Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ազատվում են կրակով բորբոքված հնոցից

Ազատվում են կրակով բորբոքված հնոցից

Պատանի ընթերցողների համար

Ազատվում են կրակով բորբոքված հնոցից

Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։

Գլխավոր կերպարները։ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով և Նաբուգոդոնոսոր։

Ներկայացված դրվագը։ Փորձությունների ներքո ձևավորվում է երեք հրեա երիտասարդների հավատը։

1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԴԱՆԻԵԼ 3։1–30

3–7-րդ համարներն ընթերցելիս նկարագրիր այն ձայները, որ «լսում ես»։

_______

Քո պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն էր կրակով բորբոքված հնոցը։

_______

Ի՞նչ էր արտահայտում Նաբուգոդոնոսորի ձայնը, երբ նա հրամայում էր հնոցը սովորականից յոթ անգամ ավելի ուժեղ վառել (նորից կարդա՛ 19-րդ և 20-րդ համարները

_______

Նկարագրիր հնոցի մեջ գտնվող չորս մարդկանց (նորից կարդա՛ 24-րդ և 25-րդ համարները

_______

Ի՞նչ ուշագրավ հատկություններ ես տեսնում Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մեջ, որը երևում է 16–18-րդ համարներից։

_______

2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Օգտագործելով քո ձեռքի տակ եղած նյութերը՝ գտիր, թե ինչ երկարություն ուներ մեկ կանգունը, և հետո հաշվիր, թե ինչ մեծության էր Նաբուգոդոնոսորի կառուցած արձանը (նորից կարդա՛ 1-ին համարը

_______

Երբ 19-րդ և 20-րդ համարները համեմատում ես 28-րդ և 29-րդ համարների հետ, կարծես ո՞ւմ է խորհրդանշում Նաբուգոդոնոսորը։

_______

3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...

այն մասին, թե ինչպես պետք է հարգանք դրսևորել նրանց հանդեպ, ովքեր իշխանություն ունեն։

_______

այն մասին, թե որքան կարևոր է պաշտպանել սեփական համոզմունքները։

_______

այն մասին, թե ինչպես է Եհովան աջակցում փորձությունների ժամանակ։

_______

ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Ի՞նչ իրավիճակներում գուցե փորձվի քո հավատը։

_______

Ինչպե՞ս է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մասին պատմությունը օգնում քեզ հավատարիմ մնալու։

_______

4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

_______

Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ Եհովայի վկաներից կամ օգտվել www.watchtower.org կայքից, որտեղ այն առկա է մի շարք լեզուներով