Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Իսկապե՞ս Աստվածաշունչը Աստծու Խոսքն է

Թերևս ակնկալում ես, որ Աստծու Խոսքը պետք է անզուգական գիրք լինի, և իրականում Աստվածաշունչը հենց այդպիսին է։ Այն տպագրվել է միլիարդավոր օրինակներով և հարյուրավոր լեզուներով։ Աստվածաշնչյան իմաստությունը մարդկանց կյանքերը վերափոխելու զորություն ունի (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 2։13; 2 Տիմոթեոս 3։16

Մենք գիտենք, որ Սուրբ Գրքի Հեղինակը Աստված է, քանի որ այն ճշգրտորեն կանխագուշակում է ապագան։ Ոչ մի մարդ ի զորու չէ դա անելու։ Նկատի առ «Եսայիա» գիրքը։ Այդ գրքի մի օրինակ, որն արվել է Հիսուսի ծննդից ավելի քան մեկ դար առաջ, հայտնաբերվել է Մեռյալ ծովի մոտակայքում գտնվող քարանձավներից մեկում։ Այնտեղ ասվում է, որ Բաբելոն քաղաքը անմարդաբնակ էր դառնալու։ Այդ խոսքերը կատարվեցին Հիսուսի երկրային ծառայությունից շատ տարիներ անց (կարդա՛  Եսայիա 13։19, 20; 2 Պետրոս 1։20, 21

Ինչպե՞ս է գրի առնվել Աստվածաշունչը

Աստվածաշունչը գրի է առնվել մոտ 1600 տարիների ընթացքում։ Մոտ 40 տղամարդիկ են գրել այն, մեկ թեմա են զարգացրել ու չեն հակասել իրար։ Ինչպե՞ս էր դա հնարավոր։ Պատճառն այն է, որ նրանք գրում էին Աստծու առաջնորդությամբ (կարդա՛  2 Սամուել 23։2

Երբեմն Աստված գիրքը գրողների հետ հաղորդակցվում էր հրեշտակների, տեսիլքների կամ երազների միջոցով։ Սովորաբար նա իր մտքերը դնում էր գրողի մտքում և թույլ տալիս, որ նա ընտրեր խոսքեր՝ Աստծու պատգամը արտահայտելու համար (կարդա՛  Հայտնություն 1։1; 21։3–5