Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարևո՞ր են պատասխանները

Կարևո՞ր են պատասխանները

Կարևո՞ր են պատասխանները

«Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 8։32

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ պարունակում է ճշմարտություններ, որոնք կարող են ազատել մեզ Հիսուսի մասին մոլորեցուցիչ գաղափարներից։ Եհովայի և Հիսուսի համար կարևոր է, որ դուք իմանաք այդ ճշմարտությունները, և անձամբ ձեզ համար էլ է կարևոր իմանալ դրանք։

Եհովայի համար կարևոր է։ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Եհովան ուզում է, որ մենք ապրենք երջանիկ կյանքով և ապրենք հավիտյան։ Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը [մարդկությունը], որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ.... հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Աստված ուղարկեց իր Որդուն, որ փրկի մեզ և հնարավորություն տա հավիտյան ապրելու դրախտային երկրում, ինչը նախատեսել էր հենց սկզբից (Ծննդոց 1։28)։ Նա փափագում է հավիտենական կյանք տալ նրանց, ովքեր սովորում են ճշմարտությունը իր Որդու մասին և վարվում են իրենց իմացածին ներդաշնակ (Հռոմեացիներ 6։23

Հիսուսի համար կարևոր է։ Հիսուսը նույնպես սիրում է մարդկանց։ Նա անձնազոհ սեր դրսևորեց մեր հանդեպ՝ պատրաստակամորեն տալով իր կյանքը հանուն մեզ (Հովհաննես 15։13)։ Հիսուսը հասկանում էր, որ միայն իր միջոցով մարդիկ կարող են հասնել փրկության, և ուզում էր, որ հնարավորին չափ շատ մարդ օգուտ քաղի իր տված փրկանքից (Հովհաննես 14։6)։ Ահա թե ինչու է նա իր ճշմարիտ հետևորդներին հանձնարարել ամբողջ աշխարհում սովորեցնել մարդկանց Աստծու կամքի և նպատակի մասին (Մատթեոս 24։14; 28։19, 20

Ձեզ համար կարևոր է։ Մի պահ մտածեք այն մասին, ինչը, անկասկած, շատ կարևոր է ձեզ համար՝ ձեր առողջության և ընտանիքի մասին։ Մի՞թե չեք ցանկանում, որ դուք և ձեր հարազատները ունենաք քաջառողջություն և ապրեք ավելի լավ կյանքով։ Եհովան Հիսուսի միջոցով ձեզ առաջարկում է կատարյալ առողջություն ունենալու և անվերջ կյանքով ապրելու հնարավորություն մի նոր աշխարհում, որը զերծ է լինելու ցավից ու տառապանքից (Սաղմոս 37։11, 29; Հայտնություն 21։3, 4)։ Ուզո՞ւմ եք ունենալ այս հեռանկարը։ Եթե այո, ապա հարկավոր է ինչ-որ բան անել դրա համար։

Նորից կարդացեք վերնագրի տակ գրված աստվածաշնչյան խոսքը։ Հիսուսի մասին և Աստծու նպատակի մեջ ունեցած նրա դերի մասին ճշմարտությունն իմանալը կարող է ազատել ձեզ ստրկության ամենավատ ձևից՝ մեղքի ու մահվան գերությունից։ Բայց այդ ազատագրմանը հասնելու համար հարկավոր է «իմանալ ճշմարտությունը»։ Սրտանց հորդորում ենք ձեզ ավելին իմանալ այդ ճշմարտության մասին և այն մասին, թե ինչ օգուտներ այն կարող է բերել ձեզ և ձեր հարազատներին։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն ձեզ։