Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծուն

Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծուն

Սովորենք Աստծու խոսքից

Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծուն

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնց մասին գուցե դու էլ ես մտածել, և այն օգնում է քեզ այդ հարցերի պատասխանները գտնելու հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծուն

Աստված բարի լուր է հայտնում մարդկանց։ Նա դա անում է Աստվածաշնչի միջոցով։ Այս գիրքը ասես նամակ է, որ ստացել ենք մեր սիրառատ երկնային Հորից (կարդա՛ Երեմիա 29։11

2. Ի՞նչ բարի լուր է դա։

Մարդիկ լավ կառավարության կարիք ունեն։ Մինչ այժմ ոչ մի կառավարություն չի կարողացել վերացնել բռնությունը, անարդարությունը, հիվանդություններն ու մահը։ Սակայն Աստված լավ կառավարություն է հաստատել, որը վերջ է դնելու բոլոր տառապանքներին։ Սա է այն բարի լուրը, որն Աստված ուզում է, որ մենք իմանանք (կարդա՛ Դանիել 2։44

3. Ինչո՞ւ է անհրաժեշտ սովորել Աստծուց։

Շուտով Աստված մաքրելու է երկիրը այն մարդկանցից, ովքեր տառապանք են պատճառում մյուսներին։ Սակայն մինչ այդ նա միլիոնավոր հեզ մարդկանց ցույց է տալիս կյանքի գերազանց ճանապարհը, որը հիմնված է սիրո վրա։ Աստծու Խոսքը մարդկանց սովորեցնում է, թե ինչպես է հնարավոր հաղթահարել խնդիրները, և թե ինչ է հարկավոր անել իսկապես երջանիկ լինելու և Աստծուն հաճեցնելու համար (կարդա՛ Սոփոնիա 2։3

4. Ո՞վ է Աստվածաշնչի Հեղինակը։

Աստվածաշունչը բաղկացած է 66 առանձին գրքերից։ Այն գրել են մոտավորապես 40 մարդիկ։ Առաջին հինգ գրքերը գրել է Մովսեսը մոտ 3500 տարի առաջ։ Վերջին գիրքը գրել է Հովհաննես առաքյալը ավելի քան 1900 տարի առաջ։ Սակայն այդ մարդիկ գրել են Աստծու մտքերը, ոչ թե իրենցը։ Հետևաբար Աստվածաշնչի Հեղինակը հենց Աստված է (կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16; 2 Պետրոս 1։21

Մենք վստահ ենք, որ Աստվածաշունչը Աստծուց է, քանի որ այն ճշգրտորեն և մանրամասնորեն կանխագուշակում է ապագան։ Ոչ մի մարդ չի կարող դա անել (Եսայիա 46։9, 10)։ Բացի դրանից, Աստվածաշունչը բացահայտում է Աստծու էությունը։ Այն նաև ի զորու է բարեփոխելու մարդկանց կյանքը։ Այս տեղեկությունները ուսումնասիրելով՝ միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է (կարդա՛ Հեսու 23։14; 1 Թեսաղոնիկեցիներ 2։13

5. Ինչպե՞ս կարող ես հասկանալ Աստվածաշունչը։

Հիսուսը հայտնի էր որպես Աստծու Խոսքի ուսուցիչ։ Թեպետ իր ունկնդիրներից շատերը ծանոթ էին Աստվածաշնչին, սակայն այն հասկանալու համար օգնության կարիք ունեին։ Այդ պատճառով Հիսուսը մեջբերումներ էր անում Աստվածաշնչից և բացատրում էր «Գրքերի իմաստը»։ «Սովորենք Աստծու Խոսքից» խորագրի հոդվածներում կկիրառվի նույն մեթոդը, ինչը կօգնի հասկանալու Աստվածաշունչը (կարդա՛ Ղուկաս 24։27, 45

Թեև անչափ հետաքրքիր է իմանալ Աստծուց, թե որն է մեր կյանքի նպատակը, սակայն ոմանց գուցե դուր չգա, որ դու Աստվածաշունչ ես կարդում։ Մի՛ հանձնվիր։ Հիշիր, որ քո հավիտենական կյանքը կախված է Աստծուն ճանաչելուց (կարդա՛ Մատթեոս 5։10–12; Հովհաննես 17։3

Աստվածաշնչի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 2-րդ գլուխը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։