Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 50

«Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու»

«Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու»

«Մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը։ Մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը» (1 ԿՈՐՆԹ. 15։55

ԵՐԳ 141 Կյանքը հրաշք է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Երկնային հարությունը ինչո՞ւ պետք է հետաքրքրի բոլոր քրիստոնյաներին։

ԱՅՍՕՐ Աստծու ծառաների մեծ մասը երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունի, իսկ օծյալ քրիստոնյաների մնացորդը հույս ունի ապրելու երկնքում։ Վերջիններիս շատ է հետաքրքրում, թե ինչպիսին է լինելու իրենց կյանքը այնտեղ։ Իսկ ինչո՞ւ պետք է դա հետաքրքրի նաև երկրային կյանքի հույս ունեցողներին։ Ինչպես կտեսնենք, երկնային հարությունը օրհնությունների դուռ է բացելու նաև նրանց համար, ովքեր ցանկանում են հավիտյան ապրել երկրի վրա։ Ուստի անկախ մեր ունեցած հույսից՝ երկնային հարությունը պետք է հետաքրքրի բոլորիս։

2 Առաջին դարում Աստված ներշնչեց Հիսուսի աշակերտներից ոմանց գրել երկնային հույսի մասին։ Օրինակ՝ Հովհաննես առաքյալը գրել է. «Հիմա մենք Աստծու զավակներ ենք, սակայն մեզ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին ենք լինելու ապագայում։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, մենք նրա նման կլինենք» (1 Հովհ. 3։2)։ Օծյալ քրիստոնյաները չգիտեն, թե ինչպիսի տեսք կունենան, երբ ոգեղեն մարմիններով հարություն առնեն երկնքում։ Երբ նրանք ստանան իրենց պարգևը, բառացի կտեսնեն Եհովային։ Ճիշտ է, Աստվածաշնչում շատ մանրամասներ չկան երկնային հարության մասին, բայց Պողոս առաքյալը դրա վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել։ Օրինակ՝ օծյալները Քրիստոսի հետ են լինելու, երբ նա «ոչնչացնի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն», ինչպես նաև «վերջին թշնամուն»՝ մահին։ Իսկ վերջում, երբ ամեն բան հպատակեցված լինի Հիսուսին, նա և իր թագավորակիցները իրենք իրենց կհպատակեցնեն Եհովային (1 Կորնթ. 15։24–28)։ Ինչպիսի՜ հիանալի ժամանակներ են սպասվում։ *

3. Ըստ 1 Կորնթացիներ 15։30–32 համարների՝ հարության հանդեպ հավատը ինչպե՞ս էր օգնում Պողոսին։

3 Հարության հանդեպ հավատը օգնում էր Պողոսին հաղթահարել տարբեր դժվարություններ (կարդա 1 Կորնթացիներ 15։30–32)։ Նա կորնթացիներին գրեց. «Ամեն օր ես դեմառդեմ մահվան առջև եմ կանգնում»։ Նա նաև ասաց. «Եփեսոսում գազանների հետ կռվեցի»։ Թերևս նա ուզում էր ասել, որ Եփեսոսի արենայում կռվել էր բառացի գազանների հետ (2 Կորնթ. 1։8; 4։10; 11։23)։ Կամ էլ հնարավոր է՝ նա խոսում էր թշնամաբար տրամադրված հրեաների մասին, որոնք ասես «վայրի գազաններ» լինեին (Գործ. 19։26–34; 1 Կորնթ. 16։9)։ Ամեն դեպքում Պողոսը լուրջ վտանգների էր բախվում։ Չնայած դրան՝ նա դրականորեն էր տրամադրված ապագայի հանդեպ (2 Կորնթ. 4։16–18

Քրիստոնյա ընտանիքը ապրում է մի երկրում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է։ Նրանք շարունակում են պաշտել Եհովային՝ վստահ լինելով, որ ապագայում նա իրենց հրաշալի կյանք է տալու (տես պարբերություն 4)

4. Հարության հույսը ինչպե՞ս է ամրացնում մեր օրերի քրիստոնյաներին (տես շապիկի նկարը)։

4 Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում։ Մեր հավատակիցներից ոմանք հանցագործության զոհ են դառնում։ Ոմանք էլ ապրում են պատերազմական գոտիներում, որտեղ նրանց կյանքը ամեն վայրկյան վտանգի տակ է։ Ուրիշներն էլ ծառայում են Եհովային այնպիսի երկրներում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է կամ արգելքի տակ է։ Նրանք վտանգում են իրենց ազատությունն ու կյանքը։ Այնուամենայնիվ, մեր այս եղբայրներն ու քույրերը շարունակում են երկրպագել Եհովային, ինչով էլ հիանալի օրինակ են թողնում մեզ։ Նրանք չեն վախենում, քանի որ վստահ են, որ նույնիսկ եթե հիմա կորցնեն իրենց կյանքը, ապագայում շատ ավելի լավ կյանք կստանան Եհովայից։

5. Ո՞ր վտանգավոր մտածելակերպը կարող է թուլացնել հարության հանդեպ մեր հավատը։

5 Պողոսը իր եղբայրներին ու քույրերին հորդորեց հեռու մնալ հետևյալ վտանգավոր մտածելակերպից. «Եթե մահացածները հարություն չեն առնելու, ուրեմն «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»»։ Նման մտածելակերպը տարածված էր դեռ շատ վաղուց։ Հավանաբար Պողոսը մեջբերեց Եսայիա 22։13-ը, որտեղ խոսվում է իսրայելացիների տրամադրվածության մասին։ Աստծու հետ մտերմանալու փոխարեն՝ նրանք տրվել էին կյանքի հաճույքներին։ Ըստ էության, նրանք այսպես էին մտածում. «Այսօր կանք, վաղը չկանք»։ Նման մտածելակերպը տարածված է նաև մեր օրերում։ Սակայն Աստվածաշնչից իմանում ենք, թե դա ինչ աղետալի հետևանքներ ունեցավ իսրայելացիների համար (2 Տար. 36։15–20

6. Հարության հույսը ինչպե՞ս պետք է ազդի ընկերների մեր ընտրության վրա։

6 Հարության հույսը պետք է ազդի այն բանի վրա, թե ինչպիսի ընկերներ ենք ընտրում մեզ համար։ Կորնթոսի քրիստոնյաները պետք է զգույշ լինեին, որ չընկերակցեին այնպիսի մարդկանց հետ, ովքեր մերժում էին հարության գաղափարը։ Ի՞նչ ենք սովորում։ Եթե չափից շատ ժամանակ անցկացնենք այն մարդկանց հետ, ովքեր ապրում են միայն այսօրվա օրով, դա լավ բանի չի տանի։ Նման մարդկանց հետ ընկերությունը կարող է աղավաղել քրիստոնյայի մտածելակերպը և ապականել նրա լավ սովորությունները։ Արդյունքում նա գուցե սկսի անել բաներ, որոնք Աստված ատում է։ Ուստի Պողոսը հետևյալ խիստ խորհուրդը տվեց. «Սթափվե՛ք արդարությամբ վարվելով և մեղք մի՛ գործեք» (1 Կորնթ. 15։33, 34

ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԱՐՄՆՈՎ

7. Ինչպես նշված է 1 Կորնթացիներ 15։35–38-ում, հարության հետ կապված ի՞նչ հարց գուցե ոմանք տան։

7 Կարդա 1 Կորնթացիներ 15։35–38։ Առաջին դարում հարության գաղափարը հարցականի տակ դնելու նպատակով ինչ-որ մեկը գուցե հարցրել էր. «Մահացածները ինչպե՞ս են հարություն առնելու»։ Քանի որ այսօր շատերն իրենց պատկերացումներն ունեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում մահից հետո, լավ կլինի քննենք, թե ինչպես այս հարցին պատասխանեց Պողոս առաքյալը, և տեսնենք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

Սերմի ու բույսի օրինակով Պողոսը ցույց տվեց, որ Աստված կարող է համապատասխան մարմին տալ հարություն առածներին (տես պարբերություն 8)

8. Ո՞ր օրինակը կօգնի պատկերացնել երկնային հարությունը։

8 Երբ մարդ մահանում է, նրա մարմինը քայքայվում է։ Բայց մի՞թե Նա, ով ոչնչից տիեզերք է ստեղծել, չի կարող կյանքի վերադարձնել մարդուն՝ տալով նրան համապատասխան մարմին (Ծննդ. 1։1; 2։7)։ Երկնային հարության մասին խոսելիս Պողոսը մի օրինակ բերեց, որով ցույց տվեց, որ Աստված մարդուն նույն մարմնով չէ հարություն տալու։ «Մերկ հատիկը՝ լինի ցորենի, թե մեկ այլ բանի», հողի մեջ ցանվելուց հետո ծիլ է տալիս և դառնում նոր բույս։ Վերջինս միանգամայն տարբերվում է փոքր սերմից։ Այս համեմատության միջոցով Պողոսը ցույց տվեց, որ մեր Ստեղծիչը կարող է անհատին այնպիսի «մարմին տալ, ինչպես որ իրեն է հաճելի»։

9. 1 Կորնթացիներ 15։39–41 համարներում ի՞նչ մարմինների մասին է խոսվում։

9 Կարդա 1 Կորնթացիներ 15։39–41։ Պողոսը նշեց, որ Աստված տարբեր մարմիններ է տվել իր ստեղծագործություններին։ Օրինակ՝ անասունների, թռչունների և ձկների մարմինները տարբեր են։ Տարբեր են նաև այն մարմինները, որ տեսնում ենք երկնքում, օրինակ՝ արևն ու լուսինը։ Նա նաև ասաց, որ «մի աստղը.... մյուս աստղից տարբերվում է իր փառքով»։ Թեև անզեն աչքով մենք չենք կարող տեսնել տարբերությունները, սակայն, ինչպես գիտնականներն են ասում, կան կարմիր հսկա աստղեր, սպիտակ թզուկներ և դեղին աստղեր, ինչպիսին մեր Արեգակն է։ Բացի այդ՝ Պողոսն ասաց, որ կան «երկնային մարմիններ և երկրային մարմիններ»։ Նա նկատի ուներ այն, որ երկրի վրա մարդիկ ունեն ֆիզիկական մարմիններ, իսկ երկնքում գոյություն ունեն ոգեղեն մարմիններ, ինչպիսիք որ հրեշտակներն ունեն։

10. Երկնքում հարություն առնողները ինչպիսի՞ մարմին են ունենալու։

10 Այնուհետև Պողոսն ասում է. «Այդպես է նաև մահացածների հարությունը։ Մարմինը ցանվում է ապականված, հարություն է առնում առանց ապականության»։ Ինչ խոսք, մահանալուց հետո մարդու մարմինը փտում է և հող դառնում (Ծննդ. 3։19)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է մարմինը «հարություն առնել առանց ապականության»։ Մենք գիտենք, որ Եղիան, Եղիսեն և Հիսուսը որոշ մարդկանց հարություն են տվել։ Բայց Պողոսը ոչ թե խոսում էր երկրային հարության մասին, այլ երկնային, այսինքն՝ երբ անհատը հարություն է առնում «ոգեղեն մարմնով» (1 Կորնթ. 15։42–44

11–12. Ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ Հիսուսի հետ, երբ նա հարություն առավ, և ի՞նչ է տեղի ունենում օծյալ քրիստոնյաների հետ, երբ նրանք հարություն են առնում։

11 Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա ֆիզիկական մարմին ուներ, բայց երբ հարություն առավ, «դարձավ կյանք տվող ոգի» և վերադարձավ երկինք։ Նմանապես օծյալ քրիստոնյաները հարություն են առնում ոգեղեն մարմնով։ Պողոսը բացատրում է. «Ինչպես որ նման եղանք հողեղենին, այնպես էլ կնմանվենք երկնայինին» (1 Կորնթ. 15։45–49

12 Կարևոր է հիշել, որ Հիսուսը հարություն չի առել ֆիզիկական մարմնով։ Հարության թեման եզրափակելով՝ Պողոսը բացատրեց, թե ինչու։ Նա ասաց, որ «միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորությունը ժառանգել» երկնքում (1 Կորնթ. 15։50)։ Առաքյալներն ու մյուս օծյալ քրիստոնյաները երկնքում հարություն չէին առնելու մսից և արյունից բաղկացած ապականելի մարմնով։ Իսկ ե՞րբ էր լինելու նրանց հարությունը։ Պողոսն ասել էր, որ այդ հարությունը ապագայում էր լինելու, ոչ թե իրենց մահից անմիջապես հետո։ Երբ նա գրում էր կորնթացիներին ուղղված իր առաջին նամակը, աշակերտներից ոմանք արդեն «ննջել էին մահվան քնով», ինչպես, օրինակ, Հակոբոսը (Գործ. 12։1, 2)։ Իսկ մյուս առաքյալներն ու օծյալները դեռ պետք է «ննջեին մահվան քնով» (1 Կորնթ. 15։6

ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱՀՎԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

13. Ի՞նչ էր լինելու Հիսուսի ներկայության ժամանակ։

13 Թե՛ Հիսուսը, թե՛ Պողոսը մարգարեացել էին մի կարևոր ժամանակաշրջանի՝ Քրիստոսի ներկայության մասին։ Այդ ներկայության նշանի առանձնահատկություններից էին լինելու պատերազմները, երկրաշարժերը, համաճարակները և այլ լայնամասշտաբ իրադարձություններ։ Այս մարգարեությունը սկսել է կատարվել 1914 թվականից։ Սակայն մի կարևոր բան էլ կա, որ Քրիստոսի ներկայության նշանի մաս պետք է կազմեր։ Հիսուսն ասել էր, որ Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզվելու է «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ գալու է վերջը» (Մատթ. 24։3, 7–14)։ Իսկ Պողոսը նշել էր, որ այն օծյալ քրիստոնյաները, ովքեր «ննջել էին մահվան քնով», «Տիրոջ ներկայության» ժամանակ հարություն էին առնելու (1 Թեսաղ. 4։14–16; 1 Կորնթ. 15։23

14. Ի՞նչ է լինում այն օծյալ քրիստոնյաներին, ովքեր մահանում են Քրիստոսի ներկայության ժամանակ։

14 Այն օծյալ քրիստոնյաները, ովքեր այսօր ավարտում են իրենց երկրային կյանքը, անմիջապես հարություն են առնում երկնքում։ Դա են փաստում 1 Կորնթացիներ 15։51, 52 համարները. «Բոլորս չէ, որ պիտի ննջենք մահվան քնով, սակայն բոլորս պիտի փոխվենք հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին փողի հնչելու ժամանակ»։ Պողոսի այս խոսքերը կատարվում են մեր օրերում։ Հարությունից հետո Քրիստոսի այս եղբայրները մեծ ուրախություն կապրեն. նրանք «միշտ Տիրոջ հետ կլինեն» (1 Թեսաղ. 4։17

Նրանք, ովքեր «մեկ ակնթարթում» կփոխվեն, Հիսուսի հետ կջախջախեն ազգերին (տես պարբերություն 15)

15. Ի՞նչ գործ է սպասում բոլոր նրանց, ովքեր կփոխվեն «մեկ ակնթարթում»։

15 Աստվածաշնչից իմանում ենք, թե երկնքում ինչ գործ է սպասում նրանց, ովքեր «մեկ ակնթարթում» կփոխվեն։ Հիսուսը նրանց հետևյալն է ասում. «Նրան, ով հաղթի և մինչև վերջ իմ գործերի համաձայն վարվի, իշխանություն կտամ ազգերի վրա, ինչպիսին ես ստացա իմ Հորից։ Նա կհովվի մարդկանց երկաթե գավազանով, այնպես, որ նրանք ջարդուփշուր կլինեն կավե անոթների նման» (Հայտն. 2։26, 27)։ Նրանք կհետևեն իրենց Հրամանատարին և կհովվեն ազգերին երկաթե գավազանով (Հայտն. 19։11–15

16. Ինչպե՞ս են բազմաթիվ մարդիկ հաղթելու մահվանը։

16 Հստակ է, որ օծյալները հաղթանակ են տանելու մահվան նկատմամբ (1 Կորնթ. 15։54–57)։ Հարություն առնելուց հետո՝ գալիք Արմագեդոն պատերազմի ժամանակ, նրանք պատիվ կունենան մասնակցելու չարությունը երկրի երեսից սրբելու գործին։ Միլիոնավոր քրիստոնյա տղամարդիկ ու կանայք կփրկվեն «մեծ նեղությունից» և կապրեն նոր աշխարհում (Հայտն. 7։14)։ Արմագեդոնից վերապրածները ականատես կլինեն մահվան նկատմամբ մեկ այլ հաղթանակի՝ միլիարդավոր մարդկանց հարությանը։ Միայն պատկերացրու, թե ինչ ուրախություն կբերի դա (Գործ. 24։15)։ Բոլոր նրանք, ովքեր կփաստեն, որ լիովին նվիրված են Եհովային, հաղթանակ կտանեն Ադամից ժառանգած մահվան նկատմամբ և կկարողանան ապրել հավիտյան։

17. Հաշվի առնելով 1 Կորնթացիներ 15։58-ը՝ ի՞նչ պետք է անենք հիմա։

17 Յուրաքանչյուր քրիստոնյա այսօր պետք է երախտապարտ լինի հարության վերաբերյալ Պողոսի գրած մխիթարական խոսքերի համար։ Մենք բոլոր հիմքերն ունենք հետևելու Պողոսի հորդորին և լիովին զբաղված լինելու «Տիրոջ գործում» (կարդա 1 Կորնթացիներ 15։58)։ Եթե հավատարմորեն և ակտիվորեն մասնակցենք այդ գործին, կարող ենք վստահ լինել, որ երջանիկ ապագա կունենանք։ Մեր կյանքը շատ ավելի հիասքանչ է լինելու, քան կարող ենք պատկերացնել։ Այդ ժամանակ մենք կհամոզվենք, որ մեր աշխատանքը Տիրոջ գործում զուր չի եղել։

ԵՐԳ 140 Հավերժ կյանք. վերջապե՛ս

^ պարբ. 5 Հոդվածում կշարունակենք քննարկել 1 Կորնթացիներ 15-րդ գլուխը։ Պողոսը քննարկում է հարության հետ կապված մանրամասներ, որոնք մասնավորապես վերաբերվում են օծյալ քրիստոնյաների հարությանը։ Այնուամենայնիվ, Պողոս առաքյալի գրածը պետք է հետաքրքրի նաև ուրիշ ոչխարներին։ Այս հոդվածից կիմանանք, թե հարության հույսը ինչպես է անդրադառնում մեր ապրելակերպի վրա այսօր և ապագային փափագով սպասելու ինչ հիմքեր է տալիս։

^ պարբ. 2 Տես այս համարում տպագրված «Ընթերցողների հարցերը», որտեղ բացատրվում է 1 Կորնթացիներ 15։29 համարը։