Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Եթե իրար հետ չամուսնացած տղամարդն ու կինը անպատշաճ հանգամանքներում գիշերը մեկ հարկի տակ են անցկացրել, արդյո՞ք դա համարվում է իրավական քայլեր պահանջող մեղք։

Այո՛։ Եթե մեղմացուցիչ հանգամանքներ չկան, երեցները կազմում են իրավական կոմիտե՝ հիմք ընդունելով սեռական անբարոյություն մատնանշող ծանրակշիռ անուղղակի ապացույցները (1 Կորնթ. 6։18

Երեցների խորհուրդը հանգամանորեն քննում է յուրաքանչյուր իրավիճակ, որպեսզի որոշի, թե արդյոք անպատշաճ հանգամանքներ են եղել, որոնք հիմք են տալիս իրավական կոմիտե կազմելու։ Օրինակ՝ հաշվի են առնվում հետևյալ գործոնները։ Արդյո՞ք տղամարդն ու կինը ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել կամ ունեն։ Նախկինում նրանց խորհուրդ տրվե՞լ է իրենց փոխհարաբերություններում դրսևորած վարքի վերաբերյալ։ Ո՞ր հանգամանքներն են պատճառ դարձել, որ նրանք գիշերը միասին անցկացնեն։ Արդյո՞ք նրանք դա նախօրոք պլանավորել են։ Նրանք չունեի՞ն այլ ընտրություն։ Կայի՞ն մեղմացուցիչ հանգամանքներ, օրինակ՝ չնախատեսված դեպք էր պատահել, կամ իսկապես արտակարգ իրավիճակ էր առաջացել, որի պատճառով ստիպված էին գիշերը մեկ հարկի տակ անցկացնել (Ժող. 9։11)։ Որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում են նրանք քնել։ Քանի որ իրավիճակները կարող են տարբեր լինել, գուցե լինեն նաև այլ գործոններ, որոնք երեցները հաշվի կառնեն։

Փաստերը բացահայտելուց հետո երեցների խորհուրդը որոշում է, թե արդյոք այդ տղամարդու և կնոջ վարքը հիմք է տալիս իրավական քայլեր ձեռնարկելու։