերագիրն է։

Երբևէ մտածե՞լ ես, թե որտեղ և ինչպես են տպագրվում այս ամսագրերը։ Թերևս չկարողանաս անձամբ տեսնել Եհովայի վկաների տպարանները։ Սակայն այս հոդվածի միջոցով կարող ես շրջել այդ տպարաններից մեկում, որը գտնվում է Ուոլքիլում (Նյու Յորք, ԱՄՆ)։

Տպարանը իր գործը սկսում է այսպես։ Գրաֆիկայի բաժինը էլեկտրոնային փոստով գրավոր տեքստը ստանում է գրական բաժնից, որը գտնվում է Բրուքլինում (Նյու Յորք)։ Այնուհետև ստեղծվում են գրավոր տեքստի տպաձևերը։ Ամեն ամիս Ուոլքիլի տպարանը ստանում է մոտավորապես 1 400 թղթի փաթեթ, և ամեն օր օգտագործվում է 80–100 տոննա թուղթ։ Թղթի փաթեթները, որոնցից մի քանիսը կշռում են ավելի քան 1 300 կիլոգրամ, տեղադրվում են հինգ տպագրական մեքենաների վրա, որոնց մեջ դրված է տպաձևը։ Մեքենայից դուրս է գալիս տպագրված թուղթը, որը կտրվում է, և դրանից յուրաքանչյուրը ծալվում է 32 էջի։ Քո ձեռքում պատրաստի օրինակներից մեկն է։ Իսկ գրքերը պատրաստվում են կազմատանը, որտեղ իրար են միացվում գրքի թերթերը։ Կազմատան երկու հոսքագծերից մեկը օրական կարող է պատրաստել 50 000 կոշտ կազմով կամ 75 000 փափուկ կազմով գիրք, իսկ մյուսը՝ մոտ 100 000 փափուկ կազմով գիրք։

2008 թ. ընթացքում տպարանը թողարկել է ավելի քան 28 000 000 գիրք, որոնցից 2,6 միլիոնը Աստվածաշունչ է եղել։ Նույն ժամանակահատվածում 243 317 564 պարբերագիր է հրատարակվել։ Տպարանում կա մոտավորապես 380 լեզուներով աստվածաշնչյան գրականություն։ Իսկ այն բանից հետո, երբ գրականությունն արդեն պատրաստ է, ի՞նչ է արվում։

Տպարանը պատվերներ է ստանում Միացյալ Նահանգների 12 754 և Կարիբյան ու Հավայան կղզիների 1 369 ժողովներից։ Առաքման բաժինը փաթեթավորում է պատվիրված գրականությունը և ուղարկում է համապատասխան հասցեներով։ Ամեն տարի մոտավորապես 14 միլիոն կիլոգրամ գրականություն է առաքվում Միացյալ Նահանգների ժողովներ։

Այս տպարանում ամենակարևորը մեքենաները չեն։ Տպարանի տարբեր բաժիններում աշխատում է ավելի քան 300 հոգի։ Այս կամավորները տարբեր տարիքի են՝ 19–92։ Իրենց կատարած գործի դիմաց նրանք աշխատավարձ չեն ստանում։

Նրանք մեծապես հետաքրքրված են մարդկանցով, ովքեր պետք է ստանան այս գրականությունը, կրթվեն, քաջալերվեն ու առաջնորդվեն աստվածաշնչային սկզբունքներով։ Վստահ ենք, որ դու էլ այն մարդկանց թվում ես, ովքեր կարդում են այս հրատարակությունները և շարունակում են Եհովա Աստծու ու Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ստանալ, գիտելիքներ, որոնք առաջնորդում են հավիտենական կյանքի (Հովհաննես 17։3

[նկարներ 16–րդ էջի վրա]

[նկար ամբողջ 17–րդ էջի վրա]