Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Այսօրվանից իսկ կարող եք պատրաստվել ավելի լավ աշխարհում ապրելու համար, որը շատ մոտ է

Դրախտային նոր աշխարհը շատ մոտ է

Դրախտային նոր աշխարհը շատ մոտ է

Աստված ստեղծեց երկիրը, որ արդար մարդիկ հավիտյան ապրեն դրա վրա (Սաղմոս 37։29)։ Նա առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային, բնակեցրեց Եդեմի գեղեցիկ պարտեզում և նրանց ու նրանց սերունդներին պատվիրեց մշակել երկիրը ու հոգ տանել դրա մասին (Ծննդոց 1։28; 2։15

Այսօրվա աշխարհը չի էլ կարող համեմատվել այն դրախտի հետ, որն Աստված ի սկզբանե նպատակադրել էր։ Բայց Աստված չի մտափոխվել։ Իսկ ինչպե՞ս է նա իրագործելու այդ նպատակը։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածներից, Աստված չի կործանելու Երկիր մոլորակը։ Նա թույլ է տալու, որ իրեն հավատարիմ մարդիկ ապրեն երկրի վրա։ Երբ Աստված իրականացնի իր խոստումները, աշխարհն ինչպիսի՞ն կլինի։

Համաշխարհային կառավարություն

Շուտով, երբ Աստծու երկնային նոր կառավարությունը սկսի իշխել ողջ մարդկության վրա, երկիրը կդառնա մի խաղաղ հանգրվան, որտեղ մարդիկ կապրեն համերաշխ և կունենան բավարարություն պարգևող աշխատանք։ Աստված Հիսուս Քրիստոսին է նշանակել, որ իշխի երկրի վրա։ Ի տարբերություն այսօրվա շատ ղեկավարների՝ Հիսուսը անկեղծորեն հետաքրքրված է լինելու իր հպատակների բարօրությամբ։ Նրա իշխանության հիմքում սերն է լինելու, և նա լինելու է բարի, ողորմած ու արդար թագավոր (Եսայիա 11։4

Միջազգային միասնություն

Երկրի վրա ապրող մարդկային նոր հասարակությունը բաժանված չի լինի ազգությունների և էթնիկ խմբերի։ Ողջ մարդկությունը մեկ միասնական ժողովուրդ կլինի (Հայտնություն 7։9, 10)։ Յուրաքանչյուրը կսիրի Աստծուն ու իր մերձավորին, և բոլորը միահամուռ ուժերով կիրականացնեն Աստծու սկզբնական նպատակը՝ հոգ տանել իրենց տան՝ երկրի մասին (Սաղմոս 115։16

Ներդաշնակություն բնության հետ

Երբ Աստծու Թագավորությունը սկսի իշխել երկրի վրա, մեր Ստեղծիչը լիարժեքորեն կվերահսկի բնության ուժերը՝ պահելով դրանք կատարյալ հավասարակշռության մեջ (Սաղմոս 24։1, 2)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, մի անգամ հանդարտեցրեց սաստիկ փոթորիկը՝ ցույց տալով, թե ինչեր կարող է անել Աստծու տված զորությամբ (Մարկոս 4։39, 41)։ Քրիստոսի իշխանության ներքո բնական աղետներն այլևս չեն սպառնա ոչ ոքի։ Աստծու Թագավորությունը կվերականգնի նաև այն ներդաշնակությունը, որն ի սկզբանե եղել է մարդկանց և բնության միջև (Օսեե 2։18

Կատարյալ առողջություն և սննդի առատություն

Բոլորը կունենան կատարյալ առողջություն։ Ոչ ոք չի հիվանդանա, չի ծերանա և չի մահանա (Եսայիա 35։5, 6)։ Մարդիկ կվայելեն կյանքը գեղեցիկ և մաքուր միջավայրում։ Հենց այդպիսին էին պայմանները Եդեմի պարտեզում, որտեղ ապրում էր մարդկային առաջին զույգը։ Նոր աշխարհում հողը առատ բերք կտա, և երկրագնդի բոլոր բնակիչները իրենց սրտի ուզածի չափով կօգտվեն դրանից (Ծննդոց 2։9)։ Հնում ապրած իսրայելացիների՝ Աստծու ժողովրդի նման՝ դրախտում բոլորը իրենց «հացը կուշտ կուտեն» (Ղևտական 26։4, 5

Իրական խաղաղություն և անվտանգություն

Աստծու համաշխարհային կառավարության ներքո բոլոր մարդիկ կապրեն խաղաղության մեջ և միմյանց հետ բարությամբ ու ազնվությամբ կվարվեն։ Չի լինի պատերազմ, իշխանության չարաշահում, ոչ ոք ստիպված չի լինի պայքարել օրվա հացի և իր գոյությունը պահպանելու համար։ Աստվածաշունչը խոստանում է. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։3, 4

Հարմարավետ տուն և հաճելի աշխատանք

Ամեն ընտանիք կունենա իր տունը ու չի վախենա, որ կկորցնի այն։ Բոլորը կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, Աստծու խոստացած նոր աշխարհում մարդիկ «զուր տեղը ծանր չեն աշխատի» (Եսայիա 65։21–23

Լավագույն կրթություն

Աստվածաշնչում գրված է. «Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով» (Եսայիա 11։9)։ Մարդկային նոր հասարակությունը կսովորի իր Արարչի՝ Եհովայի անսահման իմաստությունից և նորանոր բաներ կիմանա նրա գեղեցիկ ստեղծագործությունների մասին։ Նրանք իրենց գիտելիքները չեն օգտագործի զենքեր շինելու և միմյանց վնասելու համար (Եսայիա 2։4)։ Ընդհակառակը, նրանք կսովորեն, թե ինչպես միասին ապրել խաղաղության մեջ և հոգ տանել երկրի մասին (Սաղմոս 37։11

Անվերջ կյանք

Աստված մեծ հոգատարությամբ է ստեղծել երկիրը, որ մենք կարողանանք վայելել մեր ապրած ամեն մի օրը։ Նա փափագում է, որ մարդիկ երկրի վրա անվերջ կյանք ունենան (Սաղմոս 37։29; Եսայիա 45։18)։ Իր այդ սկզբնական նպատակն իրականացնելու համար, Աստված «կկլանի մահը հավիտյան» (Եսայիա 25։8)։ Աստվածաշունչը խոստանում է. «Մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ Աստված հավիտյան ապրելու հնարավորություն կտա բոլոր մարդկանց՝ թե՛ նրանց, ում նա կփրկի այս չար աշխարհի կործանումից, թե՛ մահացած բազմաթիվ մարդկանց, որոնց հարություն կտա գալիք նոր աշխարհում (Հովհաննես 5։28, 29; Գործեր 24։15

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում արդեն իսկ պատրաստվում են ապրելու Աստծու Թագավորության ներքո, որն այդքան մոտ է։ Չնայած իրենց անկատարությանը՝ նրանք ձգտում են լինել այնպիսի մարդիկ, որոնց Աստված կցանկանա տեսնել նոր աշխարհում։ Նրանք դա անում են՝ սովորելով Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին, որին նա ուղարկել էր երկիր (Հովհաննես 17։3

Ավելին իմացեք այն մասին, թե ինչպես փրկվել աշխարհի կործանումից և ապրել ավելի լավ աշխարհում, որը շատ մոտ է։ Եհովայի վկաներից որևէ մեկի օգնությամբ Աստվածաշնչի անվճար ինտերակտիվ դասընթաց անցեք «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միջոցով։