Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան գնահատում է խոնարհությունը

Եհովան գնահատում է խոնարհությունը

Մոտեցեք Աստծուն

Եհովան գնահատում է խոնարհությունը

Թուոց 12։1–15

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, նախանձ, գոռոզություն։ Նման հատկություններ ունեն հատկապես նրանք, ովքեր մեծ հաջողությունների են հասել այս աշխարհում։ Բայց կարո՞ղ է արդյոք այդպիսի անհատը մտերիմ լինել Աստծու հետ։ Ո՛չ։ Եհովան ուզում է, որ իր երկրպագուները խոնարհ լինեն։ Այդ մասին իմանում ենք Թուոց 12–րդ գլխում արձանագրված մի պատմությունից։ Իսրայելացիները ազատագրվել են Եգիպտոսից և գտնվում են Սինայի անապատում։ Տեսնենք, թե ինչ է պատահում այդ ժամանակ։

Մովսեսի քույրն ու եղբայրը՝ Մարիամը և Ահարոնը, սկսում են իրենց եղբոր «դեմ խոսել» (համար 1)։ Մովսեսի հետ զրուցելու փոխարեն՝ նրանք խոսում են նրա դեմ, ու այդպիսով իրենց տրտունջը տարածվում է իսրայելացիների մեջ։ Ակներևաբար, այս ամենի հետևում կանգնած էր Մարիամը։ Տրտնջալու առաջին պատճառն այն էր, որ Մովսեսը ամուսնացել էր մադիանացի (քուշիացի) մի կնոջ հետ։ Միգուցե Մարիամը նախանձում էր նրան՝ մտածելով, որ այդ կինը, որն անգամ իսրայելացի չէ, կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ իսրայելացիների կողմից։

Մի պատճառ էլ կար, որ Մարիամն ու Ահարոնը տրտնջացին։ Նրանք ասացին. «Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց» (համար 2)։ Հնարավոր է՝ նրանք ուզում էին ավելի մեծ իշխանություն և ճանաչում ունենալ։

Իսկ ինչպե՞ս վարվեց Մովսեսը։ Նա ոչ մի բան չպատասխանեց, ինչպես կարդում ենք Աստվածաշնչում, այլ համբերատարությամբ սպասեց։ Մովսեսի այս վարվելաձևը ցույց է տալիս, որ նա իսկապես «շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» a (համար 3)։ Նա չպաշտպանեց իրեն ու չբացատրեց իսրայելացիներին, թե ինչու է Եհովան հենց իրեն ընտրել։ Ինչ խոսք, այս ամենը Եհովան տեսնում էր։

Երբ նրանք ըմբոստացան Մովսեսի դեմ և սկսեցին տրտնջալ, Եհովան այդ քայլերը համարեց ի՛ր դեմ ուղղված ըմբոստություն։ Ինչո՞ւ։ Քանի որ նա էր նշանակել Մովսեսին առաջնորդ։ Տրտնջացողներին հանդիմանելով՝ Աստված հիշեցրեց, որ առանձնահատուկ փոխհարաբերություններ ունի Մովսեսի հետ։ Եհովան ասաց. «Նորա հետ բերանէ բերան եմ խօսում»։ Այնուհետև հարցրեց Մարիամին ու Ահարոնին. «Ի՞նչու չ’վախեցիք .... Մովսէսի դէմ խօսելու» (համար 8)։ Փաստորեն, նրանք Աստծու դեմ խոսեցին։ Նման անհարգալից վերաբերմունքի պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց նրանց դեմ։

Մարիամը, որ գլխավոր մեղավորն էր, բորոտությամբ զարկվեց։ Տեսնելով դա՝ Ահարոնը իսկույն խնդրեց Մովսեսին բարեխոսել նրա համար։ Այժմ Մարիամը զգում էր իր եղբոր օգնության կարիքը, մեկի, որի դեմ տրտնջացել էր։ Մովսեսը խոնարհաբար ընդունեց Ահարոնի խնդրանքը։ Նա իր քրոջ համար աղոթեց Եհովային։ Մարիամը բուժվեց, սակայն յոթ օր նվաստացած մնաց և ճամբարից դուրս մեկուսացած ապրեց։

Այս արձանագրությունից տեսնում ենք, թե որ հատկություններն է Եհովան գնահատում մարդկանց մեջ և որ հատկությունները չի սիրում։ Եթե ուզում ենք մտերիմ լինել Աստծու հետ, պետք է ամեն ջանք թափենք, որ մեր միջից արմատախիլ անենք հպարտության, նախանձի և գոռոզության ծիլերը։ Եհովան խոնարհներին է սիրում։ Նա խոստանում է. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11; Հակոբոս 4։6

[ծանոթագրություն]

a Հեզությունը (մեղմությունը) այնպիսի հատկություն է, որ անհատին ուժ է տալիս, որ համբերատարությամբ տոկա անարդարությանը և վրեժխնդիր չլինի։