Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
ԹԵՐԵՎՍ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ, որ Սատանան
ոգեղեն անձնավորություն է
մարդու սրտում եղած չարությունն է
մարդկային երևակայության արդյունք է
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Սատանան խոսեց Հիսուսի հետ և «փորձեց» նրան (Մատթեոս 4։1–4)։ Հետևաբար, Սատանան երևակայական անձնավորություն չէ, ոչ էլ պարզապես չարության խորհրդանիշ է։ Նա չար ոգեղեն անձնավորություն է։
ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Սատանան սկզբում սուրբ և անարատ հրեշտակ էր, բայց «ճշմարտության մեջ հաստատ չմնաց» (Հովհաննես 8։44)։ Նա դարձավ ստախոս և ըմբոստացավ Աստծու դեմ։
Ուրիշ հրեշտակներ էլ ըմբոստացան ու միացան Սատանային (Հայտնություն 12։9)։
Սատանան հոգևոր առումով կուրացնում է շատերին, որ նրանք չհավատան իր գոյությանը (2 Կորնթացիներ 4։4)։
Սատանան կարո՞ղ է իր իշխանության տակ պահել մարդուն
ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, որ այն միտքը, թե Սատանան կառավարում է մարդկանց, պարզապես անհեթեթություն է։ Մինչդեռ ուրիշներն էլ մտածում են, որ հնարավոր է ընկնել չար ոգիների իշխանության տակ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
«Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Սատանան մեծ ազդեցություն է բանեցնում ողջ մարդկության վրա, բայց նա չի կարող կառավարել յուրաքանչյուր մարդու անհատապես։
ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Սատանան դիմում է խորամանկ միջոցների, որպեսզի ավելի շատ մարդկանց վրա ազդեցություն բանեցնի (2 Կորնթացիներ 11։14)։
Որոշ դեպքերում չար ոգիները կարող են իրենց իշխանության տակ պահել մարդկանց (Մատթեոս 12։22)։
Աստծու օգնությամբ կարող եք հաջողությամբ «հակառակվել Բանսարկուին» (Հակոբոս 4։7)։