Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

5. Երկրի ապականում

5. Երկրի ապականում

5. Երկրի ապականում

«[Աստված] կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 11։18

Պարոն Փիրին աշխատում է Նիգերիայի Քպոր գյուղում և արմավենուց հյութ է հավաքում։ Նիգերի դելտայում մեծ քանակությամբ նավթի արտահոսքի պատճառով նրա առևտուրը կանգ է առել։ «Այն ոչնչացնում է մեր ձկները, փչացնում է մեր մաշկը, աղտոտում մեր առվակները,— ասում է նա։— Ես ապրուստի ոչ մի միջոց չունեմ»։

Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ Ըստ որոշ մասնագետների՝ ամեն տարի 6,5 միլիոն տոննա աղբ է թափվում համաշխարհային օվկիանոս։ Աղբի մոտ 50 տոկոսը պլաստիկ նյութերից է, որը հարյուրավոր տարիներ հետո է միայն քայքայվում։ Երկիրն ապականելուց բացի, մարդիկ անհագորեն սպառում են բնական ռեսուրսները, ինչը լուրջ անհանգստության պատճառ է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրին անհրաժեշտ է մեկ տարի և հինգ ամիս՝ վերականգնելու համար այն, ինչ մարդիկ սպառել են մեկ տարում։ «Եթե բնակչության աճը և սպառողականության տենդենցը այսպես շարունակվեն, ապա 2035​թ.-ին ևս մեկ Երկրի կարիք կունենանք»,— նշում է «Սիդնեյ մորնինգ հերալդ» ավստրալիական պարբերաթերթը։

ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Մարդ արարածը հնարամիտ է։ Այնպես որ մենք կարող ենք լուծել այս խնդիրները և փրկել երկիրը կործանումից։

ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Բազմաթիվ խմբեր և տքնաջան աշխատողներ հանրությանը տեղեկացրել են շրջակա միջավայրին վերաբերող խնդիրների մասին։ Այդուհանդերձ, երկրի աղտոտումը շարունակում է ընդգրկել հսկայական տարածքներ։

Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Կարիք կա՞, որ Աստված միջամտի ու փրկի մեր մոլորակը կործանումից, ինչպես որ խոստացել է։

Մեր քննարկած հինգ մարգարեություններից բացի, Աստվածաշունչը նախագուշակել է նաև քաջալերական իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենալու վերջին օրերում։ Այժմ եկեք խոսենք այդ մասին։

[մեջբերում 8-րդ էջի վրա]

«Ինձ թվում է, որ փոքրիկ դրախտի փոխարեն՝ իմ ունեցածը այժմ թունավոր աղբի թափոններ են» (ԷՐԻՆ ԹԱՄԲԵՐ՝ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԾՈՑԻ ԱՓԱՄԵՐՁ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉ (ԱՄՆ). 2010Թ-ԻՆ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ)։

[շրջանակ 8-րդ էջի վրա]

Աստվա՞ծ է պատասխանատու

Արդյո՞ք այն, որ Աստվածաշունչը կանխագուշակել է մեր օրերում տիրող վատ պայմանների մասին, Աստծուն պատասխանատու է դարձնում այդ ամենի համար։ Մի՞թե նա է մեր տառապանքների պատճառը։ Դուք կարող եք գտնել այդ հարցերի գոհացուցիչ պատասխանները «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 8-րդ էջի վրա. թույլտվությամբ]

U.S. Coast Guard photo