Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞րն է ճշմարտությունը երկնային կյանքի մասին

Ո՞րն է ճշմարտությունը երկնային կյանքի մասին

Ո՞րն է ճշմարտությունը երկնային կյանքի մասին

ՀԱՃԱԽ շատ գրավիչ է հնչում երկինք գնալու հեռանկարը։ Մահմեդականները, հնդուականները, բուդդայականները, քրիստոնյաները և անգամ նրանք, ովքեր չեն հետաքրքրվում կրոնով, տարբեր ձևով են պատկերացնում, թե ինչպիսին է լինելու կյանքը մահից հետո։ Սովորաբար մարդիկ կարծում են, թե երկինքը գեղեցիկ ու հաճելի մի վայր է, որտեղ չկա տառապանք, և այնտեղ իրենք նորից կարող են տեսնել իրենց «մահացած հարազատներին»։ Այդուհանդերձ, մարդկանց մեծամասնությունը համաձայն է մի հին ասացվածքի խոսքերին. «Բոլորը ուզում են երկինք գնալ, բայց ոչ ոք չի ուզում մահանալ, որ այնտեղ գնա»։ Ինչո՞ւ։

Եթե մենք ստեղծվել ենք մահանալու և երկինք գնալու նպատակով, ապա մի՞թե անհամբերությամբ չէինք սպասի դրան, ինչպես որ երեխան է սպասում, թե երբ պիտի մեծանա, կամ ինչպես երիտասարդ տղան է սպասում իր ամուսնության օրվան։ Փաստն այն է, որ շատ մարդիկ չեն ուզում մահանալ։

Այդուհանդերձ, կրոնականները պնդում են, որ մեր կարճատև երկրային կյանքից հետո մենք շարունակելու ենք ապրել երկնքում։ Այս առնչությամբ կարդինալ Թեոդոր Մըքքարիքը՝ Վաշինգտոն նահանգի արքեպիսկոպոսը, ասել է. «Մենք չենք ստեղծվել, որ այսպիսի կյանքով ապրենք։ Մենք ստեղծվել ենք երկնքում ապրելու համար»։ Իսկ ավետարանչականների ընկերության նախագահը նշել է. «Մեր կյանքի նպատակը Աստծուն փառաբանելը և երկինք գնալն է, որովհետև մեր տունն այնտեղ է»։

Սակայն նրանք, ովքեր հավատում են անդրշիրիմյան կյանքին, սովորաբար իրենց հավատը չեն կարողանում հիմնավորել Աստվածաշնչով։ Կրոնական համոզմունքները հետազոտող մի ընկերության նախագահ Ջորջ Բարնը այն կարծիքին է, որ շատ մարդիկ կյանքի և անդրշիրիմյան կյանքի վերաբերյալ տեսակետները որդեգրել են տարբեր աղբյուրներից, ինչպես օրինակ՝ ֆիլմերից, երգերից, վեպերից։ Իսկ Ֆլորիդայում ապրող մի քահանա ասել է. «Մենք ոչ մի տեղեկություն չունենք երկնքի մասին, միայն գիտենք, որ Աստված այնտեղ է բնակվում»։

Ուստի մի շարք հարցեր են առաջանում՝ ի՞նչ է ասում Աստծու Խոսքը երկնային կյանքի մասին։ Արդյո՞ք մենք ստեղծվել ենք այնտեղ ապրելու համար։ Եթե մարդիկ իսկապես գնում են երկինք, ապա ի՞նչ են անում այնտեղ։

[Մեջբերում 3–րդ էջի վրա]

Ինչո՞ւ են շատերը ուզում երկինք գնալ, բայց քչերն են ուզում այնտեղ գնալու համար մահանալ