Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչը կօգնի ձեզ լավ ապագա ունենալ

Ի՞նչը կօգնի ձեզ լավ ապագա ունենալ

Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածներում, շատ մարդիկ մտածում են, որ իրենց ապագան կախված է ճակատագրից, կրթությունից, ունեցվածքից և լավ մարդ լինելուց։ Բայց նման բաների միջոցով ապագա կերտելը նման է սխալ քարտեզով ճանապարհ գնալուն։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ չկա մի վստահելի աղբյուր, որը կհուշի, թե ինչպես լավ ապագա կառուցենք։ Ո՛չ։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Երբ որոշումներ ենք կայացնում, սովորաբար խորհրդակցում ենք մեզանից տարիքով մեծ և խելացի մարդու հետ։ Նույն ձևով էլ, որպեսզի լավ ապագա ունենալու համար վստահելի տեղեկություններ գտնենք, պետք է դիմենք մի աղբյուրի, որը մեզնից տարիքով շատ ավելի մեծ է ու իմաստուն։ Այդ տեղեկությունները կարող ենք գտնել սուրբ գրվածքներից կազմված մի գրքում։ Այդ գիրքը Աստվածաշունչն է, որը սկսել է գրվել մոտ 3 500 տարի առաջ։

Ինչո՞ւ կարող եք վստահել Աստվածաշնչին։ Քանի որ դրա հեղինակը տիեզերքի ամենավաղեմի և ամենաիմաստուն անձնավորությունն է։ Նա նկարագրվում է որպես «Հինավուրց», որպես մեկը, ով «հավիտենից մինչև հավիտյան» գոյություն ունի (Դանիել 7։9; Սաղմոս 90։2)։ Նա է «երկնքի Արարիչը՝ ճշմարիտ Աստվածը՝ երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը» (Եսայիա 45։18)։ Նա հայտնել է մեզ իր անունը՝ Եհովա (Սաղմոս 83։18

Քանի որ Աստվածաշնչի հեղինակը ողջ մարդկության Ստեղծիչն է, այն մեկ մշակույթը կամ ռասան մյուսից բարձր չի դասում։ Այդ գրքի խորհուրդները երբեք չեն հնանում, և այն օգուտ է բերում մարդկանց՝ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում։ Այն ամենաշատ լեզուներով թարգմանված և տարածված գիրքն է աշխարհում։ * Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է կարդալ այն և հետևել դրա խորհուրդներին։ Հենց դա են հաստատում Աստվածաշնչի հետևյալ խոսքերը.

«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (ԳՈՐԾԵՐ 10։34, 35

Ինչպես հոգատար ծնողն է ուղղություն տալիս իր երեխային, այնպես էլ մեր հոգատար հայրը՝ Եհովա Աստված, իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով օգնության ձեռք է մեկնում մեզ (2 Տիմոթեոս 3։16)։ Դուք կարող եք վստահել նրա Խոսքին, չէ՞ որ նա է ստեղծել մեզ և լավ գիտի, թե կյանքի որ ուղին է լավագույնը մեզ համար։

Ի՞նչ է հարկավոր անել նման չքնաղ ապագա ունենալու համար։ Հաջորդ հոդվածը հենց դրա մասին է։

^ պարբ. 6 Աստվածաշնչի թարգմանության և տարածման մասին ավելի շատ տեղեկություններ գտնելու համար կարող եք այցելել www.pr418.com կայք (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

^ պարբ. 16 Ավելին իմանալու համար տեսեք «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը (9-րդ գլուխ, ռուս., անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com կայքում (ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ