Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

5 Աստված ընդունում է երկրպագության բոլոր ձևերը. սա ճի՞շտ է

5 Աստված ընդունում է երկրպագության բոլոր ձևերը. սա ճի՞շտ է

5 Աստված ընդունում է երկրպագության բոլոր ձևերը. սա ճի՞շտ է

Մարդիկ ասում են. «Ինչպես որ շատ ճանապարհներով կարելի է հասնել միևնույն վայրին, այնպես էլ Աստծուն կարելի է երկրպագել տարբեր ձևերով։ Ամեն մարդ պետք է գտնի Աստծուն երկրպագելու իր ճանապարհը»։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստծուն հարկավոր է երկրպագել առանց ցուցադրականության և կեղծավորության։ Հիսուսն իր օրերի կրոնական առաջնորդներին ասաց, թե ինչու է Աստված մերժել նրանց. «Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր՝ կեղծավորներիդ մասին, ինչպես որ գրված է. «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ, բայց նրա սիրտը հեռացած է ինձանից»» (Մարկոս 7։6)։ Այդուհանդերձ, միայն անկեղծությունը բավարար չէ Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելու համար։

Հիսուսը ցույց տվեց, թե ինչն էր սխալ այդ կրոնական առաջնորդների և նրանց հետևորդների մատուցած երկրպագության մեջ։ Նրանց առնչությամբ նա մեջբերեց Աստծու հետևյալ խոսքերը. «Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են» (Մարկոս 7։7)։ Այդ երկրպագությունը «իզուր», կամ՝ անիմաստ էր, քանի որ նրանք իրենց կրոնական ավանդույթները Աստծու պահանջներից վեր էին դասում։

Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այն գաղափարին, թե Աստված ընդունում է երկրպագության տարբեր ձևեր։ Սուրբ Գիրքը հստակ ցույց է տալիս, որ կա միայն մեկ ձև։ Մատթեոս 7։13, 14 համարներում ասվում է. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են դրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները»։

Ինչպես կարող է ճշմարտությունն իմանալը օգնել ձեզ։ Պատկերացրեք՝ ամիսներ շարունակ մարզվել եք մարաթոնյան վազքին մասնակցելու համար։ Դուք հաղթում եք այդ մրցությունում, բայց հետո ձեզ զրկում են հաղթողի կոչումից, որովհետև անգիտակցաբար խախտել եք կանոններից մեկը։ Դուք հիասթափված եք. ձեր բոլոր ջանքերը ապարդյուն անցան։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է նման բան պատահել Աստծուն մատուցած ձեր երկրպագության հետ։

Երկրպագությունը համեմատելով թեթևատլետիկական մրցման հետ՝ Պողոս առաքյալը գրեց. «Նա, ով մասնակցում է մրցումների, եթե չի մրցում կանոնների համաձայն, պսակ չի ստանում» (2 Տիմոթեոս 2։5)։ Մենք Աստծու հավանությանը կարժանանանք այն դեպքում, եթե երկրպագենք «կանոնների համաձայն», այսինքն՝ այնպես, ինչպես որ նա է ուզում։ Մենք չենք կարող մեր ուզած ճանապարհով մոտենալ Աստծուն, ինչպես որ մարաթոնյան վազորդը չի կարող վազել իր ուզած վազքուղով, և միևնույն ժամանակ ակնկալել, որ մրցության հաղթող կճանաչվի։

Եթե ուզում ենք հաճելի լինել Աստծուն, ապա նրան մատուցած մեր երկրպագությունը պետք է մաքրենք նրա մասին ստերից։ Հիսուսն ասաց. «Ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ» (Հովհաննես 4։23)։ Դեպի Աստված տանող ճշմարիտ ուղին գտնվում է նրա Խոսքում՝ Աստվածաշնչում a (Հովհաննես 17։17

[ծանոթագրություն]

a Աստծուն ընդունելի երկրպագության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 15-րդ գլուխը։

[մեջբերում 8-րդ էջի վրա]

Բոլոր կրոնները սովորեցնո՞ւմ են, որ Աստծուն հարկավոր է երկրպագել նրա ուզած ձևով։