Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՅՆ ՆՇԱՆԱԿԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Աստծու Թագավորությունը

Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Աստծու Թագավորությունը

Միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում իրենց հույսը դնում են Աստծու Թագավորության վրա։ Նրանք հետևում են Հիսուսի օրինակին, որն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։10

Զարմանալի է, սակայն, որ մինչ շատ մարդիկ անկեղծորեն հետաքրքրված են Աստծու Թագավորությամբ, կրոնների մեծ մասը թվում է՝ քիչ ուշադրություն է դարձնում դրան։ Այս առնչությամբ պատմաբան Հ. Ջ. Ուելսը նշել է, թե որքան ակնհայտ է, որ Հիսուսը «ահռելի կարևորություն էր [տալիս].... այն ուսմունքին, որը կոչեց Երկնքի Թագավորություն», մինչդեռ, ինչպես ասաց Ուելսը, այս ուսմունքը «այդքան մեծ կարևորություն չունի.... քրիստոնեական եկեղեցիների մեծ մասի ուսմունքներում»։

Ի տարբերություն այդ եկեղեցիների՝ Եհովայի վկաները մեծ շեշտ են դնում Աստծու Թագավորության վրա։ Նկատի առնենք հետևյալը. մեր գլխավոր ամսագիրը, որն այժմ ընթերցում եք, հրատարակվում է 220 լեզուներով։ Յուրաքանչյուր համար ունի գրեթե 46 միլիոն տպաքանակ, և այդ պատճառով այն աշխարհում ամենաշատ տարածում ունեցող ամսագիրն է։ Ո՞րն է դրա գլխավոր թեման։ Ուշադրություն դարձրու ամսագրի լրիվ անվանմանը՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը» *։

Ինչո՞ւ են Եհովայի վկաները այդքան ջանք գործադրում, որ ծանուցանեն, կամ՝ հռչակեն Աստծու Թագավորությունը։ Պատճառներից մեկն այն է, որ մենք հավատում ենք, որ Աստծու Թագավորությունը աշխարհի ամենակարևոր գրքի՝ Աստվածաշնչի գլխավոր թեման է։ Մենք նաև համոզված ենք, որ Աստծու Թագավորությունը միակ իրական լուծումն է այն խնդիրների, որոնց այսօր բախվում է մարդկությունը։

Մարդկանց ուշադրությունը Աստծու Թագավորության վրա հրավիրելով՝ Եհովայի վկաները ձգտում են հետևել Հիսուսի օրինակին։ Երկրի վրա եղած ժամանակ նրա կյանքն ու ծառայությունը պտտվում էին Աստծու Թագավորության շուրջ (Ղուկաս 4։43)։ Ինչո՞ւ Թագավորությունը այդքան մեծ նշանակություն ուներ Հիսուսի համար։ Ի՞նչ կարող է այն նշանակել քեզ համար։ Մենք հրավիրում ենք քեզ իմանալու աստվածաշնչյան պատասխանները, որոնք կտրվեն հաջորդ հոդվածներում։

^ պարբ. 5 «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։