Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է երկնային կյանքը

Ի՞նչ է երկնային կյանքը

Ի՞նչ է երկնային կյանքը

ՈՄԱՆՔ մտածում են, թե անհնար է ինչ–որ բան իմանալ երկնային կյանքի մասին, քանի որ ոչ մի մարդ երբևէ հետ չի եկել երկնքից ու պատմել, թե ինչպիսին է կյանքը այնտեղ։ Այդ մարդիկ հավանաբար չեն հիշում Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ես իջա երկնքից» (Հովհաննես 6։38)։ Դեռ ավելին, որոշ կրոնական առաջնորդների նա ասաց. «Դուք ներքևից եք, ես վերևից եմ» (Հովհաննես 8։23)։ Իսկ ի՞նչ է պատմել Հիսուսը երկնային կյանքի մասին։

Հիսուսը նույնպես ասաց, որ Եհովան բնակվում է երկնքում (Մատթեոս 12։50)։ Սակայն նա ուրիշ իմաստով էլ է խոսել երկնքի մասին։ Օրինակ՝ երկրի մթնոլորտի մասին խոսելիս նա ասաց. «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին» (Մատթեոս 6։26)։ Ինչ խոսք, Եհովան բնակվում է ավելի բարձր տեղերում։ Աստվածաշունչը ասում է. «Նա է երկրի շրջանի վերայ նստողը» (Եսայիա 40։22

Աստվածաշնչում տիեզերքը նույնպես կոչվում է «երկինք»։ Սաղմոսերգուներից մեկը գրել է. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը որ դու յիշում ես նորան» (Սաղմոս 8։3, 4

Արդյո՞ք Աստված, որ երկնքում է, աստղերի մոտ է ապրում։ Ո՛չ, Եհովա Աստված չի ապրում իր ստեղծած տիեզերքում, ինչպես որ ատաղձագործը չի ապրում պահարանի մեջ, որն ինքն է պատրաստել։ Երուսաղեմի տաճարի նվիրման ժամանակ Սողոմոն թագավորն ասաց. «Իրա՞ւ Աստուած կ’բնակուէ երկրիս վերայ. ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը» (Գ Թագաւորաց 8։27)։ Այդ դեպքում որտե՞ղ է ապրում Աստված։

Թեև մարդիկ ուսումնասիրել են տիեզերքը հզոր հեռադիտակների միջոցով, իսկ ոմանք նույնիսկ տիեզերք են գնացել, սակայն, ինչպես նշվում է Աստվածաշնչում, «ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18)։ Հիսուսը բացահայտեց պատճառը. «Աստված Ոգի է» (Հովհաննես 4։24

Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ այս արտահայտությունը։ Ոգեղեն էակը չունի ֆիզիկական մարմին։ Նա անտեսանելի է մարդու աչքին։ Ուստի երբ Հիսուսն ասաց, որ ինքը ապրել է Հոր մոտ՝ երկնքում, նա նկատի ուներ, որ ապրել է այնպիսի կյանքով, որն ավելի փառավոր է եղել, քան ֆիզիկական կյանքը (Հովհաննես 17։5; Փիլիպպեցիներ 3։20, 21)։ Ոգեղեն ոլորտը, որտեղ Հիսուսն ապրել է իր Հոր հետ, Աստվածաշունչը կոչում է «երկինք»։ Իսկ ի՞նչ վայր է այն, ինչպիսի՞ն է կյանքը այնտեղ։

Վայր, որտեղ բոլորը ցնծությամբ ծառայում են

Աստվածաշնչում նկարագրվում է, որ երկինքը այնպիսի վայր է, որտեղ միլիոնավոր հրեշտակներ են ապրում, և այդ ոգեղեն արարածները զբաղված են ակտիվ գործունեությամբ (Դանիէլ 7։9, 10)։ Նրանցից յուրաքանչյուրը առանձին էակ է։ Որտեղի՞ց գիտենք։ Աստծու ստեղծագործության մեջ չենք հանդիպի իրար կատարելապես նման երկու բանի։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ երկնքում նույնպես բազմազանություն կա։ Ի տարբերություն աշխարհում ապրող մարդկանց՝ այս ոգեղեն արարածները միասնության մեջ են ապրում։

Իսկ ի՞նչ են անում հրեշտակները երկնքում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. նորա խօսքի ձայնը լսելով։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը» (Սաղմոս 103։20, 21)։ Փաստորեն, ոգեղեն արարածները գոհունակություն պատճառող գործ են անում։

Հրեշտակները միլիոնավոր տարիներ է, ինչ ուրախությամբ ծառայում են Աստծուն։ Աստվածաշնչում նշվում է, որ երբ Եհովան գցում էր երկրի հիմքը, նրա որդիները «ցնծում էին և գովաբանում» (Յոբ 38։4, 7)։ Աստծու երկնային որդիներից մեկը անգամ պատիվ է ունեցել Նրա հետ ստեղծելու բոլոր բաները (Կողոսացիներ 1։15–17)։ Այս ամենն իմանալուց հետո գուցե քո մեջ հարցեր առաջանան երկնային կյանքի ու մարդկության վերաբերյալ։

Մարդը ստեղծվել է երկինք գնալո՞ւ համար

Երբ ստեղծվեց երկրագունդը, հրեշտակներն արդեն ծառայում էին Աստծուն։ Ամենայն հավանականությամբ, առաջին տղամարդն ու կինը չստեղծվեցին երկնքում ապրելու հեռանկարով։ Ընդհակառակը՝ Աստված առաջին մարդկային զույգին ասաց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը» (Ծննդոց 1։28; Գործեր 17։26)։ Ադամը, որ առաջին մարդն էր երկրի վրա, կարող էր ճանաչել Աստծուն և հավատարմորեն ծառայել նրան։ Նա երկրի վրա ապրելու հեռանկար ուներ և պետք է դառնար մարդկային ցեղի նախահայրը։ Այս մասին կարդում ենք. «Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ» (Սաղմոս 115։16

Ուշագրավն այն է, որ մարդիկ չեն ուզում մահանալ, քանի որ նրանք չեն ստեղծվել, որ մի որոշ ժամանակ ապրեն ու մահանան։ Աստված առաջին անգամ մահվան մասին հիշատակեց այն ժամանակ, երբ նախազգուշացրեց Ադամին, թե ինչ կլինի, եթե իրեն չհնազանդվի։ Մահը պատիժ էր Աստծու կողմից։ Եթե Ադամը հնազանդվեր Աստծուն, նա երբեք չէր մահանա (Ծննդոց 2։17; Հռոմեացիներ 5։12

Ինչպես տեսնում ենք, Աստված ոչ մի բան չասաց Ադամին երկինք գնալու մասին։ Աստված չի փորձում մարդկանց՝ տեսնելու համար նրանք կարող են ապրել երկնքում, թե ոչ։ Երկիրը փորձադաշտ չէ։ Մարդ արարածը ստեղծվել էր երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարով։ Աստծու նպատակն առայսօր չի փոխվել։ Աստվածաշունչը խոստանում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։ Հստակ է ուրեմն, որ ի սկզբանե Աստված նպատակ չի ունեցել, որ մարդիկ երկինք գնան։ Այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսը երկնային կյանք խոստացավ իր առաքյալներին։ Արդյո՞ք նա նկատի ուներ, որ բոլոր բարի մարդիկ են երկինք գնալու։