Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր ընթերցողները հարցնում են

Ո՞վ ուղարկեց «աստղը»

Ո՞վ ուղարկեց «աստղը»

Երբևէ տեսե՞լ եք սուրբծննդյան տեսարաններ կամ բեմականացումներ, որոնցում պատկերվում են մսուրի մեջ դրված նորածին Հիսուսը և նրան այցելած երեք թագավորներ, կամ՝ իմաստուններ։ Ըստ զրույցի՝ Աստված աստղի միջոցով այս մարդկանց առաջնորդել է դեպի Հիսուսը, որը գտնվում էր Բեթլեհեմի գոմերից մեկում։ Բազմաթիվ երեխաներ նույնիսկ անգիր գիտեն այդ թագավորների անունները՝ Մելքոն, Գասպար և Բաղդասար։ Բայց արդյո՞ք այդ զրույցն իսկապես այն է, ինչ ասվում է Աստվածաշնչում։ Ոչ։ Կան մի շարք պատճառներ, թե ինչու դա այդպես չէ։

Առաջին՝ ովքե՞ր էին այս մարդիկ։ Աստվածաշնչի հունարեն բնագրում նրանք ո՛չ թագավորներ են կոչվում, ո՛չ էլ իմաստուններ։ Նրանք հեթանոսներ էին և զբաղվում էին մոգությամբ կամ աստղագուշակությամբ։ Բացի այդ, Սուրբ Գիրքը չի հայտնում նրանց անունները և այն, թե քանի հոգի են իրականում նրանք եղել։

Երկրորդ՝ ե՞րբ են այս մարդիկ այցելել։ Նրանք այցելել են ոչ այն ժամանակ, երբ Հիսուսը մսուրում էր։ Որտեղի՞ց գիտենք։ Ավետարանագիր Մատթեոսն ասում է. «Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ» (Մատթեոս 2։11)։ Այստեղ Հիսուսն արդեն մսուրում չէր, այլ իր ծնողների հետ տան մեջ էր։ Բացի այս, մոգերը արևելքից այստեղ հասնելու համար հավանաբար մի քանի ամիս ճանապարհ պետք է անցնեին, ուստի երեխան այդ ընթացքում մեծացած կլիներ։

Երրորդ՝ ո՞վ էր ուղարկել «աստղը»։ Կրոնական առաջնորդներից սովորաբար կարելի է լսել, որ «աստղը» Աստված է ուղարկել։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Հիշենք, որ «աստղը» այդ մարդկանց առաջնորդեց ոչ թե դեպի Բեթլեհեմ, որտեղ որ Հիսուսն էր, այլ Երուսաղեմ՝ Հերովդես թագավորի մոտ։ Նրանք այդ նախանձ և ազդեցիկ մարդուն՝ այդ մարդասպանին, հայտնեցին Հիսուսի գոյության մասին։ Հերովդեսը մեծ ատելությամբ լցվեց երեխայի հանդեպ՝ իմանալով, որ նա դառնալու է «հրեաների թագավոր» (Մատթեոս 2։2)։ Խորամանկ Հերովդեսը նրանց ասաց, որ երբ իմանան երեխայի գտնվելու վայրը, վերադառնան և հայտնեն իրեն, որպեսզի ինքն էլ իբր թե գնա և պատվի նրան։ Հետո «աստղը» եկվորներին տարավ Հովսեփի ու Մարիամի մոտ։ Հերովդեսը շատ մոտ էր իր նպատակի իրագործմանը՝ սպանել երեխային։ Բայց այդպես չեղավ, որովհետև Աստված թույլ չտվեց։ Հերովդեսը սաստիկ զայրացավ, որ աստղագուշակները չվերադարձան իր մոտ, և հրամայեց սպանել Բեթլեհեմի ու շրջակայքի երկու տարեկան և ավելի փոքր տարիքի բոլոր տղա երեխաներին (Մատթեոս 2։16

Մատթեոս 3։17-ում Եհովան Հիսուսի մասին ասում է. «Իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»։ Մի պահ մտածենք. արդյո՞ք Հիսուսի արդար և սիրառատ Հայրը հեթանոս աստղագուշակների՛ կնշանակեր որպես իր պատգամաբերների, մարդկանց, որոնց զբաղմունքը դատապարտվում էր իր կողմից տրված Օրենքում (2 Օրենք 18։10)։ Մի՞թե նա աստղի միջոցով կառաջնորդեր նրանց ամենավտանգավոր մարդասպանի՝ Հերովդեսի մոտ և նրան կհաղորդեր այնպիսի լուր, որը, անկասկած, բորբոքելու էր նրա ատելությունը։ Մի՞թե այդ աստղի ու աստղագուշակների միջոցով նա ցույց կտար, թե որտեղ է իր անօգնական որդին գտնվում։

Բերենք մի օրինակ։ Փորձառու հրամանատարն իր լավագույն զինվորին շատ կարևոր հանձնարարությամբ ուղարկում է վտանգավոր գոտի՝ թշնամու տարածք։ Մի՞թե նա թշնամուն կտեղեկացնի զինվորի գտնվելու վայրը։ Անշուշտ, ոչ։ Նմանապես, Եհովան իր Որդուն ուղարկեց վտանգներով լի աշխարհ։ Մի՞թե նա կհայտներ չար ու նենգ թագավոր Հերովդեսին, թե որտեղ է գտնվում իր Որդին, որն այդ պահին անօգնական երեխա էր։ Անհնար է։

Եվ այսպես, ո՞վ էր ուղարկել «աստղը» կամ աստղանման օբյեկտը։ Ո՞վ էր ամենից շատ ուզում սպանել մանուկ Հիսուսին, որպեսզի վերջինս չկատարեր իր հատուկ հանձնարարությունը երկրի վրա։ Ո՞վ է մոլորեցնում մարդկանց, նպաստում ստի և բռնության տարածմանը։ Ո՞վ է հրահրում զանգվածային սպանություններ։ Հիսուսը հստակ ցույց տվեց, թե ով է նա։ Այդ անձնավորությունը Բանսարկու Սատանան է՝ «ստախոսը, ստության հայրը», որն «իր բռնած ընթացքի հենց սկզբից» մարդասպան էր (Հովհաննես 8։44