Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպես կարելի է Աստծու և մերձավորի հանդեպ սեր զարգացնել

Ինչպես կարելի է Աստծու և մերձավորի հանդեպ սեր զարգացնել

Թեև մենք այսօր Մովսիսական օրենքի տակ չենք, բայց այդ Օրենքի երկու մեծագույն պատվիրանները մինչ օրս արդիական են և պարփակում են այն ամենը, ինչ Եհովան պահանջում է մեզանից։ Այդ պատվիրաններն են՝ սիրիր Աստծուն և սիրիր մերձավորիդ (Մթ 22։37–39)։ Այդպիսի սերը ի ծնե չի լինում, այն հարկավոր է զարգացնել։ Ինչպե՞ս։ Կարևոր կերպերից մեկը Աստվածաշունչը ամեն օր կարդալն է։ Երբ խորհում ենք Աստծու հատկությունների շուրջ, որոնց մասին գրված է նրա Խոսքում, տեսնում ենք «Եհովայի վայելչությունը» (Սղ 27։4)։ Արդյունքում՝ մեր սերը նրա հանդեպ աճում է, և մեր մտածելակերպը ավելի է նմանվում նրա մտածելակերպին։ Սա մղում է մեզ, որ պահենք Աստծու պատվիրանները, այդ թվում ուրիշների հանդեպ անձնազոհ սեր դրսևորելու պատվիրանը (Հվ 13։34, 35; 1Հվ 5։3)։ Ստորև նշված են երեք առաջարկ, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ընթերցանությունը ավելի հետաքրքիր դարձնել։

  • Գործի դիր երևակայությունդ և փորձիր զգալ այն, ինչի մասին կարդում ես։ Պատկերացրու քեզ տվյալ դրվագում։ Ի՞նչ ես տեսնում, լսում, ի՞նչ հոտ ես առնում։ Ի՞նչ են զգում նրանք, ում մասին կարդում ես։

  • Ընթերցանության տարբեր մեթոդներ փորձիր։ Ահա մի քանի տարբերակ՝ բարձրաձայն կարդա կամ լսիր տվյալ հատվածի ձայնագրությունը և քո Աստվածաշնչով հետևիր ընթերցանությանը։ Աստվածաշնչի գլուխները հերթականությամբ կարդալու փոխարեն՝ կարող ես կարդալ որևէ կերպարի կամ թեմայի մասին։ Օրինակ՝ «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց» գրքույկի օգնությամբ կարող ես կարդալ Հիսուսի մասին (մաս 4 և 16)։ Կարող ես նաև կարդալ այն ողջ գլուխը, որից վերցված է օրվա խոսքի համարը կամ ընթերցել աստվածաշնչյան գրքերը այն հերթականությամբ, որով գրվել են։

  • Այնպես կարդա, որ հասկանաս։ Ամեն օր ընդամենը մեկ գլուխ հասկանալով և խորհրդածելով ընթերցելը շատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձենք շատ գլուխներ կարդալ պարզապես կարդալու համար։ Փորձիր պատկերացնել իրավիճակը, վերլուծիր մանրամասները, օգտվիր քարտեզներից և զուգահեռ հղումներից։ Ուսումնասիրություններ կատարիր առնվազն մեկ մտքի վերաբերյալ, որը չես հասկացել։ Եթե հնարավոր է, խորհրդածելու համար տրամադրիր այնքան ժամանակ, որքան ընթերցանությանը։