Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին

Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին

Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։ Ի՞նչ է այն իրականացնում։ Ինչո՞ւ պետք է աղոթենք, որ այն գա։

Աստծու Թագավորության թագավորը Հիսուսն է։

Ղուկաս 1։31–33. «Նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի»։

Հիսուսը գլխավորաբար Աստծու Թագավորության մասին էր քարոզում։

Մատթեոս 9։35. «Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում, սովորեցնում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր թագավորության բարի լուրը և բուժում ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն»։

Հիսուսն իր հետևորդներին տվեց մի նշան, որպեսզի դրանից հասկանային, որ Թագավորությունը մոտ է։

Մատթեոս 24։7. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն»։

Այսօր Հիսուսի հետևորդները աշխարհով մեկ քարոզում են այդ Թագավորության մասին։

Մատթեոս 24։14. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։