Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Այս ի՜նչ նկար է»

«Այս ի՜նչ նկար է»

Քանի՜ անգամ այսպես ասած կլինես, երբ բացել ես ամսի 15-ի «Դիտարանի» հերթական համարը և դիտել նկարները։ Գեղեցիկ նկարները պատահականորեն չեն ընտրված։ Դրանք ուսուցողական են և մղում են մտածելու և զգալու։ Այդ նկարները հատկապես օգտակար են «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպմանը պատրաստվելիս և դրան մասնակցելիս։

Օրինակ՝ կարող ես մի փոքր մտածել ուսումնասիրության հոդվածի առաջին նկարի մասին։ Ի՞նչ է այնտեղ պատկերված։ Ինչո՞ւ է այդ նկարը ընտրվել։ Ինչպե՞ս է այն կապված հոդվածի վերնագրի և բնաբանի հետ։ Իսկ մյուս նկարնե՞րը։ Ինչպե՞ս են դրանք կապված քննարկվող թեմայի հետ։ Ինչպե՞ս են առնչվում քո կյանքին։

«Դիտարանի» ուսումնասիրությունն անցկացնող եղբայրը ներկաներին պետք է հնարավորություն տա մեկնաբանելու յուրաքանչյուր նկարը և ասելու, թե ինչպես է այն կապված հոդվածի հետ և թե ինչպես է այն տպավորել իրենց։ Որոշ նկարների մակագրությունում նշվում է, թե նկարը որ պարբերությանն է առնչվում։ Մյուս դեպքերում անցկացնողն ինքը կարող է որոշել, թե նկարը որ պարբերության հետ լավ կլինի քննարկել։ Այդպիսով բոլորը ավելի լավ կպատկերացնեն այն, ինչ սովորում են Աստծու Խոսքից, և լիարժեք օգուտներ կստանան նկարներից։

Մի եղբայր իր կարծիքն այսպես արտահայտեց. «Հոդվածը տորթն է, նկարները՝ տորթի վրայի կրեմը, որը գրավիչ տեսք է տալիս նրան»։