Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 20, 21

«Ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի»

«Ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի»

20։28

Հպարտ դպիրներն ու փարիսեցիները սիրում էին, որ «հրապարակում» իրենց նկատեն ու ողջունեն

Հպարտ դպիրներն ու փարիսեցիները ցանկանում էին տպավորել ուրիշներին և ձգտում էին պատվավոր դիրք ունենալ (Մթ 23։5–7)։ Բայց Հիսուսն այդպիսին չէր։ Նա ասում էր. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի» (Մթ 20։28)։ Իսկ մե՞նք։ Արդյո՞ք գլխավորաբար կենտրոնանում ենք մեր երկրպագության այն բնագավառների վրա, որոնք կարող են ճանաչում և փառք բերել մեզ։ Հիշենք, որ Քրիստոսի մեծությունը այն էր, որ նա ծառայում էր ուրիշներին։ Հօգուտ ուրիշների արված գործերը հաճախ աննկատ են մնում մարդկանց կողմից, և միայն Եհովան է իմանում դրանց մասին (Մթ 6։1–4)։ Խոնարհ «սպասավորը»՝

  • մասնակցում է Թագավորության սրահի մաքրության և սպասարկման աշխատանքներին։

  • նախաձեռնություն է վերցնում տարեցներին և այլ մարդկանց օգնելու հարցում։

  • ֆինանսապես աջակցում է Թագավորության գործին։