Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ ազդեցություն են թողնում քրիստոնեական ուսմունքները հասարակության վրա

Ի՞նչ ազդեցություն են թողնում քրիստոնեական ուսմունքները հասարակության վրա

Ի՞նչ ազդեցություն են թողնում քրիստոնեական ուսմունքները հասարակության վրա

ՆԱԽՈՐԴ հոդվածներում քննարկեցինք, թե ինչու ճշմարիտ քրիստոնյաները չեն մասնակցում քաղաքականությանը։ Իսկ ինչպե՞ս նրանք կարող են ցույց տալ, որ հետաքրքրված են հասարակության բարօրությամբ։ Նրանք, օրինակ, անում են այն, ինչ պատվիրեց Հիսուսը. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20

Գոյություն ունի կապ Հիսուսի՝ «աշակերտներ պատրաստելու» մասին պատվերի և նրա՝ երկրի աղն ու աշխարհի լույսը լինելու հորդորի միջև (Մատթեոս 5։13, 14)։ Ո՞րն է այդ կապը, և ի՞նչ ազդեցություն են թողնում Քրիստոսի հետևորդները մարդկանց վրա՝ կատարելով նրա պատվերը։

Պահպանիչ և լուսավորիչ

Աղը փչացումից պահպանելու հատկություն ունի։ Նմանապես, այն լուրը, որ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց հասցնել բոլոր ազգերի մարդկանց, ունի պահպանիչ ազդեցություն։ Նրանք, ովքեր ընդունում և կիրառում են Հիսուսի ուսմունքները, պաշտպանում են իրենց մերօրյա համատարած բարոյական փչացումից։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Այդ մարդիկ սովորում են ազատվել առողջությունը վնասող սովորություններից, օրինակ՝ ծխելուց, սովորում են նաև դրսևորել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սեր, խաղաղություն, համբերատարություն, բարություն և առաքինություն (Գաղատացիներ 5։22, 23)։ Այդ հատկությունների շնորհիվ նրանք դառնում են հասարակության արժեքավոր անդամներ։ Այն քրիստոնյաները, ովքեր այս պահպանիչ լուրը հաղորդում են իրենց մերձավորներին, նշանակալից ներդրում են ունենում հասարակության բարօրության մեջ։

Հիմա անդրադառնանք «լույսին»։ Ինչպես որ Լուսինն արտացոլում է Արեգակի լույսը, այնպես էլ Քրիստոսի հետևորդները, ինչպես անդրադարձիչներ, արտացոլում են Եհովա Աստծուց եկող «լույսը»։ Նրանք դա անում են՝ պատմելով մարդկանց Աստծու մասին և անելով բարի գործեր (1 Պետրոս 2։12

Լույս արձակելու և աշակերտ լինելու թեման զարգացնելով՝ Հիսուսն այնուհետև ասաց. «Երբ մարդիկ ճրագ են վառում, դնում են ոչ թե գրվանի տակ, այլ ճրագակալի վրա, և այն լուսավորում է տանը եղողներին։ Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև»։ Ճրագակալին դրված վառվող ճրագը հստակ երևում է բոլոր նրանց, ովքեր ճրագի շուրջն են։ Նույն ձևով, ճշմարիտ քրիստոնյաների քարոզչական գործունեությունը և մյուս բարի գործերը պետք է հստակ երևան իրենց շրջապատի մարդկանց։ Ինչո՞ւ։ Որպեսզի, ինչպես Հիսուսն ասաց, այդ բարի գործերը տեսնողները Աստծո՛ւն փառք տան (Մատթեոս 5։14–16

Կոլեկտիվ պատասխանատվություն

Երբ Հիսուսն ասաց՝ «դուք աշխարհի լույսն եք» և «թող ձեր լույսը շողա», նա դիմում էր իր բոլոր աշակերտներին։ Հիսուսի տված հանձնարարությունը չէին կարող կատարել տարբեր կրոնների պատկանող սակավաթիվ մարդիկ։ «Լույս» են նրա բոլո՛ր հետևորդները։ Յոթ միլիոն Եհովայի վկաներ, որոնք ապրում են ավելի քան 235 երկրում, կոլեկտիվ պատասխանատվություն են զգում անելու այն, ինչ պատվիրեց Հիսուսը Մատթեոս 28։19, 20 համարներում։

Ի՞նչ են քարոզում Եհովայի վկաները։ Իր հետևորդներին քարոզելու հանձնարարությունը տալիս Հիսուսը չպատվիրեց քարոզել սոցիալական կամ քաղաքական բարեփոխումներ, եկեղեցու և պետության միացում և նման այլ բաներ։ Փոխարենը՝ Քրիստոսն այսպես ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։ Այսպիսով՝ հնազանդվելով Հիսուսի հրահանգներին՝ ճշմարիտ քրիստոնյաներն այսօր շարունակում են մարդկանց հետ խոսել Աստծու Թագավորության մասին, որը միակ կառավարությունն է, որ կարող է վերջ դնել Սատանայի չար աշխարհին և բերել արդար նոր աշխարհ։

Հիսուսի ծառայության առնչությամբ Ավետարաններում հստակորեն ընդգծվում է երկու հիմնական բան, և այդ երկու բաներն այսօր կարևոր են ճշմարիտ քրիստոնյաների համար։ Այս մասին կարդացեք հաջորդ հոդվածում։

[մեջբերում 8-րդ էջի վրա]

Ինչո՞վ է բարի լուրը նմանվում աղի

[մեջբերում 9-րդ էջի վրա]

Ի՞նչ նմանություն կա բարի լուրի և մութ տեղում վառվող ճրագի միջև