Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է Արմագեդոնը

Ոմանք կարծում են,

որ դա համընդհանուր կործանում է, որը լինելու է միջուկային զենքերի կամ համաշխարհային էկոլոգիական ճգնաժամի պատճառով։ Դո՞ւք ինչ եք կարծում։

Աստվածաշունչն ասում է

Արմագեդոնը մի խորհրդանշական վայր է, որը նախատեսված է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի համար», պատերազմ ընդդեմ չարերի (Հայտնություն 16։14, 16

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Աստված Արմագեդոն պատերազմով ոչ թե վերացնելու է երկիրը, այլ թույլ չի տալու, որ մարդիկ կործանեն այն (Հայտնություն 11։18

  • Արմագեդոն պատերազմը վերջ կդնի բոլոր պատերազմներին (Սաղմոս 46։8, 9

Հնարավո՞ր է վերապրել Արմագեդոն պատերազմից

Ձեր կարծիքով՝

  • այո

  • ոչ

  • միգուցե

Աստվածաշունչն ասում է

«Մարդկանց մի մեծ բազմություն» է փրկվելու «մեծ նեղությունից», որը կավարտվի հենց Արմագեդոն պատերազմով (Հայտնություն 7։9, 14

Ուրիշ ի՞նչ կարող ենք իմանալ Աստվածաշնչից

  • Աստված ուզում է, որ որքան հնարավոր է շատ մարդիկ վերապրեն Արմագեդոնից։ Նա նույնիսկ չի ուզում չարերին կործանել, և այդ քայլին դիմելու է որպես ծայրահեղ միջոցի (Եզեկիել 18։32

  • Աստվածաշնչում ասվում է, թե ինչպես կարելի է փրկվել Արմագեդոնից (Սոփոնիա 2։3