Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կառավարիչ մարմնի նոր անդամ

Կառավարիչ մարմնի նոր անդամ

2012թ. սեպտեմբերի 5-ի առավոտյան ԱՄՆ-ի և Կանադայի Բեթելներում հայտարարվեց, որ եղբայր Մարկ Սանդերսոնը 2012թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։

Եղբայր Սանդերսոնը մեծացել է ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում (Կալիֆորնիա նահանգ) Վկաների ընտանիքում։ Մկրտվել է 1975թ. փետրվարի 9-ին։ 1983-ի սեպտեմբերի 1-ին նա սկսել է ռահվիրա ծառայել Կանադայի Սասկաչևան նահանգում։ 1990-ի դեկտեմբերին ավարտել է Ծառայության կատարելագործման դպրոցը (այժմ կոչվում է Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար) ԱՄՆ-ում։ 1991-ի ապրիլին նշանակվել է հատուկ ռահվիրա Նյուֆաունդլենդ կղզում (Կանադա)։ Շրջանային վերակացուի փոխարինող ծառայելուց հետո 1997-ի փետրվարին նա հրավիրվել է ծառայելու Կանադայի Բեթելում։ 2000-ի նոյեմբերին նշանակվել է ԱՄՆ-ի մասնաճյուղ, որտեղ ծառայել է հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունում, իսկ հետո՝ ծառայողական բաժնում։

2008-ի սեպտեմբերին եղբայր Սանդերսոնը սովորել է մասնաճյուղի կոմիտեի անդամների համար անցկացվող դպրոցում և դրանից հետո նշանակվել է Ֆիլիպինների մասնաճյուղի կոմիտեի անդամ։ 2010-ի սեպտեմբերին նորից նշանակվել է ԱՄՆ-ի մասնաճյուղ, որտեղ ծառայել է Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեում։