Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

3. Համաճարակներ

3. Համաճարակներ

3. Համաճարակներ

«Մարդիկ.... կտառապեն սարսափելի հիվանդություններից» (ՂՈՒԿԱՍ 21։11, Contemporary English Version)։

Բոնզալին Աֆրիկայի երկրներից մեկում, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, հասարակական առողջապահության գծով աշխատակից է։ Նա իր ուժերից եկածն անում էր, որպեսզի բուժեր իր քաղաքում աշխատող հանքափորներին, որոնք մահանում էին Մարբուրգի վիրուսից *։ Մեծ քաղաքների պաշտոնյաներին ուղղված օգնության իր խնդրանքները անպատասխան էին մնում։ Ի վերջո, չորս ամիս անց օգնությունը տեղ հասավ, բայց Բոնզալին արդեն մահացել էր։ Նա վարակվել էր Մարբուրգի հիվանդությամբ այն հանքափորներից, որոնց փորձել էր փրկել։

Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Ստորին շնչուղիների վարակը (ինչպես օրինակ՝ թոքաբորբը), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, փորլուծությունը, տուբերկուլյոզը և մալարիան դասվում են մարդկությանը սպառնացող մահացու հիվանդությունների շարքին։ Վերջին մեկ տարվա ընթացքում այս հինգ հիվանդությունները մոտ 10,7 միլիոն անհատների կյանքեր են խլել։ Այլ կերպ ասած՝ երեք վայրկյանը մեկ մահացել է մի մարդ։

ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Աշխարհի բնակչության թիվը գնալով աճում է, այդ պատճառով էլ աճում է նաև հիվանդների թիվը։ Ուստի ավելի շատ մարդիկ կարող են վարակվել։

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ է, աշխարհի բնակչության թիվը կտրուկ աճել է։ Բայց զարգացել են նաև հիվանդությունները վերահսկելու, դրանք ախտորոշելու և բուժելու մեթոդները։ Ուստի տրամաբանական չէ՞ արդյոք եզրակացնել, որ հիվանդությունները աստիճանաբար պիտի նահանջեն։ Իրականում ճիշտ հակառակն է տեղի ունենում։

Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Արդյո՞ք մարդիկ չեն տառապում սարսափելի հիվանդություններից, ինչպես որ կանխագուշակված էր Աստվածաշնչում։

Երկրաշարժերը, սովերն ու հիվանդությունները անդեմ ուժեր են, որոնք անասելի ցավ են պատճառում միլիոնավորների։ Իսկ շատերն էլ տառապում են մարդկանց պատճառով. նրանցից ոմանք այն անհատների զոհն են դառնում, ովքեր իրականում պետք է պաշտպանեին իրենց։ Այժմ եկեք ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի մարգարեության մեկ այլ երեսակի վրա։

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 Մարբուրգ հեմոռագիկ (արյունահոսական) տենդը մի վիրուսի հետևանք է, որը նման է Էբոլային։

[մեջբերում 6-րդ էջի վրա]

«Առյուծի բաժին դառնալը սարսափելի բան է, բայց նույնքան սարսափելի է ընկնել քեզ ներսից «կրծող» հիվանդության ճիրանները, ու տեսնել, որ դա համընդհանուր բնույթ է կրում» (ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆ ՄԱՅՔԼ ՕՍՏԵՐՀՈԼՄ)։

[նկար 6-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© William Daniels/Panos Pictures