Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Քո անունը հայտնի դարձրի»

«Քո անունը հայտնի դարձրի»

«Քո անունը հայտնի դարձրի»

«Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ.... Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։6, 26)

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Հիսուսը հայտնի դարձրեց Աստծու անունը՝ գործածելով այն ծառայության ժամանակ։ Նա, անկասկած, արտասանում էր Աստծու անունը, երբ բարձրաձայն կարդում էր Սուրբ Գրքից, մի բան, որ հաճախ էր անում (Ղուկաս 4։16–21)։ Հիսուսը նաև սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը» (Ղուկաս 11։2

Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Պետրոս առաքյալը ասաց Երուսաղեմի երեցներին, որ Աստված ազգերից պիտի «մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործեր 15։14)։ Առաքյալները և ուրիշներ քարոզում էին, որ «ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Գործեր 2։21; Հռոմեացիներ 10։13)։ Նրանք նաև գործածում էին Աստծու անունը իրենց թղթերում։ «Տոսեֆթան», որը հրեական օրենքների գրավոր հավաքածու է և ամբողջացվել է մոտավորապես մ.թ. 300-ին, հետևյալն է ասում այն մասին, թե ինչպես են հակառակորդները ոչնչացրել քրիստոնեական գրությունները. «Նրանք կրակից չպաշտպանեցին ավետարանիչների և մինիմների [հավանաբար հրեա քրիստոնյաների] գրքերը։ Նրանք թույլ տվեցին, որ տեղում այրվեն.... դրանք և դրանց մեջ գրված Աստծու Անունը»։

Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ Միացյալ Նահանգների եկեղեցիների ազգային խորհրդի կողմից հաստատված Աստվածաշնչի անգլերեն մի թարգմանության նախաբանում ասվում է. «Մեկ և միակ Աստծու համար որևէ անձնանուն գործածելու սովորությունը, ասես թե կային ուրիշ աստվածներ, որոնցից նա պետք է տարբերվեր, դադարեցվեց հուդայականության մեջ նախքան քրիստոնեության դարաշրջանը և ամենևին հարիր չէ քրիստոնեական եկեղեցու համընդհանուր հավատին» (Revised Standard Version)։ Այդպիսով՝ Աստծու անունը փոխարինվեց «ՏԵՐ» տիտղոսով։ Վերջերս Վատիկանը իր եպիսկոպոսներին հրահանգ տվեց. «Աստծու անվան քառագիրը՝ ՅՀՎՀ-ն *, չպետք է օգտագործվի և արտասանվի երգերում ու աղոթքներում»։

Ովքե՞ր են այսօր գործածում և հայտնի դարձնում Աստծու անունը։ Երբ Ղրղըզստանում ապրող Սերգեյը մոտ 15 տարեկան էր, մի ֆիլմ դիտեց, որում ասվում էր, որ Աստծու անունը Եհովա է։ Գրեթե տասը տարի նա այլևս չլսեց Աստծու անվան մասին։ Հետագայում, երբ տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, երկու Եհովայի վկա այցելեցին նրան և ցույց տվեցին Աստծու անունն Աստվածաշնչում։ Սերգեյին անչափ տպավորել էր այն, որ կան մի խումբ մարդիկ, որոնք գործածում են Եհովա անունը։ Հետաքրքրական է, որ Վեբսթերի երրորդ նոր միջազգային բառարանում «Եհովա Աստված» արտահայտության տակ գրված է. «Գերագույն ճանաչված աստվածություն, և միակ աստվածությունը, որին երկրպագում են Եհովայի վկաները» (Webster’s Third New International Dictionary)։

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Հայերենում Աստծու անունն ընդունված է արտասանել «Եհովա»։