Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես դիմադրել գայթակղությանը

Ինչպես դիմադրել գայթակղությանը

Պատանի ընթերցողների համար

Ինչպես դիմադրել գայթակղությանը

ՀՈՎՍԵՓ. ՄԱՍ 1

Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։

Գլխավոր կերպարները։ Հովսեփ, Պետափրեսի կինը։

Ներկայացված դրվագը։ Հովսեփը դիմադրում է Պետափրեսի կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու գայթակղությանը։

1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԾՆՆԴՈՑ 39։1–12

Քո պատկերացմամբ՝ նկարագրիր Պետափրեսի հսկայական ու շքեղ տունը։ _______

Ինչպե՞ս կնկարագրեիր Հովսեփի արտաքինը (հուշող համար՝ նորից կարդա՛ 6-րդ համարը

_______

Ի՞նչ հույզեր է արտահայտում Հովսեփի ձայնը, երբ նա խոսում է Պետափրեսի կնոջ հետ (8-րդ և 9-րդ համարներ)։

_______

2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Ի՞նչը կարող էր թուլացնել Հովսեփի վճռականությունը՝ պահելու իր բարոյական չափանիշները (հուշող համարներ՝ կարդա՛ Փիլիպպեցիներ 2։12 և մտածիր Հովսեփի հանգամանքների մասին։ Օրինակ՝ որտե՞ղ էին այդ ժամանակ նրա ընտանիքի անդամները և Եհովայի մյուս երկրպագուները)։

_______

Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր Հովսեփը մտածում, որ շնություն գործելը մեղք է Աստծու դեմ, թեև այդ ժամանակ Աստված դեռևս ոչ մի օրենք չէր տվել շնության հետ կապված (հուշող համարներ՝ կարդա և մտածիր հետևյալ աստվածաշնչյան համարների շուրջ՝ Ծննդոց 2։24; 12։17, 18; Հռոմեացիներ 2։14, 15 և Եբրայեցիներ 5։14

_______

3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...

այն մասին, թե ինչ կապ կա ինքնատիրապետման ու արժանապատվության միջև։

_______

այն մասին, թե ինչ օգուտներ են քաղում նրանք, ովքեր կառչած են մնում Աստծու բարոյական չափանիշներից։

_______

այն մասին, թե ինչու է անհրաժեշտ մարզել քո «ըմբռնողականությունը» (Եբրայեցիներ 5։14

_______

ՀԱՐՑ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Կյանքի ո՞ր բնագավառ(ներ)ում կարող ես ավելի վճռական լինել, երբ կանգնում ես սեռական գայթակղությանը դիմադրելու առաջ (հուշող համարներ՝ կարդա և մտածիր Հոբ 31։1; Սաղմոս 119։37; Եփեսացիներ 5։3, 4 համարների շուրջ)։

_______

4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

_______

Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ Եհովայի վկաներից կամ օգտվել www.watchtower.org կայքից, որտեղ այն առկա է մի շարք լեզուներով