Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Պողոս առաքյալը ի՞նչ իմաստով «հափշտակվեց մինչև երրորդ երկինք» և «դրախտ» (2 Կորնթ. 12։2–4

2 Կորնթացիներ 12։2, 3-ում Պողոսը հիշատակում է մի մարդու, ով «հափշտակվել է մինչև երրորդ երկինք»։ Ո՞վ է այդ մարդը։ Կորնթացիներին ուղղված իր այս նամակում Պողոսը շեշտում է իր առաքյալ լինելը (2 Կորնթ. 11։5, 23)։ Այնուհետև խոսում է «Տիրոջ գերբնական տեսիլքների ու հայտնությունների» մասին։ Քանի որ այս համատեքստում Պողոսը այլ եղբայրների չի հիշատակում, տրամաբանական է եզրակացնել, որ ինքն է այն մարդը, ով տեսիլքներ ու հայտնություններ է ստացել (2 Կորնթ. 12։1, 5

Այսպիսով՝ Պողոսն է այն մարդը, ով «հափշտակվել է մինչև երրորդ երկինք» և «դրախտ» (2 Կորնթ. 12։2–4)։ Նրա օգտագործած «հայտնություններ» բառը ցույց է տալիս, որ իրեն հայտնվել է, թե ինչ է լինելու ապագայում։

Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով «երրորդ երկինք»։

Աստվածաշնչում գործածված «երկինք» բառը կարող է վերաբերել բառացի երկնային տարածությանը (Ծննդ. 11։4; 27։28; Մատթ. 6։26)։ Սակայն այդ բառը կարող է այլ իմաստներ էլ ունենալ։ Երբեմն այն վերաբերում է մարդկային իշխանությանը (Դան. 4։20–22)։ Երբեմն էլ մատնանշում է Աստծու իշխանությունը, որը դրսևորվում է, օրինակ, նրա Թագավորության միջոցով (Հայտն. 21։1

Պողոսը հափշտակվեց մինչև «երրորդ երկինք»։ Ի՞նչ է սա նշանակում։ Աստվածաշնչում որևէ բան երբեմն երեք անգամ կրկնվում է միտքը շեշտելու, սաստկացնելու կամ դրան ուժ հաղորդելու համար (Ես. 6։3; Եզեկ. 21։27; Հայտն. 4։8)։ «Երրորդ երկինք» ասելով՝ Պողոսը, ըստ ամենայնի, նկատի ուներ գերազանց, վսեմ մի կառավարություն՝ Մեսիական Թագավորությունը, որտեղ իշխելու էին Հիսուս Քրիստոսն ու նրա 144 000 թագավորակիցները (տես «Աստվածաշնչի ըմբռնում», հատոր 1, էջ 1059, 1062, անգլ.)։ Ինչպես գրել է Պետրոս առաքյալը, մենք, Աստծու խոստման համաձայն, «նոր երկնքի» ենք սպասում (2 Պետ. 3։13

Իսկ ի՞նչ է Պողոսի հիշատակած «դրախտը»։

«Դրախտ» բառը նույնպես կարող է տարբեր բաներ մատնանշել։ 1) Քանի որ մարդկության տունը սկզբում դրախտն է եղել, տրամաբանական է եզրակացնել, որ այդ բառը կարող է վերաբերել բառացի երկրային դրախտին, որը լինելու է ապագայում։ 2) «Դրախտ» բառը կարող է մատնանշել այն հոգևոր միջավայրը, որը Աստծու ժողովուրդը վայելելու է նոր աշխարհում։ 3) Այն կարող է վերաբերել երկնքում տիրող հրաշալի պայմաններին՝ «Աստծու դրախտին», որը հիշատակվում է Հայտնություն 2։7-ում (տես «Դիտարան», 2015, հուլիսի 15, էջ 8, պրբ. 8

2 Կորնթացիներ 12։4-ում, որտեղ Պողոսը պատմում է իրեն պատահածը, հնարավոր է, նա վերոնշյալ երեք բաներն էլ նկատի ունի։

Այժմ ամփոփենք մեր քննարկածը։

2 Կորնթացիներ 12։2-ում նշված «երրորդ երկինքը», ամենայն հավանականությամբ, Հիսուս Քրիստոսի ու նրա 144 000 թագավորակիցների կողմից ղեկավարվող Մեսիական Թագավորությունն է՝ «նոր երկինքը» (2 Պետ. 3։13

Այն կոչվում է «երրորդ երկինք», քանի որ Թագավորությունը գերազանց, վսեմ կառավարություն է։

«Դրախտը», ուր տեսիլքի միջոցով «հափշտակվեց» Պողոսը, հավանաբար վերաբերում է՝ 1) բառացի երկրային դրախտին, որը կլինի ապագայում, 2) հոգևոր դրախտին, որը գոյություն կունենա այն ժամանակ, և որն ավելի ընդարձակ կլինի, քան մերօրյա հոգևոր դրախտը, և 3) «Աստծու դրախտին», որը երկնքում է։ Այս բոլորը միաժամանակ գոյություն են ունենալու նոր աշխարհում։

Հետևաբար նոր աշխարհը բաղկացած է լինելու նոր երկնքից ու նոր երկրից։ Լինելու է նոր համակարգ, որը ներառելու է թե՛ երկնային կառավարությունը՝ Թագավորությունը, թե՛ դրախտային երկրի վրա ապրող ու Եհովային ծառայող մարդկությունը։