Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյո՞ք Հակոբը Մեսիայի նախահայրը դարձավ այն պատճառով, որ Եսավից գնեց առաջնեկության իրավունքը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք հին Իսրայելում Մեսիայի տոհմաբանությունը կապում էին առաջնեկության իրավունքի հետ։

Մեր հրատարակություններում երբեմն այսպիսի մեկնաբանություններ արվել են։ Թվում էր, թե նման եզրակացությունը ներդաշնակ է Եբրայեցիներ 12։16-ին։ Այս համարում ասվում է, որ Եսավը «չգնահատեց սուրբ բաները» և «մի կերակուրի դիմաց իր առաջնեկության իրավունքը [Հակոբին] տվեց»։ Թվում էր՝ սա նշանակում է, որ երբ Հակոբը գնեց «առաջնեկության իրավունքը», դրանով նաև հնարավորություն ստացավ դառնալու Մեսիայի նախահայրը (Մատթ. 1։2, 16; Ղուկ. 3։23, 34

Սակայն, ինչպես ցույց է տալիս Աստվածաշնչի որոշ հատվածների ուսումնասիրությունը, Մեսիայի նախահայրը դառնալու համար անհրաժեշտ չէր, որ մարդը իր ծնողների անդրանիկ որդին լիներ։ Նկատի առնենք մի քանի փաստարկ։

Հակոբի (Իսրայելի) ու Լիայի որդիներից առաջնեկը Ռուբենն էր։ Իսկ Ռաքելի՝ Հակոբի սիրելի կնոջ ծնած որդիներից առաջնեկը Հովսեփն էր։ Երբ Ռուբենը լուրջ սխալ գործեց, առաջնեկության իրավունքը տրվեց Հովսեփին (Ծննդ. 29։31–35; 30։22–25; 35։22–26; 49։22–26; 1 Տար. 5։1, 2)։ Սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ Հովսեփը չմտան Մեսիայի տոհմաբանության մեջ։ Նրա նախահայրը դարձավ Հուդան՝ Հակոբի ու Լիայի չորրորդ որդին (Ծննդ. 49։10

Մեսիայի տոհմաբանության մեջ՝ Ղուկաս 3։32-ում, թվարկվում են ավելի ուշ ապրած հինգ մարդկանց անուններ։ Թվում է՝ նրանցից յուրաքանչյուրը առաջնեկ էր։ Օրինակ՝ խոսվում է Բոոսի որդի Օբեդի և վերջինիս որդի Հեսսեի մասին (Հռութ 4։17, 20–22; 1 Տար. 2։10–12

Սակայն Հեսսեի որդի Դավիթը նրա առաջնեկը չէր, այլ ութ որդիներից վերջինն էր։ Չնայած դրան՝ նա դարձավ Մեսիայի նախահայրը (1 Սամ. 16։10, 11; 17։12; Մատթ. 1։5, 6)։ Մեսիայի տոհմաբանության մեջ նշված հաջորդ մարդը Սողոմոնն է, թեև վերջինս Դավթի առաջնեկը չէ (2 Սամ. 3։2–5

Սա չի նշանակում, թե առաջնեկությունը ոչ մի նշանակություն չուներ։ Անդրանիկ որդին պատվավոր դիրք էր զբաղեցնում և հաճախ դառնում էր տան հաջորդ գլուխը։ Բացի այդ, նա հոր ունեցվածքից կրկնակի բաժին էր ժառանգում (Ծննդ. 43։33; 2 Օրենք 21։17; Հեսու 17։1

Սակայն առաջնեկության իրավունքը կարող էր փոխանցվել։ Օրինակ՝ Աբրահամն իր մոտից ուղարկեց Իսմայելին և առաջնեկության իրավունքը Իսահակին տվեց (Ծննդ. 21։14–21; 22։2)։ Եվ ինչպես արդեն նշվեց, առաջնեկության իրավունքը Ռուբենից փոխանցվեց Հովսեփին։

Այժմ անդրադառնանք Եբրայեցիներ 12։16-ին, որտեղ ասվում է. «Չլինի մի պոռնիկ կամ մեկը, ով չի գնահատում սուրբ բաները, ինչպես որ Եսավը, ով մի կերակուրի դիմաց իր առաջնեկության իրավունքը տվեց»։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։

Պողոս առաքյալը այստեղ չի խոսում Մեսիայի ազգաբանության մասին։ Այս խոսքերից առաջ նա քրիստոնյաներին հորդորում է «ուղղել իրենց ոտքերի ճանապարհները»։ Դա անելով՝ նրանք «չէին զրկվի Աստծու անզուգական բարությունից», ինչը, ցավոք, կարող էր պատահել, եթե նրանք սեռական անբարոյություն գործեին (Եբր. 12։12–16)։ Վերջին դեպքում նրանք կնմանվեին Եսավին, որը «չգնահատեց սուրբ բաները» կամ, եթե բառացի ասենք, տրվեց պիղծ բաներին։

Եսավն ապրել է նահապետական ժամանակներում և, հնարավոր է, երբեմն նույնիսկ պատիվ է ունեցել զոհեր մատուցելու (Ծննդ. 8։20, 21; 12։7, 8; Հոբ 1։4, 5)։ Սակայն իր մարմնավոր մտածելակերպի պատճառով Եսավը մի աման ճաշի դիմաց հրաժարվեց առաջնեկի ունեցած բոլոր առանձնաշնորհումներից։ Գուցե նա ուզում էր խուսափել այն տառապանքներից, որոնք, ինչպես կանխագուշակվել էր, կրելու էին Աբրահամի հետնորդները (Ծննդ. 15։13)։ Բացի այդ, երբ Եսավը ամուսնացավ երկու հեթանոս կանանց հետ՝ ցավ պատճառելով իր ծնողներին, դրանով ցույց տվեց, որ չի գնահատում սուրբ բաները կամ այլ կերպ ասած՝ հակված է պիղծ բաների (Ծննդ. 26։34, 35)։ Ինչպե՜ս էր նա տարբերվում Հակոբից, ով ամեն ջանք թափեց, որ ամուսնանա ճշմարիտ Աստծու երկրպագուի հետ (Ծննդ. 28։6, 7; 29։10–12, 18

Այսպիսով՝ ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Հիսուսի՝ Մեսիայի տոհմաբանության մասին։ Դրա մեջ ընդգրկված ոչ բոլոր մարդիկ էին առաջնեկներ։ Հրեաներն ընդունում էին այս փաստը։ Դա երևում է, օրինակ, այն դեպքից, երբ նրանք ասացին, որ Քրիստոսը պետք է սերի Հեսսեի վերջին որդուց՝ Դավթից (Մատթ. 22։42