Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս երկրորդ

Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս երկրորդ

Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս երկրորդ

Ի՞նչ են ասում սեպագրերն իրականում

Այս հոդվածում շարունակվում են քննարկվել գիտական հարցեր հին Երուսաղեմի կործանման թվականի վերաբերյալ (առաջին մասը հրապարակվել է «Դիտարանի» նախորդ համարում), որոնք շատ են հետաքրքրում մեր որոշ ընթերցողների։ Հոդվածներում տրվող պատասխանները հիմնված են մանրակրկիտ հետազոտությունների և Աստվածաշնչի վրա։

Առաջին մասում քննարկվեց հետեվյալը՝

▪ Պատմաբաններն ասում են, որ Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 587-ին *։

▪ Ըստ աստվածաշնչային ժամանակագրության՝ այդ կործանումը տեղի է ունեցել մ.թ.ա. 607-ին։

▪ Պատմաբանները հիմնվում են դասական պատմիչների աշխատությունների և Պտղոմեոսի ցուցակի վրա։

▪ Դասական պատմիչների որոշ աշխատություններ պարունակում են լուրջ սխալներ և միշտ չէ, որ ներդաշնակ են սեպագրերին *։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է, որ հրեաները Բաբելոնում գերիներ էին լինելու այնքան ժամանակ, մինչև որ «Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուի.... մինչեւ եօթանասուն տարին լրանալը»։ Ե՞րբ նրանք ազատվեցին գերությունից։ «Պարսից Կիւրոս թագաւորի [Բաբելոնի նկատմամբ ունեցած իշխանության] առաջին տարում» հետո (Բ Մնացորդաց 36։21, 22, «Արարատ» թարգմանություն)։ Աստվածաշունչը և պատմությունը համաձայն են, որ հրեաների գերությունն ավարտվեց այն բանից հետո, երբ Կյուրոսը նվաճեց Բաբելոնը և ազատագրեց հրեաներին. նրանք Երուսաղեմ վերադարձան մ.թ.ա. 537-ին։ Քանի որ Աստվածաշունչը հստակ ասում է, որ գերությունը տևեց 70 տարի, ուրեմն այն սկսվել է մ.թ.ա. 607-ին։

Գիտնականների մեծամասնությունը Երուսաղեմի կործանման թվականը համարում է մ.թ.ա. 587-ը։ Այդ դեպքում գերությունը տևում է 50 տարի։ Ինչո՞ւ են նրանք այս կարծիքին։ Նրանք իրենց հաշվարկները հիմնում են այն սեպագիր արձանագրությունների վրա, որտեղ խոսվում է Նաբուգոդոնոսոր II-ի և նրա հաջորդների մասին1։ Այդ վավերագրերից շատերը գրվել են այն մարդկանց կողմից, ովքեր ապրել են Երուսաղեմի կործանման ժամանակներում կամ դրան մոտ ընկած ժամանակներում։ Որքանո՞վ են արժանահավատ մ.թ.ա. 587-ին մատնացույց անող այդ հաշվարկները։ Ի՞նչ են իրականում փաստում սեպագրերը։

Այս հարցերին պատասխանելու համար քննենք վավերագրերի երեք խումբ, որոնց վրա գիտնականները հիմնում են իրենց փաստարկները՝ 1) բաբելոնյան տարեգրություններ, 2) տնտեսական թեմաներով սեպագրեր և 3) աստղագիտական սեպագրեր։

Բաբելոնյան տարեգրություններ

Ի՞նչ են։ Բաբելոնյան տարեգրությունները կավե սալիկներ են, որոնցում արձանագրված են Բաբելոնի պատմության հիմնական իրադարձությունները2։

Ի՞նչ են ասում մասնագետները։ Ռ. Սաքը, որը սեպագրերի վերծանման առաջատար մասնագետ է, գրում է, որ այդ տարեգրություններում կարևոր իրադարձությունների նկարագրությունը ամբողջական չէ *։ Ըստ նրա՝ պատմաբանները պետք է հետազոտեն «լրացուցիչ աղբյուրներ.... որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել»։

Ի՞նչ են պարունակում արձանագրությունները։ Բաբելոնյան տարեգրություններում բաց տեղեր կան3 (տե՛ս  շրջանակը ստորև)։ Տրամաբանական հարց է առաջանում. «Որքանո՞վ են արժանահավատ թերի արձանագրությունների վրա հիմնված եզրահանգումները»։

Տնտեսական թեմաներով սեպագրեր։

Ի՞նչ են։ Նորբաբելոնյան շրջանին պատկանող այս սալիկների մեծամասնությունը իրավական ուժ ունեցող անդորրագրեր են։ Սալիկները թվագրված են իշխող թագավորի տարով, ամսով և օրով։ Օրինակ՝ սալիկներից մեկում գրված է, որ գործարքը տեղի է ունեցել «նիսանի 27-ին, Բաբելոնի Նաբուգոդորոսոր [հայտնի է նաև Նաբուգոդոնոսոր II անունով] թագավորի 11-րդ տարում»4։

Երբ թագավորը մահանում էր կամ գահընկեց էր արվում և նոր թագավոր էր գահ բարձրանում, նախկին թագավորի իշխանության վերջին տարվա մնացած ամիսները համարվում էին նոր թագավորի գահակալման տարի *5։ Այլ խոսքով՝ մի թագավորից անցումը մյուսին կատարվում էր բաբելոնական նույն օրացուցային տարում։ Հետևաբար, նոր թագավորի գահակալման տարում գրված սալիկները պետք է թվագրված լինեն այն ամիսներով, որոնք գալիս են արդեն նախկին թագավորի վերջին ամսից հետո։

Ի՞նչ են ասում մասնագետները։ Ռ. Սաքը նորբաբելոնյան շրջանի՝ տնտեսական թեմաներով բազմաթիվ սեպագրեր է ուսումնասիրել։ 1972​թ.-ին նա գրեց, որ Բրիտանական թանգարանի նոր՝ մինչ այդ չհրապարակված տեքստերը, որոնք իր տրամադրությանը հանձնվեցին, «լիովին հերքում են» այն եզրակացությունները, որոնք արվել էին Նաբուգոդոնոսոր II-ից նրա որդի Ամել-Մարդուկին (հայտնի է նաև Ելմարոդաք անունով) իշխանության անցման վերաբերյալ6։ Ինչպե՞ս։ Սաքը գիտեր, որ ըստ սալիկների՝ Նաբուգոդոնոսոր II-ը իր կառավարման վերջին տարվա (43-րդ) վեցերորդ ամսին դեռևս թագավոր էր։ Բայց այդ նոր վերծանված սեպագրերը, որոնք թվագրված են հաջորդ թագավորի՝ Ամել-Մարդուկի գահակալության տարով, թվագրված են նույն տարին համարվող տարվա չորրորդ և հինգերորդ ամիսներով7։ Հստակ է, որ այստեղ անհամապատասխանություն կա։

Ի՞նչ են պարունակում արձանագրությունները։ Ուրիշ անհամապատասխանություններ էլ կան մեկ թագավորից մյուսին անցնելու առնչությամբ։ Օրինակ՝ մի վավերագիր ցույց է տալիս, որ Նաբուգոդոնոսոր II-ը իր իշխանության ղեկին էր տասներորդ ամսում՝ վեց ամիս անց այն բանից հետո, երբ իր հաջորդը, ինչպես ենթադրվում է, սկսել էր կառավարել8։ Նման անհամապատասխանություն է նկատվում նաև Ամել-Մարդուկից Ներիգլիսար անցման ժամանակ9։

Ինչո՞վ են էական այս անհամապատասխանությունները։ Ինչպես նշվեց վերևում, բաբելոնյան տարեգրություններում եղած բացերը թույլ չեն տալիս կազմելու շարունակական ժամանակագրություն10։ Հնարավո՞ր է, որ այդ թագավորների կառավարման շրջանների միջև ընկած հատվածներում ուրիշ թագավորներ էլ են իշխել։ Եթե այո, ապա նորբաբելոնյան շրջանին հարկավոր է տարիներ ավելացնել։ Այսպիսով՝ ո՛չ բաբելոնյան տարեգրությունները և ո՛չ էլ տնտեսական թեմաներով սեպագրերը հիմք չեն տալիս համոզված ասելու, որ Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 587թ.-ին *։

Աստղագիտական սեպագրեր։

Ի՞նչ են։ Սրանք այնպիսի սեպագրեր են, որոնցում նկարագրվում են Արեգակի, Լուսնի, մոլորակների և աստղերի դիրքերը։ Այդ սեպագրերը պարունակում են նաև այնպիսի պատմական տեղեկություն, ինչպիսին որոշակի թագավորի գահակալման տարին է։ Օրինակ՝ ստորև բերված տիեզերական օրագրում արձանագրված է Լուսնի մի խավարում, որը տեղի է ունեցել Մուկինզերի թագավորի առաջին տարվա առաջին ամսին11։

Ի՞նչ են ասում մասնագետները։ Նրանք միակարծիք են, որ բաբելոնացիները կազմել են մանրակրկիտ քարտեզներ, գծագրեր և մոդելներ՝ կանխատեսելու համար, թե, ամենայն հավանականությամբ, երբ տեղի կունենան Լուսնի խավարումները12։

Իսկ կարո՞ղ էին բաբելոնացիները հաշվարկել, թե անցյալո՛ւմ երբ են տեղի ունեցել այդ խավարումները։ Ըստ պրոֆեսոր Ջոն Սթիլի՝ հնարավոր է, որ մաթեմատիկական մոդելի միջոցով անցյալ խավարումները հաշվարկվել են ու արձանագրվել սալիկների վրա13։ Պրոֆեսոր Դեյվիդ Բրաունը, ըստ որի՝ աստղագիտական քարտեզները ներառում են այնպիսի գուշակություններ, որոնք արվել են իրադարձությունների գրառումից կարճ ժամանակ առաջ, հնարավոր է համարում, որ այդ գուշակություններից մի քանիսը «մ.թ.ա 4-րդ և հետագա դարերում գրագրերի կողմից արված հետհաշվարկներ են»14։ Եթե սրանք հետհաշվարկներ են, ապա կարո՞ղ են համարվել լիովին արժանահավատ, եթե չկան դրանց թիկունք կանգնող ապացույցներ։

Նույնիսկ եթե որոշակի ամսաթվի ու տարեթվի Լուսնի խավարում տեղի է ունեցել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այն պատմական տեղեկությունը, որ գրողը վերագրում է այդ ամսաթվին ու տարեթվին, ճշգրիտ է։ Միշտ չէ, որ կարող է այդպես լինել։ Գիտնական Ռ. վան դեր Սպեկը բացատրում է. «Գրագիրները աստղագուշակներ են եղել և ոչ թե պատմիչներ»։ Ըստ նրա՝ սեպագրերի որոշ հատվածներ, որոնք պարունակում են պատմական տեղեկություն, «քիչ թե շատ դիպվածային» են։ Սպեկը խորհուրդ է տալիս պատմական այդպիսի տեղեկությունը օգտագործել «զգուշորեն»15։

Ի՞նչ են պարունակում արձանագրությունները։ Քննենք «VAT 4956» սալիկը։ Առաջին տողում գրված է. «Բաբելոնի [Նաբուգոդոնոսոր] թագավորի 37-րդ տարի»16։ Սրան հետևում է Լուսնի և մոլորակների՝ աստղերի ու համաստեղությունների համեմատությամբ դիրքերի մանրամասն նկարագրություն։ Կա նաև Լուսնի մեկ խավարման նկարագրություն։ Ըստ գիտնականների՝ բոլոր այդ դիրքերը եղել են մ.թ.ա. 568/567-ին։ Սա նշանակում է, որ Նաբուգոդոնոսոր II-ի 18-րդ տարին, երբ նա կործանեց Երուսաղեմը, մ.թ.ա. 587-ն է։ Բայց կարո՞ղ ենք ասել, որ այս աստղագիտական գրությունները անհերքելիորեն մատնացույց են անում միայն մ.թ.ա. 568/567-ին։

«VAT 4956»-ում հիշատակվում է Լուսնի մի խավարում, որը, ըստ հաշվարկի, տեղի է ունեցել բաբելոնական երրորդ ամսվա՝ սիմանուի 15-ին։ Եվ իրոք, այդ ամսաթվին տեղի է ունեցել Լուսնի խավարում (հուլյան օրացույցով՝ մ.թ.ա. 568-ի հուլիսի 4-ին)։ Սակայն դրանից 20 տարի առաջ՝ մ.թ.ա. 588-ի հուլիսի 15-ին նույնպես Լուսնի խավարում է եղել17։

Եթե մ.թ.ա. 588-ը Նաբուգոդոնոսոր II-ի 37-րդ տարին է, ապա նրա 18-րդ տարին կլինի մ.թ.ա. 607-ը, հենց այն տարին, երբ, ըստ աստվածաշնչային ժամանակագրության, կործանվեց Երուսաղեմը (տե՛ս  գծապատկերը ստորև)։ Իսկ «VAT 4956»-ը ունի՞ ուրիշ վկայություն, որը հաստատում է մ.թ.ա. 607-ը։

Ի լրումն հիշյալ խավարման՝ սալիկում արձանագրված է Լուսնի 13 և մոլորակների 15 դիտում։ Դրանք Լուսնի կամ մոլորակների՝ աստղերի կամ համաստեղությունների համեմատությամբ ունեցած դիրքերի նկարագրություններ են18։ Կան նաև Արեգակի ու Լուսնի ծագելու և մայր մտնելու միջև ութ ժամանակահատվածներ18ա։

Քանի որ Լուսնի տարբեր դիրքերը աչքի են ընկնում կայուն պարբերականությամբ, հետազոտողները մանրազնին վերլուծել են Լուսնի՝ «VAT 4956»-ում արձանագրված այդ 13 դիրքերը։ Նրանք տվյալները վերլուծել են համակարգչային մի ծրագրի միջոցով, որը կարող է հաշվարկել, թե երկնային մարմինները անցյալում որոշակի ամսաթվի ու տարեթվի ինչ դիրքերում են եղել19։ Ի՞նչ եզրակացության են նրանք հանգել։ Մ.թ.ա. 568/567-ին համապատասխանում է այդ 13 դիրքերի մի մասը, բայց մ.թ.ա. 588/587-ին համապատասխանում են բոլոր 13 դիրքերը։

«VAT 4956»-ում կա մի տեղ, որը նույնիսկ ավելի համոզիչ կերպով է փաստում, որ Լուսնի տվյալ դիտումը տեղի է ունեցել մ.թ.ա. 588-ին և ոչ թե 568-ին։ Այդ հատվածը վերարտադրված է այս էջերում։ Այդ սալիկի 3-րդ տողում գրված է, որ Լուսինը «նիսանու [ամսի] 9-ի գիշերը» գտնվում էր այսինչ դիրքում։ Սակայն այն գիտնականները, ովքեր սկզբում այդ դիրքը վերագրում էին մ.թ.ա. 568-ին (աստղագիտական տարեթիվը՝ -567), ընդունեցին, որ այդ թվականին Լուսինը այդ դիրքում էր «նիսանուի 8-ին և ոչ թե 9-ին»։ «VAT 4956» սալիկը մ.թ.ա. 568-ին վերագրելու համար նրանք պնդեցին, թե գրագիրը «8»-ի փոխարեն սխալմամբ գրել է «9»20։ Բայց հետաքրքիր է, որ Լուսնի՝ 3-րդ տողում նշված դիրքը ճշգրտորեն համապատասխանում է մ.թ.ա. 588-ի նիսանուի 9-ի Լուսնի դիրքին21։

Հստակ է, որ «VAT 4956»-ում արձանագրված աստղագիտական տեղեկության մեծ մասը համապատասխանում է մ.թ.ա. 588-ին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ դա Նաբուգոդոնոսոր II-ի 37-րդ տարին էր։ Սա թիկունք է կանգնում այն տեսակետին, որ Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 607-ին, հենց այն թվականին, որին որ մատնացույց է անում Աստվածաշունչը։

Ինչո՞ւ ճիշտ կլինի Աստվածաշնչին վստահել

Ներկայումս գիտնականների մեծամասնությունը պնդում է, որ Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 587-ին։ Մինչդեռ Աստվածաշնչի գրողներից երկուսը՝ Երեմիան ու Դանիելը, հստակորեն նշում են, որ հրեաները գերության մեջ են եղել 70 և ոչ թե 50 տարի (Երեմիա 25։1, 2, 11; 29։10; Դանիել 9։2)։ Նրանց գրածից միանշանակ հետևում է, որ Երուսաղեմը ավերվել է մ.թ.ա. 607-ին։ Այս տեսակետին, համաձայն հոդվածում բերված ապացույցների, որոշ չափով թիկունք են կանգնում ոչ աստվածաշնչային աղբյուրները։

Մասնագետները բազմիցս հարցականի տակ են դնում Աստվածաշնչի ճշգրտությունը։ Բայց երբ գիտնականները նորանոր հայտնագործություններ են անում, դրանք դարձյալ հաստատում են Աստվածաշնչի արձանագրության արժանահավատությունը *։ Ովքեր վստահում են Աստվածաշնչին, կարող են համոզված լինել, որ ծանրակշիռ հիմքեր ունեն դրա համար։ Նրանց համոզվածությունը հիմնված է այն ապացույցների վրա, որոնք հաստատում են Աստվածաշնչի ճշգրիտ լինելը պատմական, գիտական և մարգարեական տեսանկյունից։ Այդ ապացույցները նրանց նաև բոլոր հիմքերն են տալիս հավատալու աստվածաշնչյան այն խոսքերին, որ Սուրբ Գիրքը «ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Գուցե ցանկանաք ինքնե՞րդ համոզվել։ Շատ հավանական է, որ դուք էլ նույն եզրակացությանը գաք։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 5 Տարեթվերը հաշվարկելու տարբեր ձևեր կան։ Այս հոդվածում «մ.թ.ա.» նշանակում է «մեր թվարկությունից առաջ»։

^ պարբ. 14 Ծանոթություն։ Այս հոդվածում մեջբերված մասնագետներից ոչ մեկը այն կարծիքին չէ, որ Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 607-ին։

^ պարբ. 18 Գահակալման տարին չէր ավելացվում թագավորի իշխանության տարիներին։ Այդ տարին օրացուցային տարվա այն մնացած ամիսներն էին, որոնց ավարտից հետո նոր թագավորը պաշտոնապես գահ էր բարձրանում, ինչը տեղի էր ունենում հաջորդ օրացուցային տարվա սկզբին։

^ պարբ. 21 Բոլոր այն տարիների համար, որոնք վերագրվում են նորբաբելոնյան շրջանի թագավորներին, հայտնաբերվել են այսպիսի սեպագրեր։ Երբ այդ թագավորների կառավարման տարիները գումարում ենք և հաշվարկը սկսում ենք նորբաբելոնյան վերջին թագավորից՝ Նաբոնիդից, Երուսաղեմի կործանման թվականը ստանում ենք մ.թ.ա. 587-ը։ Բայց սա ճիշտ կարող է լինել միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր թագավոր հաջորդել է մյուսին նույն տարում, և նրանց միջև չի եղել որևէ անթագավոր շրջան։

^ պարբ. 36 Կոնկրետ օրինակների համար տե՛ս «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը (գլուխ 4 և 5, անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ/​գծապատկեր 23-րդ էջի վրա]

 (Աբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑ ՏԵՂԵՐՈՎ

Բաբելոնյան տարեգրությունները պարունակում են նորբաբելոնյան շրջանի միայն 35 տարվա պատմություն։ Ավանդաբար ընդունված է համարել, որ այդ շրջանը ընդգրկում է 88 տարվա պատմություն։

ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉՀԱՆԴԻՊՈՂ ՏԱՐԻՆԵՐ

ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՏԱՐԻՆԵՐ

BM 21901

BM 21946

BM 35382

ՆՈՐԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՇՐՋԱՆ

ՊԱՐՍԻԿՆԵՐ

Նաբուպալասար

Նաբուգոդոնոսոր II

Ամել-Մարդուկ

Նաբոնիդ

Ներիգլիսար

Լաբաշի-Մարդուկ

BM 25127

BM 22047

BM 25124

[թույլտվությամբ]

BM 21901 and BM 35382: Photograph taken by courtesy of the British Museum; BM 21946: Copyright British Museum; BM 22047, 25124, 25127: © The Trustees of the British Museum

[շրջանակ/​նկար 24-րդ էջի վրա]

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ «BM 32238»

Այս սալիկում արձանագրված են Լուսնի խավարումներ, և առաջին խավարումից մինչև վերջին խավարումն ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 400 տարի։ Քանի որ գրագիրը չի տեսել բոլոր խավարումները, նա, հավանաբար, մաթեմատիկական հաշվարկների միջոցով պարզել է, թե երբ են տեղի ունեցել իրենից առաջ եղած խավարումները։ Քանի դեռ չկան նրա եզրակացությունները հիմնավորող հավելյալ ապացույցներ, այդ հաշվարկները չեն կարող դիտվել որպես ժամանակագրական տեղեկության հուսալի աղբյուր։

[թույլտվությամբ]

© The Trustees of the British Museum

[շրջանակ/​նկարներ 26-րդ և 27–րդ էջերի վրա]

Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉ Է ԳՐՎԱԾ «VAT 4956»-ՈՒՄ

Ինչո՞ւ է այսպիսի հարց ծագում։ Այս սալիկի 3-րդ տողում գրված է, որ «9-ի գիշերը» (առաջին ամսվա (նիսանու/​նիսան)) «Լուսինը կանգնեց 1 կանգուն «Բետա Վիրգինիսի դիմաց»։ 1915​թ.-ին Օ. Նոյգեբաուերը և Է. Ուայդները մ.թ.ա. 568-ի (ըստ այս թվականի՝ Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 587-ին) վերաբերյալ գրել են, որ «Լուսինը այս աստղի առաջ կանգնել է 1 կանգուն նիսանի 8-ին և ոչ թե նիսանի 9-ին (ընդգծումը մերն է)։ Սակայն Լուսնի դիրքը ճշգրտորեն համապատասխանում էր մ.թ.ա. 588-ի (այս թվականը մատնացույց է անում մ.թ.ա. 607-ին) նիսանի 9-ին արձանագրված դիրքին։

Ո՞ր օրն է ճիշտ՝ 9-րդը, թե՞ 8-րդը

1) Այս էջում բերված նկարում հստակ երևում է «9» թվի աքքադական գրանշանը։

2) Սեպագրի այս հատվածը վերծանելիս Նոյգեբաուերն ու Ուայդները «9»-ը փոխել են «8»-ի։

3) Միայն ծանոթագրությունում է նշվում, որ բնագրում եղել է «9»։

4) Իրենց գերմաներեն թարգմանությունում նրանք գրել են «8»։

5) 1988​թ.-ին Ա. Սաքսն ու Հ. Հանգերը այդ տեքստը տառադարձեցին և հրապարակեցին, որտեղ գրված էր բնագրի «9»-ը։

6) Սակայն նրանք իրենց անգլերեն թարգմանությունում գրեցին «8»՝ նշելով, որ «9»-ը իրականում սխալ է եղել։

[թույլտվությամբ]

bpk/​Vorderasiatisches Museum, SMB/​Olaf M. Teßmer

[շրջանակ 28-րդ էջի վրա]

«Ե՞րբ է հին Երուսաղեմը կործանվել. մաս երկրորդ» հոդվածի աղբյուրներ և ծանոթագրություններ

1. Սեպագիրը այն գիրն է, որի գրանշանները սեպի տեսք ունեն։ Գրողը փափուկ կավե սալիկին սրածայր սեպաձև գործիքով դրոշմում էր տարբեր նշաններ։

2. Assyrian and Babylonian Chronicles, by A. K. Grayson, published 1975, 2000 reprint, page 8.

3. Նորբաբելոնյան շրջանը սկսվեց մ.թ.ա. 7-րդ դարում։ Այդ ժամանակ քաղդեական դինաստիան արդեն իշխում էր Բաբելոնյան կայսրությունում։ Այդ շրջանի առաջին թագավորը եղել է Նաբուպալասարը՝ Նաբուգոդոնոսոր II-ի հայրը։ Նորբաբելոնյան շրջանը ավարտվեց, երբ վերջին թագավորը՝ Նաբոնիդը, գահընկեց արվեց պարսից Կյուրոս թագավորի կողմից մ.թ.ա. 539-ին։

4. Neo-Babylonian Business and Administrative Documents, by Ellen Whitley Moore, published 1935, page 33.

5. Archimedes, Volume 4, New Studies in the History and Philosophy of Science and Technology, “Observations and Predictions of Eclipse Times by Early Astronomers,” by John M. Steele, published 2000, page 36.

6. Amel-Marduk 562-560 B.C.​—A Study Based on Cuneiform, Old Testament, Greek, Latin and Rabbinical Sources. With Plates, by Ronald H. Sack, published 1972, page 3.

7. «BM 80920» և «BM 58872» սալիկները թվագրվում են Ելմարոդաքի գահակալման տարվա չորրորդ և հինգերորդ ամիսներով։ Սրանք հրապարակվել են Սաքի կողմից։ Տե՛ս Amel-Marduk 562-560 B.C.— A Study Based on Cuneiform, Old Testament, Greek, Latin and Rabbinical Sources. With Plates, pages 3, 90, 106։

8. «BM 55806» սալիկը, որ գտնվում է Բրիտանական թանգարանում, թվագրվում է 43-րդ տարվա տասներորդ ամսով։

9. «BM 75106» և «BM 61325» սալիկները թվագրվում են այն տարվա յոթերորդ և տասներորդ ամիսներով, որը համարվում է Ելմարոդաք թագավորի վերջին (երկրորդ) տարին։ Սակայն «BM 75489» սալիկը թվագրվում է նրա հաջորդի՝ Ներիգլիսարի գահակալման տարվա երկրորդ ամսով (CCatalogue of the Babylonian Tablets in the British Museum, Volume VIII, (Tablets From Sippar 3) by Erle Leichty, J. J. Finkelstein, and C.B.F. Walker, published 1988, pages 25, 35)։

Catalogue of the Babylonian Tablets in the British Museum, Volume VII, (Tablets From Sippar 2) by Erle Leichty and A. K. Grayson, published 1987, page 36։

Neriglissar​—King of Babylon, by Ronald H. Sack, published 1994, page 232։ Սալիկում նշված ամիսը աջարուն է (բաբելոնական երկրորդ ամիսը)։

10. Ներիգլիսարի մասին գրությունն ասում է, որ նա «Բաբելոնի թագավոր» «Բելշումիշկունի որդին է»։ Մեկ այլ գրությունում Բելշումիշկունը կոչվում է «իմաստուն արքայազն»։ «Արքայազն» թարգմանված բառը՝ ռուբու, մի տիտղոս է, որն ունի նաև «թագավոր, իշխան» իմաստները։ Քանի որ ակնհայտ անհամապատասխանություն կա Ներիգլիսարի ու նրա նախորդի՝ Ամել-Մարդուկի միջև, հնարավո՞ր է, որ Բելշումիշկունը՝ «Բաբելոնի թագավորը», ինչ-որ ժամանակահատված կառավարել է այս երկու թագավորների կառավարման շրջանների միջև։ Պրոֆեսոր Ռ. Դաուերթին ընդունում է, որ «Ներիգլիսարի ազնվատոհմ ծագման մասին իրողությունը հնարավոր չէ անտեսել» (Nabonidus and Belshazzar—​A Study of the Closing Events of the Neo-Babylonian Empire, by Raymond P. Dougherty, published 1929, page 61)։

11. Astronomical Diaries and Related Texts From Babylonia, Volume V, edited by Hermann Hunger, published 2001, pages 2-3.

12. JJournal of Cuneiform Studies, Volume 2, No. 4, 1948, “A Classification of the Babylonian Astronomical Tablets of the Seleucid Period,” by A. Sachs, pages 282-283.

13. Astronomical Diaries and Related Texts From Babylonia, Volume V, page 391.

14. Mesopotamian Planetary Astronomy-Astrology, by David Brown, published 2000, pages 164, 201-202.

15. Bibliotheca Orientalis, L N° 1/2, Januari-Maart, 1993, “The Astronomical Diaries as a Source for Achaemenid and Seleucid History,” by R. J. van der Spek, pages 94, 102.

16. Astronomical Diaries and Related Texts From Babylonia, Volume I, by Abraham J. Sachs, completed and edited by Hermann Hunger, published 1988, page 47.

17. Babylonian Eclipse Observations From 750 BC to 1 BC, by Peter J. Huber and Salvo De Meis, published 2004, page 186. Համաձայն «VAT 4956» սալիկի՝ այս խավարումը տեղի է ունեցել բաբելոնական երրորդ ամսվա՝ սիմանուի 15-ին, ինչը նշանակում է, որ սիմանու ամիսը սկսել է 15 օր առաջ։ Եթե սիմանուի 15-ը մեր հուլյան օրացույցով հուլիսի 15-ն է, ապա սիմանուի առաջին օրը մ.թ.ա. 588-ի հունիսի 30/հուլիսի 1-ն է։ Հետևաբար, սրանից երկու ամիս առաջ՝ մայիսի 2/3-ին բաբելոնական առաջին ամսով՝ նիսանուով, սկսվելու էր նոր տարին։ «VAT 4956»-ի 6-րդ տողում գրված է, որ նախորդ տարվա տասներկուերորդ (վերջին) ամսից (ադարու) հետո այդ տարվան ավելացվել է մեկ ուրիշ ամիս (սալիկում գրված է. «XII2-ի [տասներեքերորդ ամսի] 8-ը»), այսինքն՝ այն տարին, երբ տեղի ունեցավ խավարումը, չսկսվեց ապրիլի 3/4-ին, ինչպես որ լինում էր մյուս տարիներին։ Փաստորեն, նոր տարին չէր սկսվել մինչև մայիսի 2/3-ը։ Այսպիսով՝ մ.թ.ա. 588-ին տեղի ունեցած Լուսնի խավարման ամսաթիվը համապատասխանում է սալիկում նշված տեղեկությանը։

18. Berichte über die Verhandlungen der Königl. Sächsischen Gesellschaft der Wissenschaften zu Leipzig (Reports Regarding the Discussions of the Royal Saxonian Society of Sciences at Leipzig); Volume 67; May 1, 1915; in the article “Ein astronomischer Beobachtungstext aus dem 37. Jahre Nebukadnezars II” (An Astronomical Observer’s Text of the 37th Year Nebuchadnezzar II), by Paul V. Neugebauer and Ernst F. Weidner, pages 67-76. Համաձայն այս աղբյուրի՝ կան Լուսնի 13 դիտումներ, որոնցում Լուսինը նկարագրվում է մի որոշակի աստղի կամ համաստեղության համեմատությամբ։ Հեղինակները նշում են նաև մոլորակների 15 դիտումներ (էջ 72–76)։ Թեև Լուսնի սեպագիր նշանը հստակ երևում է և հնարավոր չէ շփոթել այլ բանի հետ, մոլորակների անունների և նրանց դիրքերի որոշ նշաններ հստակ չեն (Mesopotamian Planetary Astronomy— Astrology, by David Brown, published 2000, pages 53-57)։ Այս պատճառով մոլորակների դիտումների վերաբերյալ կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ։ Քանի որ Լուսնի ուղեծրին հեշտությամբ կարելի է հետևել, ապա բավական մեծ ճշգրտությամբ կարելի է որոշել, թե ինչ դիրքում են եղել մյուս երկնային մարմինները, որոնք կապված են Լուսնի հետ և հիշատակվում են «VAT 4956»-ում։

18ա. Այս ժամանակահատվածները ժամանակի հաշվարկ են՝ սկսած, օրինակ, ամսվա առաջին օրվա արևամուտից մինչև Լուսնի անհետանալը հորիզոնից ներքև։ Այդպիսի երկու փուլ հաշվարկվում է նաև ամսվա ընթացքում։ Գիտնականները ժամանակի այս հաշվարկները կապել են օրացուցային ամսաթվերի հետ (“The Earliest Datable Observation of the Aurora Borealis,” by F. R. Stephenson and David M. Willis, in Under One Sky— Astronomy and Mathematics in the Ancient Near East, edited by John M. Steele and Annette Imhausen, published 2002, pages 420-428)։ Հնում ժամանակի այսպիսի հաշվարկը պահանջում էր որոշակի տեսակի ժամացույց։ Այդպիսի հաշվարկները ճշգրիտ չէին (Archimedes, Volume 4, New Studies in the History and Philosophy of Science and Technology, “Observations and Predictions of Eclipse Times by Early Astronomers,” by John M. Steele, published 2000, pages 65-66)։ Սակայն Լուսնի՝ մյուս երկնային մարմինների նկատմամբ ունեցած դիրքի հաշվարկը արվում էր զգալի ճշգրտությամբ։

19. Այս վերլուծությունն արվել է «TheSky6™» աստղագիտական համակարգչային ծրագրի միջոցով։ Բացի այդ, վերլուծությունը հարստացվել է «Cartes du Ciel/Sky Charts» (CDC) համապարփակ ծրագրի և տվյալների՝ ԱՄՆ ռազմածովային աստղադիտարանի տրամադրած փոխակերպիչի միջոցով։ Քանի որ մոլորակների բազմաթիվ դիրքերը նշող գրանշանները զանազան եզրակացությունների ու մեկնաբանությունների տեղիք են տալիս, նրանց տիեզերական դիրքերը այս հետազոտության մեջ չեն օգտագործվել պարզելու համար այն տարին, որին այս արձանագրությունն ուզում է մատնացույց անել։

20. Berichte über die Verhandlungen der Königl. Sächsischen Gesellschaft der Wissenschaften zu Leipzig (Reports Regarding the Discussions of the Royal Saxonian Society of Sciences at Leipzig); Volume 67; May 1, 1915; “Ein astronomischer Beobachtungstext aus dem 37. Jahre Nebukadnezars II, (-567/66)” (An Astronomical Observer’s Text of the 37th Year Nebuchadnezzar II), by Paul V. Neugebauer and Ernst F. Weidner, page 41.

21. «VAT 4956»-ի 3-րդ տողում գրված է. «Լուսինը կանգնեց 1 կանգուն [կամ՝ 2 աստիճան] Բետա Վիրգինիսի դիմաց»։ Վերոհիշյալ համակարգչային վերլուծությամբ արվեց եզրակացություն, որ նիսանուի 9-ին Լուսինը Բետա Վիրգինիս աստղի դիմաց էր 2°04’ և 0° նրանից ներքև։ Սա համարվեց ճշգրիտ համապատասխանություն։

[գծապատկեր 25–րդ էջի վրա]

 (Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ԸՍՏ «VAT 4956»-Ի՝ Ո՞Ր ԹՎԱԿԱՆԻՆ Է ԵՂԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ՝ Մ.Թ.Ա. 587-Ի՞Ն, ԹԵ՞ Մ.Թ.Ա. 607-ԻՆ

◼ Այս սալիկում արձանագրված են Նաբուգոդոնոսոր II-ի կառավարման 37-րդ տարում տեղի ունեցած տիեզերական իրադարձությունները։

◼ Նաբուգոդոնոսոր II-ը Երուսաղեմն ավերեց իր իշխանության 18-րդ տարում (Երեմիա 32։1

Եթե Նաբուգոդոնոսոր II-ի 37-րդ տարին եղել է մ.թ.ա. 568-ը, այդ դեպքում Երուսաղեմը կործանվել է 587 մ.թ.ա. 587-ին։

Մ.թ.ա. 610

600

590

580

570

560

Եթե Նաբուգոդոնոսոր II-ի 37-րդ տարին եղել է մ.թ.ա. 588-ը, այդ դեպքում Երուսաղեմը կործանվել է մ.թ.ա. 607-ին, այն թվականին, որին մատնացույց է անում աստվածաշնչային ժամանակագրությունը։

◼ «VAT 4956»-ը ավելի շատ «հակված է» մատնացույց անելու մ.թ.ա. 607-ը

[նկար 22-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Photograph taken by courtesy of the British Museum