Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ստեփանոս աշակերտը ինչպե՞ս կարողացավ հանդարտություն պահպանել հալածանքի ժամանակ։

ՍՏԵՓԱՆՈՍԸ կանգնած է թշնամաբար տրամադրված 71 դատավորների առաջ, որոնք Իսրայելի գերագույն ատյանի՝ Սինեդրիոնի անդամներն են։ Նրանք երկրի ամենաազդեցիկ մարդկանցից են։ Այդ դատավորները հավաքվել են քահանայապետ Կայիափայի նախաձեռնությամբ, որի գլխավորությամբ մի քանի ամիս առաջ դատարանը Հիսուսին մահվան էր դատապարտել (Մատթ. 26։57, 59; Գործ. 6։8–12)։ Նրանք մեկը մյուսի հետևից սուտ վկաներ են բերում և այդ ընթացքում մի զարմանալի բան են նկատում. Ստեփանոսի երեսը «հրեշտակի երեսի նման» է դարձել (Գործ. 6։13–15

Ստեփանոսն ինչպե՞ս է կարողանում վախ ներշնչող այդ իրավիճակում խաղաղ մնալ։ Նախքան Սինեդրիոնի առաջ կանգնելը նա ամբողջովին կլանված էր իր ծառայությամբ, որը կատարում էր Աստծու հզոր ոգու ներգործությամբ (Գործ. 6։3–7)։ Դատավարության ժամանակ այդ նույն ոգին գործում է նրա վրա՝ մխիթարելով և հիշեցնելով այն, ինչ նա գիտեր (Հովհ. 14։16, ծնթ.)։ Ինչպես կարդում ենք «Գործեր» գրքի 7-րդ գլխում, Ստեփանոսը քաջաբար պաշտպանում է իրեն։ Այդ ընթացքում սուրբ ոգին նրան օգնում է Եբրայերեն Գրություններից 20 կամ ավելի հատված վերհիշել (Հովհ. 14։26)։ Ստեփանոսի հավատը ավելի է զորանում, երբ նա տեսիլքի միջոցով տեսնում է Հիսուսին՝ կանգնած Աստծու աջ կողմում (Գործ. 7։54–56, 59, 60

Մի օր մեզ էլ, հնարավոր է, սպառնան ու հալածեն (Հովհ. 15։20)։ Եթե կանոնավորաբար սնվենք Աստծու Խոսքով ու եռանդով ծառայենք նրան, թույլ կտանք, որ նրա ոգին ներգործի մեզ վրա։ Այդ դեպքում մենք էլ ուժ կունենանք դիմանալու հալածանքներին և ներքին խաղաղություն կպահպանենք (1 Պետ. 4։12–14