Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2 Աստված հոգ չի տանում մեր մասին. սա ճի՞շտ է

2 Աստված հոգ չի տանում մեր մասին. սա ճի՞շտ է

2 Աստված հոգ չի տանում մեր մասին. սա ճի՞շտ է

Մարդիկ ասում են. «Եթե Աստված իսկապես հոգ տաներ մեր մասին, ապա նա երկրի երեսից կվերացներ չարիքն ու տառապանքը։ Իսկ եթե նույնիսկ հետաքրքրված է մարդկանցով, միևնույնն է, նրան չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում անձամբ ինձ հետ»։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Չարության պատճառը Եհովա Աստված չէ (Հակոբոս 1։13)։ Իհարկե, նա կարող էր ցանկացած ժամանակ վերացնել այն։ Այդ դեպքում ինչո՞ւ այդպես չի արել։ Աստված թույլ է տալիս ապականված հասարակության գոյությունը, որպեսզի լուծի այն բարոյական հարցերը, որոնք բարձրացվել են մարդկության պատմության սկզբում։ Աստված չեզոքացնելու է այն բոլոր չարիքը, որ պատճառել են իր իշխանությունը մերժողները a (Ծննդոց 3։1–6; Եսայիա 65։17

Այո՛, Աստված հոգ է տանում մարդկային ընտանիքի մասին, բայց նա, անկասկած, խորապես հետաքրքրվում է նաև մեզնից յուրաքանչյուրով։ Մատթեոս 10։29–31 համարներից երևում է, որ նա տեսնում է մեզ հետ կապված այնպիսի բաներ, որ նույնիսկ մենք չգիտենք. «Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով է վաճառվում։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության։ Բայց ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է։ Ուրեմն մի՛ վախեցեք, դուք բոլոր ճնճղուկներից թանկ եք»։

Ինչպես կարող է ճշմարտությունն իմանալը օգնել ձեզ։ Մենք սովորաբար խուսափում ենք այն մարդկանցից, ովքեր կոպիտ են, հոգատար չեն։ Ուստի զարմանալի չէ, որ այն սուտը, թե Աստված հոգատար չէ, հետ է պահում շատերին նրա մասին որևէ բան սովորելուց, իսկ եթե նրանք ուզում են մոտենալ Աստծուն, ապա միայն այն դեպքում, երբ այլընտրանք չունեն։ Այն բանի իմացությունը, որ Եհովա Աստված իրոք հոգ է տանում ձեր մասին, կարող է մղել ձեզ ավելի շատ բան սովորելու նրա մասին և մտերմանալու նրա հետ։

Օրինակ՝ գուցե աղոթել եք Աստծուն, բայց չգիտեք՝ արդյոք նա լսում է ձեզ կամ կպատասխանի ձեր աղոթքին։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ «աղոթքներ Լսողը» միշտ պատրաստ է լսելու բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն մոտենում են իրեն (Սաղմոս 65։2

Աստված առաջարկում է ձեզ «ձեր ամբողջ հոգսը իր վրա գցել, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Մենք կարող ենք ապավինել նրան նույնիսկ ծանր դժվարությունների ժամանակ, որովհետև նրա Խոսքն ասում է. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18

[ծանոթագրություն]

a Ավելի շատ տեղեկություններ այն մասին, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլխում։

[մեջբերում 5-րդ էջի վրա]

Եթե Աստված հոգ չի տանում մեր մասին, ապա ինչո՞ւ է առաջարկում մեզ աղոթել իրեն։