Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու անունը՝ աստվածաշնչյան հին ձեռագրերից մեկում (վերցված է շրջանակի մեջ)

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Աստված անուն ունի՞

ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, որ Աստված անուն չունի, ոմանք էլ ասում են, որ նրա անունը «Աստված» կամ «Տեր» է։ Մյուսներն էլ ասում են, որ նա բազմաթիվ անուններ ունի։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Թեև Աստված շատ տիտղոսներ ունի, սակայն իր համար միայն մեկ անուն է ընտրել (Ելք 3։15

  • Աստված առեղծվածային կամ խորհրդավոր անձնավորություն չէ։ Նա ուզում է, որ ճանաչենք իրեն (Գործեր 17։27

  • Աստծու անունն իմանալը նրա հետ ընկերություն հաստատելու առաջին քայլն է (Հակոբոս 4։8

Աստծու անունը գործածելը սխա՞լ է

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՔ

  • Այո

  • Ոչ

  • Ոչ միշտ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չօգտագործես» (Ելք 20։7)։ Աստծու անունը գործածելը սխալ է միայն այն դեպքում, երբ անհարգալից ձևով ենք օգտագործում այն (Երեմիա 29։9

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Հիսուսը գիտեր և օգտագործում էր Աստծու անունը (Հովհաննես 17։25, 26

  • Աստված հորդորում է, որ իրեն անունով դիմենք (Սաղմոս 105։1

  • Աստծու թշնամիները փորձում են այնպես անել, որ մարդիկ մոռանան նրա անունը (Երեմիա 23։27