Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող է քո ընտանիքը երջանիկ լինել

Ինչպե՞ս կարող է քո ընտանիքը երջանիկ լինել

Սովորենք Աստծու Խոսքից

Ինչպե՞ս կարող է քո ընտանիքը երջանիկ լինել

Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։

1. Որպեսզի համատեղ կյանքը երջանիկ լինի, ինչո՞ւ տղամարդն ու կինը պետք է ամուսնացած լինեն իրար հետ։

Ամուսնական կառույցը ստեղծել է Եհովան, որը երջանիկ Աստված է։ Միասին ապրող տղամարդն ու կինը պետք է ամուսնացած լինեն իրար հետ, քանի որ նրանք երջանիկ կլինեն միայն այս դեպքում։ Բացի այդ, իրար հետ ամուսնացած լինելը ապահով միջավայր է ստեղծում երեխաների պատշաճ դաստիարակության համար։ Աստված ուզում է, որ ամուսնությունը լինի հարատև, օրինականապես գրանցված միություն տղամարդու և կնոջ միջև (Ղուկաս 2։1–5)։ Նա ցանկանում է, որ ամուսինն ու կինը իրար հավատարիմ լինեն (Եբրայեցիներ 13։4)։ Եհովան քրիստոնյային թույլատրում է ամուսնալուծվել միայն այն դեպքում, եթե նրա կողակիցը դավաճանել է իրեն (կարդա՛ Մատթեոս 19։3–6, 9

2. Ինչպե՞ս պետք է ամուսինն ու կինը վերաբերվեն միմյանց։

Եհովան տղամարդուն և կնոջը այնպես է ստեղծել, որ նրանք իրար լրացնեն ամուսնության մեջ (Ծննդոց 2։18)։ Ամուսինը ընտանիքի գլուխն է, ուստի նա պետք է հոգա իր տան անդամների նյութական կարիքները և սովորեցնի նրանց Աստծու մասին։ Նա պետք է անձնազոհ սեր ունենա իր կնոջ հանդեպ։ Ամուսինն ու կինը պետք է սիրեն ու հարգեն միմյանց։ Քանի որ բոլոր տղամարդիկ և կանայք անկատար են, ամուսնական երջանկության գաղտնիքը իրար ներելու մեջ է (կարդա՛ Եփեսացիներ 4։31, 32; 5։22–25, 33; 1 Պետրոս 3։7

3. Եթե անհատը դժբախտ է ամուսնության մեջ, արդյոք ելքը կողակցին լքելու մե՞ջ է։

Եթե ամուսնական կյանքում դժվարություններ կան, ապա կողակիցները պետք է ջանան իրար հետ սիրով վարվել (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Աստծու Խոսքը չի առաջարկում ամուսնական խնդիրները լուծել անջատ ապրելու միջոցով։ Ծայրահեղ դեպքերում քրիստոնյան գուցե որոշի կողակցից առանձին ապրել (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։10–13

4. Երեխանե՛ր, ի՞նչ է Աստված ակնկալում ձեզնից։

Եհովան ուզում է, որ դուք երջանիկ լինեք։ Նա լավագույն խորհուրդներն է տալիս ձեզ, որպեսզի դուք ուրախ մանկություն ունենաք։ Ձեր ծնողները ունեն իմաստություն և կյանքի փորձ, ուստի Աստված ցանկանում է, որ հնազանդվեք նրանց (Կողոսացիներ 3։20)։ Եհովան գնահատում է այն ամենը, ինչ անում եք իրեն փառք բերելու համար (կարդա՛ Ժողովող 11։9–12։1; Մատթեոս 19։13–15; 21։15, 16

5. Ծնողնե՛ր, ի՞նչ պետք է անեք, որ ձեր երեխաները երջանիկ լինեն։

Դուք պետք է ձեր երեխաներին կերակրեք, ապահովեք ապրելու տեղով և հագուստով (1 Տիմոթեոս 5։8)։ Բայց որպեսզի ձեր երեխաները երջանիկ լինեն, դուք պետք է սովորեցնեք նրանց սիրել Աստծուն և սովորել նրանից (Եփեսացիներ 6։4)։ Եթե դուք ինքներդ սիրեք Աստծուն, ապա ձեր օրինակը կարող է խորապես տպավորել ձեր երեխաներին։ Եթե նրանց կրթեք Աստծու Խոսքով, ապա նրանց մեջ ճիշտ մտածելակերպ կձևավորվի (կարդա՛ 2 Օրենք 6։4–7; Առակներ 22։6

Երեխաները թևեր են առնում, երբ ծնողները ոգևորում են նրանց և գովում։ Նրանք նաև կարիք ունեն խորհրդի և խրատի։ Այս ամենը կնպաստի, որ երեխաները միշտ ուրախ ու երջանիկ լինեն (Առակներ 22։15)։ Սակայն խրատը երբեք չպիտի լինի կոպիտ ու դաժան (կարդա՛ Կողոսացիներ 3։21

Եհովայի վկաները հրատարակել են մի քանի գրքեր, որոնք նախատեսված են հատկապես ծնողների ու երեխաների համար։ Այդ գրքերը հիմնված են Աստվածաշնչի վրա (կարդա՛ Սաղմոս 19։7, 11

Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 14-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։