Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Հեզերը կժառանգեն երկիրը»

«Հեզերը կժառանգեն երկիրը»

Շատերս ենք տեսել, թե ինչպես է արդարությունը խեղաթյուրվում, և ինչպես են չար մարդիկ ճնշում անմեղ ու բարի մարդկանց։ Կգա՞ մի ժամանակ, երբ անարդարություն ու չարություն այլևս չեն լինի։

37-րդ սաղմոսում տրվում է այս հարցի պատասխանը։ Այնտեղ նաև ասվում է, թե ինչ պետք է անենք մենք այսօր։ Ուշադրություն դարձրեք, թե այս սաղմոսում ինչ է ասվում հետևյալ հարցերի մասին։

37-րդ սաղմոսում գրված ներշնչյալ խոսքերը հստակ ցույց են տալիս, որ հիանալի ապագա է սպասում նրանց, ովքեր «վստահում են Եհովային և պահում են նրա ճանապարհները»։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ ուսումնասիրել Աստվածաշունչը և իմանալ, թե ինչ կարող եք անել, որ դուք և ձեր մտերիմները վայելեք այդ ապագան։