Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ինչպե՞ս են ոմանք գործածում Աստվածաշունչը, և ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն դրան։

Ոմանք Աստվածաշունչը բացում են պատահական էջի վրա՝ հավատալով, որ առաջին իսկ հանդիպած խոսքը կօգնի լուծելու իրենց խնդիրները։ Ճշմարիտ քրիստոնյաները սնահավատ չեն։ Փոխարենը՝ նրանք ուսումնասիրում են Աստվածաշունչը, որպեսզի ձեռք բերեն ճշգրիտ գիտելիքներ և առաջնորդություն ստանան Աստծուց (12/15, էջ 3

Ի՞նչ է այն «աշխարհը», որ պետք է անցնի։

«Աշխարհը», որ պետք է անցնի, ոչ թե Երկիր մոլորակն է, այլ մարդկությունը, որը չի ապրում Աստծու կամքին ներդաշնակ (1 Հովհ. 2։17)։ Երկիրը և հավատարիմ մարդիկ չեն կործանվելու (1/1, էջ 5–7

Թեպետ Աբելը մահացել է, սակայն ինչպե՞ս է խոսում մեզ հետ (Եբր. 11։4

Աբելը խոսում է հավատի միջոցով։ Նա զորեղ հավատ դրսևորեց և օրինակ թողեց մեզ։ Մենք կարող ենք սովորել նրանից ու ձգտել ընդօրինակել նրան (1/1, էջ 12

Ո՞ր հարցերում պետք է զգույշ լինենք, որ չհեռանանք Եհովայից։

Դրանցից են՝ աշխատանքն ու կարիերան, ժամանցն ու զվարճությունը, ընկերակցությունից զրկված ընտանիքի անդամը, տեխնիկան, առողջությունը, փողը, վերաբերմունքը սեփական տեսակետին ու դիրքին (1/15, էջ 12–21

Ի՞նչ կարող ենք սովորել Մովսեսի խոնարհությունից։

Մովսեսը չհպարտացավ, երբ իշխանություն ստացավ։ Նա վստահեց Աստծուն, ոչ թե իր ընդունակություններին ու տարիների փորձին։ Երբեք չպետք է թույլ տանք, որ մեր ունակությունները, հեղինակությունն ու իշխանությունը հպարտությամբ լցնեն մեզ։ Փոխարենը՝ պետք է վստահենք Եհովային (Առակ. 3։5, 6) (2/1, էջ 5

Որտե՞ղ են ապրելու հարություն առնողները։

Սահմանափակ թվով մարդիկ՝ 144000 հոգի, ապրելու են երկնքում։ Մարդկանց մեծ մասը հարություն է առնելու երկրի վրա և հավիտյան ապրելու է դրախտային պայմաններում (3/1, էջ 6

Ի՞նչ էր նշանակում այն, որ իսրայելացիները «սրտով [էին] անթլփատ» (Երեմ. 9։26

Նրանք կամակոր էին և ըմբոստ, ինչի պատճառով նրանց սիրտը անընկալունակ էր դարձել։ Նրանք պետք է ազատվեին Աստծուն տհաճ մտածելակերպից, ցանկություններից և մղումներից (Երեմ. 5։23, 24) (3/15, էջ 9, 10

Ի՞նչն էր Հիսուսի կյանքը իմաստալից դարձնում։

Հիսուսի կյանքի նպատակն էր Աստծու կամքը կատարելը։ Նա սիրում էր իր Հորը և մարդկանց։ Նաև գիտեր, որ Հայրը սիրում և հավանում է իրեն։ Սա է մարդու կյանքը իմաստով լցնում (4/1, էջ 4, 5

Ի՞նչ է մտնում Աստծու կազմակերպության երկրային մասի մեջ։

Կառավարիչ մարմինը, մասնաճյուղերի կոմիտեները, շրջանային վերակացուները, երեցների խորհուրդները, ժողովները և առանձին քարոզիչները (4/15, էջ 29

Ինչո՞ւ ենք վստահ, որ Աստված դաժանություն չի դրսևորել իր դատաստաններն իրականացնելիս։

Աստված հաճույք չի ստանում ամբարշտի մահից (Եզեկ. 33։11)։ Նրա գործելակերպը ցույց է տալիս, որ նախքան դատաստանն իրագործելը նա այդ մասին զգուշացնում է մարդկանց։ Սա մեզ հույս է տալիս, որ կփրկվենք գալիք դատաստանից (5/1, էջ 5, 6

Իսրայելացիները ցցից կախելո՞վ էին հանցագործներին մահապատժի ենթարկում։

Ո՛չ։ Ուրիշ ազգեր այդպես էին անում, բայց ոչ իսրայելացիները։ Այն ժամանակներում, երբ գրվել են Եբրայերեն Գրությունները, հանցագործներին նախ սպանում էին, օրինակ, քարկոծելով (Ղևտ. 20։2, 27)։ Հետո նրա մարմինը կախում էին ցցից կամ ծառից՝ որպես նախազգուշացում մյուսների համար (5/15, էջ 13

Ինչո՞ւ մարդիկ ի զորու չեն խաղաղություն հաստատելու ողջ աշխարհում։

Թեև մարդիկ մեծ ձեռքբերումների են հասել, նրանք ստեղծված չեն իրենց քայլերին ուղղություն տալու կարողությամբ (Երեմ. 10։23)։ Սատանան է ղեկավարում այս աշխարհը (1 Հովհ. 5։19)։ Այդ պատճառով մարդիկ ի զորու չեն խաղաղություն հաստատելու (6/1, էջ 16