Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 4

«Ոգին ինքը վկայություն է տալիս»

«Ոգին ինքը վկայություն է տալիս»

«Ոգին ինքը վկայություն է տալիս մեր ոգու հետ, որ մենք Աստծու զավակներն ենք» (ՀՌՈՄ. 8։16

ԵՐԳ 25 Հատուկ սեփականություն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Պենտեկոստեի օրը Եհովան զարմանահրաշ ձևով իր սուրբ ոգին թափեց մոտ 120 աշակերտների վրա (տես պարբերություն 1–2)

1–2. Ի՞նչ արտասովոր իրադարձություն է տեղի ունենում 33 թվականի Պենտեկոստեի օրը։

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 33 թվականն է՝ կիրակի՝ Պենտեկոստեի օրը։ Առավոտյան Հիսուսի աշակերտներից մոտ 120 հոգի հավաքվել է Երուսաղեմի տներից մեկի վերնասենյակում (Գործ. 1։13–15; 2։1)։ Օրեր առաջ Հիսուսը նրանց պատվիրել է մնալ Երուսաղեմում, մինչև որ մի յուրահատուկ պարգև ստանան (Գործ. 1։4, 5)։ Եվ ահա մի արտասովոր բան է տեղի ունենում։ Տեսնենք՝ ինչ։

2 «Հանկարծ երկնքից աղմուկ է լսվում՝ սաստիկ հողմի ձայնի նման»։ Այդ ձայնը լցնում է ամբողջ տունը։ Ապա «ասես կրակե լեզուներ են երևում» աշակերտների գլխավերևում, և «բոլորը սուրբ ոգով են լցվում» (Գործ. 2։2–4)։ Այս զարմանահրաշ ձևով Եհովան իր սուրբ ոգին թափում է աշակերտների վրա (Գործ. 1։8)։ Հիսուսի հետևորդներից նրանք առաջինն են, որ օծվում են սուրբ ոգով * և նրա հետ երկնքում իշխելու հույս են ստանում։

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ՄԱՐԴՆ ՕԾՎՈՒՄ Է

3. Պենտեկոստեի օրը վերնատանը հավաքված աշակերտները ինչո՞ւ կասկած չունեին, որ օծվել են սուրբ ոգով։

3 Եթե դու էլ այդ օրը վերնատանը հավաքված աշակերտների թվում լինեիր, երբեք չէիր մոռանա տեղի ունեցածը։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կզգայիր, եթե գլխիդ վրա կրակե լեզվի պես մի բան իջներ, և դու սկսեիր օտար լեզուներով խոսել (Գործ. 2։5–12)։ Քո մեջ կասկած չէր մնա, որ օծվել ես սուրբ ոգով։ Բայց արդյո՞ք բոլորը նույն ձևով են օծվում։ Ո՛չ։ Որտեղի՞ց գիտենք։

4. Առաջին դարում տարբեր մարդկանց պարագայում ինչպե՞ս է տեղի ունեցել օծումը։ Բացատրիր։

4 Նախ եկեք խոսենք օծվելու ժամանակի մասին։ Մոտ 120 աշակերտներից բաղկացած այդ խումբը միակը չէր, որ 33 թ. Պենտեկոստեին օծվեց սուրբ ոգով։ Այդ օրը՝ ավելի ուշ, մոտ 3 000 մարդ նույնպես ստացավ խոստացված սուրբ ոգին։ Նրանք օծվեցին, երբ մկրտվեցին (Գործ. 2։37, 38, 41)։ Սակայն հետագա տարիներին ոչ բոլոր քրիստոնյաները օծվեցին հենց մկրտության ժամանակ։ Օրինակ՝ սամարացիները օծվեցին մկրտվելուց որոշ ժամանակ հետո (Գործ. 8։14–17)։ Իսկ Կոռնելիոսն ու իր տնեցիները օծվեցին նույնիսկ նախքան մկրտվելը, ինչը բացառիկ դեպք էր (Գործ. 10։44–48

5. 2 Կորնթացիներ 1։21, 22 համարների համաձայն՝ ի՞նչ է լինում, երբ մարդն օծվում է սուրբ ոգով։

5 Այժմ տեսնենք, թե ինչ է լինում, երբ մարդն օծվում է սուրբ ոգով։ Սկզբում ոմանք դժվարանում են ընդունել, որ Եհովան ընտրել է իրենց։ Նրանք թերևս մտածում են. «Ինչո՞ւ է Աստված հենց ինձ ընտրել»։ Մյուսներն էլ գուցե այլ կերպ արձագանքեն։ Ինչպիսի զգացումներ էլ մարդը ունենա, Պողոս առաքյալը բացատրել է, թե ինչ է լինում բոլոր նրանց, ովքեր օծվում են. «Երբ դուք հավատացիք, նրա միջոցով նաև խոստացված սուրբ ոգու կնիքը * դրվեց ձեզ վրա։ Այդ ոգին մեր ժառանգության համար նախապես տրված գրավն է» (Եփես. 1։13, 14)։ Փաստորեն, Եհովան իր ոգու միջոցով հստակ հասկացնում է այս քրիստոնյաներին, որ ընտրել է իրենց։ Այսպես սուրբ ոգին ծառայում է որպես «գրավ», այլ կերպ ասած՝ երաշխիք կամ հավաստիացում, որ ապագայում նրանք հավիտյան ապրելու են երկնքում և ոչ թե երկրի վրա (կարդա 2 Կորնթացիներ 1։21, 22

6. Օծված քրիստոնյան ի՞նչ պետք է անի իր երկնային վարձատրությունը ստանալու համար։

6 Եթե քրիստոնյան օծվել է, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ինքնաբերաբար կստանա իր երկնային վարձատրությունը։ Ո՛չ։ Թեև նա վստահ է, որ ընտրվել է երկինք գնալու համար, բայց պետք է հիշի հետևյալ հորդորը. «Եղբայրնե՛ր, ձեր լավագույնն արեք, որ որպես կանչվածներ ու ընտրվածներ հավատարիմ մնաք, որովհետև եթե շարունակեք այս բաներն անել, երբեք չեք ընկնի» (2 Պետ. 1։10)։ Այսպիսով, չնայած որ օծված քրիստոնյան կանչվել՝ ընտրվել է երկնքում ապրելու համար, նա իր վարձատրությունը կստանա միայն այն դեպքում, եթե հավատարիմ մնա Եհովային (Փիլիպ. 3։12–14; Եբր. 3։1; Հայտն. 2։10

ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴՆ ԻՄԱՆՈՒՄ, ՈՐ ՕԾՎԵԼ Է

7. Օծյալներն ինչպե՞ս են իմանում, որ երկնային կոչում ունեն։

7 Ինչպե՞ս է մարդն իմանում, որ երկնային կոչում ունի։ Պատասխանը գտնում ենք Պողոս առաքյալի խոսքերում՝ ուղղված այն հռոմեացիներին, որոնք «կանչված էին սուրբ լինելու համար»։ Նա գրել է. «Դուք չստացաք ծառա լինելու ոգի, որ կրկին ձեզ վախ պատճառի, այլ ստացաք որդեգրության ոգի, որով էլ մենք բացականչում ենք. «Ա՛բբա, Հա՛յր»։ Ոգին ինքը վկայություն է տալիս մեր ոգու հետ, որ մենք Աստծու զավակներն ենք» (Հռոմ. 1։7; 8։15, 16)։ Այսպիսով՝ Աստված իր սուրբ ոգու միջոցով հստակ հասկացնում է օծվածներին, որ իրենք երկնային կոչում ունեն (1 Թեսաղ. 2։12

8. 1 Հովհաննես 2։20, 27 համարների համաձայն՝ օծյալ քրիստոնյաներն ինչո՞ւ կարիք չունեն, որ ինչ-որ մեկը հաստատի իրենց օծումը։

8 Եհովան բացարձակապես ոչ մի կասկած չի թողնում այն մարդկանց մտքում ու սրտում, ում հրավիրում է երկնքում ապրելու (կարդա 1 Հովհաննես 2։20, 27)։ Ճիշտ է, օծյալ քրիստոնյաները բոլորի պես կարիք ունեն ժողովում Աստծու կողմից կրթվելու, սակայն կարիք չունեն, որ ինչ-որ մեկը հաստատի իրենց օծումը։ Եհովան գործի է դրել տիեզերքի ամենահզոր ուժը՝ իր սուրբ ոգին՝ հստակորեն հասկացնելու նրանց, որ օծվել են։

ՆՐԱՆՔ «ԴԱՐՁՅԱԼ ԾՆՎՈՒՄ ԵՆ»

9. Երբ մարդն օծվում է, ի՞նչն է փոխվում նրա մեջ, ինչպես գրված է Եփեսացիներ 1։18-ում։

9 Այսօր Եհովայի ծառաներից շատերի համար դժվար է պատկերացնել, թե ինչ է զգում նա, ով օծվում է Աստծու կողմից։ Դա բնական է, որովհետև նրանք օծված չեն։ Մեր Արարիչը մարդկանց ստեղծել է այն նպատակով, որ հավիտյան ապրեն երկրի վրա, ոչ թե երկնքում (Ծննդ. 1։28; Սաղ. 37։29)։ Սակայն ոմանց նա ընտրում է երկնային կյանքի համար։ Ուստի Եհովան այնպես է անում, որ նրանց հույսն ու մտածելակերպը կտրուկ փոխվեն, և նրանք սպասեն երկնային կյանքին (կարդա Եփեսացիներ 1։18

10. Ի՞նչ է նշանակում «դարձյալ ծնվել» (տես նաև ծանոթագրությունը)։

10 Սուրբ ոգով օծվելիս քրիստոնյաները «դարձյալ ծնվում են». այս արտահայտությունը կարող է թարգմանվել նաև «ի վերուստ ծնվել»։ * Հիսուսը նշել է, որ անհնար է չօծված մարդուն հստակ բացատրել, թե ինչ է զգում «դարձյալ ծնվածը», կամ՝ «ոգուց ծնվածը» (Հովհ. 3։3–8

11. Ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում քրիստոնյայի մտածելակերպում, երբ նա օծվում է։

11 Երբ քրիստոնյաներն օծվում են, ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում իրենց մտածելակերպում։ Նախքան օծվելը նրանք երկրի վրա հավիտյան ապրելու հույս էին փայփայում՝ մեծ փափագով սպասում էին այն ժամանակին, երբ Եհովան վերջ կդնի չարությանը և երկիրը դրախտի կվերածի։ Գուցե նաև պատկերացնում էին, թե ինչպես են դիմավորում մահացած հարազատին կամ ընկերոջը։ Սակայն օծվելուց հետո այս քրիստոնյաները սկսեցին այլ կերպ մտածել։ Ինչո՞ւ։ Բանն այն չէ, որ նրանց այլևս չի գոհացնում երկրային կյանքի հույսը։ Եվ նրանք իրենց միտքը չեն փոխել սթրեսի կամ տառապանքների պատճառով, ոչ էլ հանկարծ սկսել են կարծել, թե երկրի վրա հավիտյան ապրելը ձանձրալի կլինի։ Եհովան է իր սուրբ ոգու միջոցով այնպես արել, որ նրանք սկսեն այլ կերպ մտածել և այլ հույս փայփայել։

12. 1 Պետրոս 1։3, 4 համարների համաձայն՝ ի՞նչ են զգում օծված քրիստոնյաները։

12 Օծված քրիստոնյան գուցե իրեն անարժան զգա այդքան թանկ առանձնաշնորհում ստանալու։ Սակայն նա վայրկյան անգամ չի կասկածում, որ Եհովան ընտրել է իրեն։ Փոխարենը՝ իր սիրտը լցվում է անսահման ուրախությամբ ու երախտագիտությամբ, երբ մտածում է իր ապագա կյանքի մասին (կարդա 1 Պետրոս 1։3, 4

13. Օծյալներն ինչպե՞ս են վերաբերվում իրենց երկրային կյանքին։

13 Արդյո՞ք սա նշանակում է, որ օծյալները ցանկանում են մահանալ։ Պողոս առաքյալը պատասխանել է այս հարցին։ Նա օծյալների մարդկային մարմինը համեմատել է վրանի հետ և ասել. «Մենք՝ այս վրանում լինողներս, հառաչում ենք՝ ծանրության տակ լինելով, որովհետև ոչ թե ուզում ենք հանել այն, այլ ուզում ենք մյուսը հագնել, որպեսզի ինչը որ մահկանացու է, կլանվի կյանքի կողմից» (2 Կորնթ. 5։4)։ Այս քրիստոնյաները չեն կորցրել երկրային կյանքի հանդեպ հետաքրքրությունը և չեն ուզում, որ այն հնարավորինս շուտ ավարտվի։ Նրանք հաճույք են ստանում կյանքից և ցանկանում են իրենց ամեն մի օրն այնպես օգտագործել, որ ընտանիքի ու ընկերների հետ ծառայեն Եհովային։ Սակայն ինչ էլ որ անում են, միշտ հիշում են իրենց փառահեղ հույսի մասին (1 Կորնթ. 15։53; 2 Պետ. 1։4; 1 Հովհ. 3։2, 3; Հայտն. 20։6

ԱՐԴՅՈ՞Ք ԵՀՈՎԱՆ ՕԾԵԼ Է ՔԵԶ

14. Ի՞նչը չի փաստում, որ մարդն օծվել է սուրբ ոգով։

14 Հնարավոր է՝ մտորում ես, թե արդյոք դու էլ ես օծվել սուրբ ոգով։ Եթե այդպես է, պատասխանիր հետևյալ կարևոր հարցերին. «Ունե՞մ ուժգին ցանկություն կատարելու Եհովայի կամքը։ Քարոզչական գործը առանձնակի եռանդո՞վ եմ անում։ Աստվածաշունչը մեծ հաճույքով ու ջանասիրությա՞մբ եմ ուսումնասիրում՝ ձգտելով բացահայտել «Աստծու խորունկ գաղտնիքները» (1 Կորնթ. 2։10)։ Զգո՞ւմ եմ, որ Եհովան օգնում է ինձ հրաշալի արդյունքների հասնել քարոզչական գործում։ Մեծ պատասխանատվությո՞ւն եմ զգում հոգևորապես աջակցելու ուրիշներին։ Տեսե՞լ եմ, որ Եհովան բազմաթիվ անգամներ յուրահատուկ ձևերով սատար է կանգնել ինձ»։ Եթե բոլոր այս հարցերին վստահաբար պատասխանեցիր՝ այո՛, արդյո՞ք դա փաստում է, որ երկնային կոչում ունես։ Ո՛չ։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստծու բոլոր ծառաներն էլ, լինեն օծված, թե ոչ, կարող են այսպիսի զգացումներ ունենալ։ Բացի այդ՝ Եհովան կարող է իր ծառաներից յուրաքանչյուրին զորություն տալ վերոնշյալ բաներն անելու՝ անկախ նրանց ունեցած հույսից։ Իրականում, եթե երկմտում ես՝ օծվել ես, թե ոչ, դա արդեն իսկ նշանակում է, որ չես օծվել։ Եհովայի կողմից կանչվածները չեն կասկածում, որ օծվել են։ Նրանք գիտե՛ն դա։

Եհովան իր ոգու միջոցով Աբրահամին, Սառային, Դավթին ու Հովհաննես Մկրտչին զորություն տվեց զարմանալի բաներ անելու, բայց երկնքում ապրելու հույս չշնորհեց (տես պարբերություն 15–16) *

15. Որտեղի՞ց գիտենք, որ սուրբ ոգի ստացածներից ոչ բոլորն են ընտրվել երկնային կյանքի համար։

15 Աստվածաշնչում կան հավատի տեր մարդկանց շատ օրինակներ, որոնք սուրբ ոգի են ստացել, բայց երկնքում հավիտյան ապրելու հույս չեն ունեցել։ Նրանցից էր Դավիթը, որին սուրբ ոգին առաջնորդում էր (1 Սամ. 16։13)։ Այդ ոգին նրան օգնում էր խոր ճշմարտություններ հասկանալ Եհովայի մասին և ներշնչում էր՝ գրի առնելու Սուրբ Գրքի որոշ հատվածներ (Մարկ. 12։36)։ Չնայած այս ամենին, Պետրոս առաքյալի խոսքով, Դավիթը «վեր չի ելել երկինք» (Գործ. 2։34)։ Մեկ ուրիշ աստվածանվեր մարդ էր Հովհաննես Մկրտիչը, որը լցված էր սուրբ ոգով (Ղուկ. 1։13–16)։ Մի անգամ Հիսուսն ասաց, որ մարդկանցից ոչ ոք Հովհաննեսից մեծ չի եղել, սակայն ավելացրեց, որ նա երկնային Թագավորության մաս չի կազմի (Մատթ. 11։10, 11)։ Սուրբ ոգու միջոցով Եհովան իր այս ծառաներին զորություն տվեց զարմանալի բաներ անելու, բայց նրանց չընտրեց երկնային կյանքի համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք այնքան հավատարիմ չէին, որքան երկնային կոչում ստացածները։ Ո՛չ։ Աստված նրանց կյանքի կբերի դրախտային երկրի վրա (Հովհ. 5։28, 29; Գործ. 24։15

16. Աստծու ծառաների մեծամասնությունը ի՞նչ վարձատրության է սպասում։

16 Այսօր Աստծու ծառաների ճնշող մեծամասնությունը երկնքում ապրելու հույս չունի։ Աբրահամի, Սառայի, Դավթի, Հովհաննես Մկրտչի և աստվածաշնչյան ժամանակներում ապրած բազմաթիվ այլ տղամարդկանց ու կանանց պես նրանք փափագով սպասում են այն ժամանակին, երբ երկրի վրա ապրելու են Աստծու Թագավորության իշխանության ներքո (Եբր. 11։10

17. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Քանի որ Եհովայի ծառաների մեջ դեռ օծյալներ կան, բնական է, որ մեր մտքում որոշ հարցեր ծագեն (Հայտն. 12։17)։ Օրինակ՝ օծյալ քրիստոնյաները ի՞նչ կարծիք պետք է ունենան իրենց մասին։ Եթե ձեր ժողովից մեկը սկսի Հիշատակի երեկոյին օգտվել խորհրդանիշներից, ինչպե՞ս պետք է վերաբերվես նրան։ Արժե՞ անհանգստանալ, եթե նրանց թիվը, ովքեր ասում են, որ օծվել են, շարունակի աճել։ Այս հարցերի պատասխանները կտրվեն հաջորդ հոդվածում։

^ պարբ. 5 Մ. թ. 33 թվականի Պենտեկոստեից ի վեր Եհովան որոշ քրիստոնյաների մի սքանչելի հույս է տալիս՝ իր Որդու հետ երկնքում իշխելու հույսը։ Իսկ ինչպե՞ս են նրանք իմանում, որ այդ նպատակով ընտրվել են Աստծու կողմից։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ ինչ-որ մեկը այդպիսի հրավեր է ստանում Եհովայից։ Հոդվածում կտրվեն այս հետաքրքիր հարցերի պատասխանները։ Այն հիմնված է «Դիտարանի» 2016 թ. հունվարի համարում լույս տեսած նույնատիպ հոդվածի վրա։

^ պարբ. 2 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Սուրբ ոգով օծվել։ Եհովան սուրբ ոգով ընտրում է մարդուն, որ նա երկնքում իշխի Հիսուսի հետ։ Իր ոգով օծելով՝ Աստված այդ մարդուն նախապես «գրավ» է տալիս, այսինքն՝ ապագային վերաբերող խոստում (Եփես. 1։13, 14)։ Օծված քրիստոնյաները կարող են ասել, որ սուրբ ոգին «վկայություն է տալիս», կամ՝ հասկացնում է իրենց, որ երկնքում են վարձատրություն ստանալու (Հռոմ. 8։16

^ պարբ. 5 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Կնիք։ Երբ մարդու վրա դրվում է սուրբ ոգու կնիքը, այն դեռ վերջնական չէ։ Այդ կնիքը վերջնականապես կհաստատվի նրա մահից կամ մեծ նեղությունից որոշ ժամանակ առաջ, եթե նա հավատարիմ մնացած լինի Աստծուն (Եփես. 4։30; Հայտն. 7։2–4) (տես «Դիտարանի» 2016 թ. ապրիլի համարում տպագրված «Ընթերցողների հարցերը»)։

^ պարբ. 10 «Դարձյալ ծնվելու» մասին հավելյալ բացատրություն է տրվում «Դիտարանի» 2009 թ. ապրիլի 1-ի համարում (էջ 3–12)։

ԵՐԳ 27 Աստծու որդիների հայտնվելը

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Որոշ քրիստոնյաներ հավատի համար ազատազրկվում են։ Ուրիշներն էլ հնարավորություն ունեն ազատորեն քարոզելու և ուսուցանելու ճշմարտությունը։ Ամեն դեպքում բոլորս էլ կարող ենք փափագով սպասել այն ժամանակին, երբ երկրի վրա կապրենք Աստծու Թագավորության իշխանության ներքո։