Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչպե՞ս էին Հիսուսի օրերի հրեա կրոնական առաջնորդները վերաբերվում հասարակ մարդկանց

Մ.թ. առաջին դարում Իսրայելում բարձրաստիճան մարդիկ և կրոնական առաջնորդները արհամարհում էին նրանց, ովքեր թերի կրթություն ունեին կամ անուս էին։ Ահա, թե ինչ էին ասում փարիսեցիները նրանց մասին. «Անիծվա՛ծ է այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի» (Հովհաննես 7։49

Աստվածաշնչից բացի, այլ աղբյուրներ նույնպես նշում են, որ վերոհիշյալ մարդիկ արհամարհանքով նրանց կոչում էին ամ հաարեց կամ «հողի մարդիկ»։ Սկզբում այս արտահայտությունը, ի նշան հարգանքի, գործածում էին որոշ տարածքներում ապրող քաղաքացիներին դիմելիս։ Նրանց թվում էին ոչ միայն աղքատները, այլև աչքի ընկնող մարդիկ (Ծննդոց 23։7; 2 Թագավորներ 23։35; Եզեկիել 22։29

Այնուամենայնիվ, Հիսուսի օրերում այս արտահայտությունը գործածում էին այլ նպատակով։ Այդպիսով պիտակ էին կպցնում այն մարդկանց, ովքեր անտեղյակ էին Մովսիսական օրենքին կամ ամենայն մանրամասնությամբ չէին պահում ռաբունական սովորույթները։ «Միշնան» (մեկնաբանությունների ժողովածու, որը դարձավ Թալմուդի հիմքը) նախազգուշացումներ է տալիս ամ հաարեցների տանը մնալու վերաբերյալ։ Մի հանրագիտարանի համաձայն՝ երկրորդ դարի գիտնական Ռաբի Մեիրը ուսուցանում էր. «Երբ ինչ-որ մեկը իր դստերն ամուսնացնում է ամ հաարեցի հետ, նա կարծես կապում է նրան և գցում առյուծի առաջ, որը նախքան հոշոտելը իր թաթը դնում է զոհի վրա» (The Encyclopedia of Talmudic Sages)։ Իսկ մեկ այլ ռաբբիի խոսքերի համաձայն, որ մեջ են բերվում Թալմուդում՝ «անուս մարդիկ հարություն չեն առնի»։

Ի՞նչ իմաստով է «կայսր» բառը գործածվում Աստվածաշնչում

«Կայսր» բառը ծագում է Գայոս Հուլիոս Կեսարի անունից, որը մ.թ.ա. 46թ.-ին Հռոմի կառավարիչ էր նշանակվել։ Նրանից հետո իշխանության գլուխ անցած կայսրերից մի քանիսը պնդում էին, որ իրենք էլ իրավունք ունեն կրելու այդ ազգանունը։ Նրանց թվում էին Օգոստոսը, Տիբերիոսը և Կլավդիոսը, որոնց մասին հիշատակվում է Աստվածաշնչում (Ղուկաս 2։1; 3։1; Գործեր 11։28

Մ.թ. 14թ.-ին Տիբերիոսը դարձավ կայսր և կառավարեց Հիսուսի ծառայության ողջ ընթացքում։ Փաստորեն, նրա օրոք էր, երբ Հիսուսը խոսեց հարկերը վճարելու մասին. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12։17)։ Ակներևաբար, Հիսուսը նկատի չուներ միայն Տիբերիոսին, քանի որ «կայսրը» խորհրդանշում էր պետական իշխանությունները, պետությունը։

Մոտավորապես մ.թ. 58թ.-ին անարդարացիորեն դատվելուց հետո Պողոսը, օգտվելով իր՝ Հռոմի քաղաքացի լինելու իրավունքից, բողոք ներկայացրեց կայսրին (Գործեր 25։8–11)։ Այդպիսով նա ուզում էր, որ իրեն դատի ոչ թե հենց Ներոնը, որն իշխում էր այդ ժամանակ, այլ կայսրության բարձրագույն ատյանը։

«Կայսրը» այն աստիճան ձուլվեց «գերագույն իշխանություն» հասկացությանը, որ նույնիսկ Կեսարի դինաստիայից հետո այդ անունը պահպանվեց և օգտագործվում էր որպես թագավորական տիտղոս։

[նկար 29-րդ էջի վրա]

Տիբերիոսի պատկերով արծաթե դինար