Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

3 Աստված հիշաչար է. սա ճի՞շտ է

3 Աստված հիշաչար է. սա ճի՞շտ է

3 Աստված հիշաչար է. սա ճի՞շտ է

Մարդիկ ասում են. «Աստված ուշադիր հետևում է, որ տեսնի, թե ով ինչ մեղք է գործում և հետո հավիտենական պատիժ տա՝ գցելով դժոխքի կրակները»։ 

«Աստված մեղավորներին պատժում է բնական աղետներով»։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։ Նա կենտրոնանում է ոչ թե մեր սխալների, այլ մեր դրական կողմերի վրա։ «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9

Դժոխքը աստվածաշնչյան ուսմունք չէ. հավերժական տանջանքների մասին միտքն անգամ զզվելի է Աստծուն։ Առավելագույն պատիժը, որ նա տալիս է չար մարդուն, կյանքի պարգևը նրանից վերցնելն է (Երեմիա 7։31; Հռոմեացիներ 6։7)։ Բնական աղետները, որ տարբերություն չեն դնում մարդկանց միջև, Աստծուց չեն։ Դրանք սովորաբար անկանխատեսելի են և կարող են հարվածել ամեն մարդու (Ժողովող 9։11

Ինչպես կարող է ճշմարտությունն իմանալը օգնել ձեզ։ Եթե լավ հասկանանք, որ Աստված «պատրաստ է ներելու» և չի շտապում դատապարտել, ապա կցանկանանք մտերմանալ նրա հետ (Սաղմոս 86։5)։ Նա չի ուզում, որ իրեն ծառայենք մեղավորության զգացումից կամ պատժվելու հիվանդագին վախից դրդված։ Աստծու հանդեպ մեր հավատի հիմքում պետք է լինի լավագույն մղումը՝ սերը նրա հանդեպ։ Սերն այն ուժն է, որը կարող է մղել մեզ ամեն ջանք անելու Աստծուն հաճելի լինելու համար (Մատթեոս 22։36–38; 1 Հովհաննես 5։3

Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ բարի գործեր անի, սակայն նա գիտի, որ շատերը երբեք չեն հրաժարվի չարիք անելուց։ Եթե նա երբևէ չգործի նրանց դեմ, ապա ոչնչով չի տարբերվի այն ղեկավարից, ով ստեղծում է օրենքներ, բայց չի գործադրում դրանք՝ թույլ տալով, որ անվերջ անարդարություն ու տառապանք տիրի (Ժողովող 8։11)։ Այն բանի գիտակցումը, որ Աստված հավիտյան չի հանդուրժելու չարության գոյությունը, ապագայի հիմնավոր հույս է տալիս մեզ։ Նա խոստացել է ասպարեզից հեռացնել նրանց, ովքեր շարունակ չարիք են գործում։ Դա հնարավորություն կտա «հեզերին» հավիտյան վայելելու կյանքը երկրի վրա, ինչպես որ սկզբում Աստված նպատակ էր դրել a (Սաղմոս 37։10, 11, 29

[ծանոթագրություն]

a Այն մասին, թե ինչպես է Աստված երկիրը դրախտի վերածելու, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ և 8-րդ գլուխները։

[մեջբերում 6-րդ էջի վրա]

Աստված ուզո՞ւմ է, որ երկրպագենք իրեն պատժվելու վախից դրդված։

[նկար 6-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Engravings by Doré