Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Աստվածաշնչյան ժամանակներում ինչո՞ւ էին մարդիկ պատռում իրենց հագուստը

ԱՅՍ արարքը գուցե տարօրինակ թվա մեր օրերում, բայց հին ժամանակներում հրեաներն իրենց հոգեկան ապրումները այդպես էին արտահայտում։ Նրանք իրենց հագուստը գուցե պատռեին հուսահատությունից, վշտից, նվաստացումից, վրդովմունքից և սգից։ Աստվածաշնչում կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ պատռել են իրենց հագուստը։

Օրինակ՝ Ռուբենը, երբ տեսավ, որ իր եղբայր Հովսեփին ազատելու իր մտադրությունը խափանվեց, և նրան վաճառեցին ստրկության, «պատռեց իր հանդերձները»։ Նրանց հայր Հակոբը, մտածելով, թե Հովսեփին գիշատիչ գազան է կերել, «պատռեց իր թիկնոցը» (Ծննդ. 37։18–35)։ Իսկ երբ Հոբն իմացավ, որ իր բոլոր երեխաները մահացել են, «պատռեց իր վերնահագուստը» (Հոբ 1։18–20)։ Մի անգամ էլ «հանդերձները պատառոտված» մի մարդ եկավ Հեղի քահանայապետի մոտ և հայտնեց, որ իսրայելացիները պատերազմում պարտվել են, նրա երկու որդիները սպանվել են, և թշնամին զավթել է ուխտի տապանակը (1 Սամ. 4։12–17)։ Իսկ Հովսիան, երբ լսեց Օրենքի գրքի խոսքերը և հասկացավ, որ իր ժողովուրդը չի պահում դրանք, «պատռեց իր հանդերձները» (2 Թագ. 22։8–13

Հիսուսի հարցաքննության ժամանակ քահանայապետ Կայիափան «պատռեց իր վերնազգեստը», երբ լսեց խոսքեր, որոնք իբր թե Աստծուն ուղղված հայհոյանքներ էին (Մատթ. 26։59–66)։ Ռաբունական ավանդության համաձայն՝ այն մարդը, ով լսեր, որ Աստծու անունը հայհոյվում է, պարտավոր էր պատռել իր հագուստը։ Բայց ըստ ռաբունական մեկ այլ կարծիքի, որը ձևավորվեց Երուսաղեմի տաճարի կործանումից հետո, «նա, ով լսեր, որ Աստծու անունը հայհոյվում է, այլևս չպետք է պատռեր իր հագուստը, այլապես ստիպված կլիներ ման գալ ցնցոտիներով»։

Իհարկե, հագուստը պատռելը ոչ մի արժեք չուներ Աստծու աչքում, եթե մարդը անկեղծ չէր։ Հենց այս պատճառով Եհովան իր ժողովրդին ասաց, որ «պատռեն իրենց սրտերը և ոչ թե հանդերձները» և վերադառնան իր մոտ (Հովել 2։13