ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սովորեցինք երբեք «ո՛չ» չասել Եհովային
ԱՀԱՐԿՈՒ փոթորկից հետո գետը ցեխից պղտորվել էր և այնպես վարարել, որ մեծ-մեծ քարեր էր քշում տանում։ Պետք է գետի մյուս ափն անցնեինք, բայց կատաղի ջրերը քանդել էին կամուրջը։ Ես, ամուսինս՝ Հարվին, և ամի լեզվի մեր թարգմանիչը շատ էինք վախեցել։ Անօգնական վիճակում էինք հայտնվել։ Բայց քանի որ գետի մյուս ափին կանգնած մեր եղբայրները տագնապահար մեզ էին նայում, խիզախեցինք անցնել գետը։ Մեր փոքր մեքենան կանգնեցրինք ոչ այնքան մեծ մի բեռնատարի թափքի վրա, բայց չկարողացանք կապել, քանի որ ո՛չ պարաններ ունեինք, ո՛չ շղթաներ։ Բեռնատարը զգուշորեն մտավ գետի փրփրաբաշ հորձանքի մեջ։ Ինձ թվաց՝ մի ամբողջ կյանք անցավ, մինչ մենք հասանք մյուս ափ։ Այդ ողջ ընթացքում սրտատրոփ աղոթում էինք Եհովային։ 1971 թ. էր։ Թայվանի արևելյան ափին էինք՝ մեր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Թույլ տվեք՝ պատմեմ մեր պատմությունը։
ԻՆՉՊԵՍ ԻՄԱՑԱՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարվին իր չորս եղբայրներից ավագն էր։ Նրա ընտանիքը ապրում էր Արևմտյան Ավստրալիայի Միդլենդ Ջանքշն քաղաքում։ Նրանք ճշմարտությունն իմացել էին 1930-ականներին՝ տնտեսական ճգնաժամի տարիներին։ Ժամանակի ընթացքում Հարվիի մեջ Եհովայի հանդեպ մեծ սեր արթնացավ, և նա 14 տարեկանում մկրտվեց։ Մկրտությունից շատ չանցած՝ նա մի կարևոր դաս սովորեց. երբեք չհրաժարվել աստվածապետական նշանակումներից։ Մի անգամ եղբայրներից մեկը նրան խնդրել էր ժողովի հանդիպման ժամանակ կարդալ «Դիտարանի» հոդվածը, բայց նա հրաժարվել էր՝ մտածելով, թե չի կարողանա լավ կատարել իր հանձնարարությունը։ Այդ եղբայրը Հարվիին մի բան էր ասել, ինչը դաջվել էր նրա մտքում։ Եղբայրն ասել էր. «Երբ Եհովայի կազմակերպության մեջ որևէ մեկը քեզ խնդրում է ինչ-որ բան անել, նշանակում է՝ նա գիտի, որ դու կարող ես դա անել» (2 Կորնթ. 3։5)։
Ես ճշմարտությունն իմացել եմ Անգլիայում մայրիկիս և մեծ քրոջս հետ։ Հայրս ավելի ուշ միացավ մեզ։ Սկզբում նա հակառակվում էր ճշմարտությանը։ Չնայած որ հայրս դեմ էր, 9 տարեկանում մկրտվեցի։ Ես ուզում էի դառնալ ռահվիրա, հետո էլ՝ միսիոներ։ Սակայն հայրս թույլ չէր տա, որ ռահվիրա ծառայեի, իսկ ես դեռ անչափահաս էի։ Չէի պատրաստվում սպասել, մինչև 21 տարիս կբոլորեր, ուստի 16 տարեկանում
հորս թույլտվությամբ տեղափոխվեցի Ավստրալիա՝ ամենաավագ քրոջս մոտ, որը վաղուց էր այնտեղ ապրում։ Երբ 18 տարեկան դարձա, վերջապես ռահվիրայական ծառայություն սկսեցի։Ավստրալիայում ծանոթացա Հարվիի հետ։ Պարզվեց, որ նա էլ էր երազում միսիոներ դառնալ։ Մենք ամուսնացանք 1951 թ.-ին։ Երկու տարի միասին ռահվիրա ծառայելուց հետո մեզ խնդրեցին շրջանային ծառայության անցնել։ Արևմտյան Ավստրալիայում մեր շրջանը շատ մեծ էր։ Ուստի ստիպված էինք մեքենայով երկար տարածություններ կտրել-անցնել, այն էլ անապատային ու մեկուսի վայրերով։
ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԸ
1954 թ.-ին հրավիրվեցինք սովորելու «Գաղաադ» դպրոցի 25-րդ դասարանում։ Միսիոներ ծառայելու մեր երազանքը շուտով իրականություն էր դառնալու։ Նավով ժամանեցինք Նյու Յորք և միանգամից ընկղմվեցինք Աստվածաշնչի մանրազնին ուսումնասիրության մեջ։ Մեր ուսումնական ծրագրի մաս էր կազմում նաև իսպաներեն սովորելը, ինչը Հարվիի համար իսկական փորձություն էր, քանի որ նա չէր կարողանում իսպաներեն հնչողությամբ արտասանել «ռ» տառը։
Դպրոցի ընթացքում դասավանդողները հայտարարեցին, որ բոլոր նրանք, ովքեր կուզենային ծառայել Ճապոնիայում, կարող են ցուցակագրվել և միանալ ճապոներեն լեզվի դասընթացին։ Ես ու Հարվին որոշեցինք առաջ չընկնել և թույլ տալ, որ Եհովայի կազմակերպությունը ընտրի, թե որտեղ ծառայենք։ Եղբայր Ալբերտ Շրյոդերը՝ «Գաղաադ» դպրոցի դասավանդողներից մեկը, նկատեց, որ չենք գրանցվել ճապոներենի դասընթացներին։ Նա ասաց մեզ. «Մեկ անգամ էլ մտածեք այդ մասին»։ Երբ դրանից հետո էլ չգրանցվեցինք, եղբայր Շրյոդերն ասաց. «Մյուս բոլոր դասավանդողներն ու ես գրել ենք տվել ձեր անունները։ Տեսեք՝ կկարողանա՞ք ճապոներենից գլուխ հանել»։ Եվ արի ու տես՝ ճապոներեն բառերը Հարվին հեշտությամբ էր արտաբերում։
Ճապոնիա ժամանեցինք 1955-ին։ Այդ ժամանակ այնտեղ ընդամենը 500 քարոզիչ կար։ Հարվին 26 տարեկան էր, ես՝ 24։ Մեզ նշանակեցին ծառայելու Կոբե նավահանգստային քաղաքում, որտեղ էլ ծառայեցինք 4 տարի։ Հետո նորից նշանակվեցինք շրջանային ծառայության, ինչի համար շատ ուրախ էինք։ Ծառայելու էինք Նագոյա քաղաքի շրջակայքում։ Մեր նշանակման մեջ մեզ ամեն բան դուր էր գալիս՝ հավատակիցները, ուտելիքները, տեսարանները, բնությունը։ Սակայն կարճ ժամանակ անց մեզ կրկին նոր նշանակում առաջարկեցին։
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ, ՆՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շրջանային ծառայության մեջ 3 տարի անցկացնելուց հետո Ճապոնիայի մասնաճյուղը մեզ * Ճապոնիայում ծառայելը մեզ շատ էր դուր գալիս։ Ուստի դա բավականին դժվար որոշում էր։ Բայց Հարվին սովորել էր երբեք «ո՛չ» չասել Եհովային, և մենք համաձայնվեցինք տեղափոխվել։
հարցրեց, թե արդյոք դեմ չէինք լինի տեղափոխվել Թայվան և համագործակցել ամի ցեղախմբի հավատակիցների հետ։ Ամի եղբայրների շրջանում հավատուրացներ էին ի հայտ եկել, ուստի Թայվանի մասնաճյուղը կարիք ուներ մի եղբոր, ով վարժ խոսում էր ճապոներեն և կարող էր օգնել կանխելու հավատուրացության տարածումը։Թայվան եկանք 1962-ի նոյեմբերին։ Այնտեղ 2 271 քարոզիչ կար, որոնց մեծ մասը ամի ցեղախմբից էր։ Մենք նախ պետք է չինարեն սովորեինք։ Ընդամենը մեկ դասագիրք ունեինք չինարենով, մեր ուսուցիչն էլ անգլերեն չգիտեր։ Բայց, այնուամենայնիվ, սովորեցինք չինարեն։
Թայվան գալուց կարճ ժամանակ անց Հարվին մասնաճյուղի ծառայող նշանակվեց։ Մասնաճյուղը փոքր էր, ուստի նա հասցնում էր և՛ իր գրասենյակային գործերն անել, և՛ ամսվա մեջ երեք շաբաթ համագործակցել ամի եղբայրների հետ։ Ժամանակ առ ժամանակ էլ ծառայում էր որպես մարզային վերակացու և համաժողովներին ելույթներ էր ներկայացնում։ Հարվին իհարկե կարող էր ճապոներենով ելույթներ անել, և ամի ցեղախմբի մեր հավատակիցները կհասկանային նրան։ Սակայն իշխանությունները սահմանել էին, որ կրոնական հավաքույթները միմիայն չինարենով պետք է անցկացվեն։ Ուստի Հարվին մեծ դժվարությամբ փորձում էր չինարենով ելույթ անել, իսկ մի եղբայր նրա ասածները թարգմանում էր ամի լեզվով։
Թայվանը պատերազմական դրության մեջ էր, ուստի եղբայրները համաժողովներ անցկացնելու համար պետք է իշխանություններից թույլտվություն ստանային, ինչը հեշտ չէր։ Ոստիկանությունը հաճախ ձգձգում էր և չէր պատասխանում թույլտվություն ստանալու մեր հայտին։ Եթե մինչև համաժողովի անցկացման շաբաթը գործընթացը երկարաձգվում էր, Հարվին գնում էր ոստիկանատուն, նստում էր այնտեղ այնքան ժամանակ, մինչև թույլտվությունը տային։ Ոստիկանները շատ էին ամաչում, որ մի օտարերկրացի նստած իրենց է սպասում, հետևաբար այդ մարտավարությունը գործում էր։
ԻՄ ԱՌԱՋԻՆ «ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ»
Այն շաբաթների ընթացքում, երբ համագործակցում էինք մեր հավատակիցների հետ, օրվա մեջ ժամերով քայլում էինք, սարեր բարձրանում, գետեր անցնում։ Երբեք չեմ մոռանա իմ առաջին «լեռնագնացությունը»։ Հեռավոր մի գյուղ գնալու համար առավոտյան արագ նախաճաշեցինք, որ հասցնենք 5։30-ի ավտոբուսին։ Դրանից հետո ոտքով անցանք լայն գետի միջով և սկսեցինք բարձր սար մագլցել։ Սարի զառիվերն այնքան ուղղաձիգ էր, որ իմ առջևով մագլցող եղբոր կոշիկները ուղիղ աչքերիս առաջ էին։
Այդ առավոտ Հարվին քարոզում էր տեղի եղբայրներից ոմանց հետ, իսկ ես մի փոքրիկ գյուղում մենակ էի վկայություն տալիս։ Դրա բնակիչները ճապոնախոս էին։ Ժամը մեկի կողմերը սաստիկ թուլություն զգացի, որովհետև արդեն մի քանի ժամ է՝ ոչինչ չէի կերել։ Երբ ի վերջո հանդիպեցի Հարվիին, նրա հետ եղբայրներից ոչ ոք չկար։ Նա մի քանի ամսագիր փոխանակել էր հավի երեք ձվի հետ։ Հարվին ցույց տվեց, թե ինչպես փոքրիկ անցք բացեմ ձվի վրա ու խմեմ այն։ Թեև հում ձուն այնքան էլ ախորժելի չէր, բայց ես, ամեն դեպքում, մեկը խմեցի։ Իսկ գիտե՞ք՝ երրորդ ձուն ով խմեց։ Ես, որովհետև եթե սովից ուշագնաց լինեի, Հարվին չէր կարողանա ինձ գրկած ներքև իջեցնել։
ԼՈԳԱՆՔ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Շրջանային համաժողովներից մեկի ժամանակ անսպասելի իրավիճակում հայտնվեցի։ Մենք հյուրընկալվել էինք մի եղբոր մոտ, որի տունը Թագավորության սրահի հենց կողքին էր։ Ամիները մեծ կարևորություն են տալիս լոգանք ընդունելուն, ուստի շրջանային վերակացուի կինը ամեն բան պատրաստել էր, որ ես ու Հարվին լոգանք ընդունենք։ Հարվին զբաղված էր և խնդրեց, որ առաջինը ես գնամ լողանալու։ Լոգանք ընդունելու համար տաք ու սառը ջրով երկու դույլ էր դրված և մի մեծ դատարկ տաշտ։ Ի զարմանս ինձ՝ շրջանային վերակացուի կինը դրանք դրել էր դրսում, որտեղից անմիջապես Թագավորության սրահն էր երևում։ Իսկ այնտեղ եղբայրները համաժողովի համար անհրաժեշտ պատրաստություններն էին տեսնում։ Շրջանային վերակացուի կնոջը խնդրեցի ինձ մի կտոր տալ, որը որպես վարագույր կծառայեր, բայց նա պլաստմասսայե թափանցիկ թիթեղ բերեց։ Այդ ժամանակ մտածեցի՝ «Գնամ տան հետևի մասում լողանամ», բայց այնտեղ էլ սագեր կային, որոնք դրան էին սպասում, որ կծեն ինձ։ Ու ճարահատյալ մտածեցի. «Դե լա՜վ, եղբայրները չափազանց զբաղված են, որ նկատեն՝ ինչպես եմ լողանում։ Ուրիշ ճար չունեմ, պիտի լողանամ, թե չէ տանտերերը կվիրավորվեն»։ Ու այդպես էլ արեցի։
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարվին նկատել էր, որ ամի ցեղախմբի եղբայրները հոգևորապես շատ դժվար էին առաջադիմում, որովհետև տառաճանաչ չէին և իրենց լեզվով ոչ մի հրատարակություն չունեին։ Ամի լեզուն նույնիսկ գիր չուներ։ Բայց վերջերս այդ լեզվով բառերը սկսել էին լատիներեն տառերով գրել։ Որոշում կայացվեց դասընթաց կազմակերպել ու եղբայրներին իրենց մայրենի լեզուն կարդալ սովորեցնել։ Դա հեշտ գործ չէր, բայց ի վերջո նրանք սովորեցին կարդալ ու սկսեցին ինքնուրույն ուսումնասիրություններ անել։ Ամի լեզվով առաջին հրատարակությունները լույս տեսան մոտ 1966 թ.-ին, իսկ «Դիտարան» պարբերագիրը սկսեց թողարկվել 1968-ից։
Բայց մի խնդիր կար, իշխանությունները արգելել էին տարածել այնպիսի հրատարակություններ, որոնք չինարենով չէին։ Ուստի անախորժություններից խուսափելու համար ամի լեզվով «Դիտարանը» տարբեր ձևաչափերով էր թողարկվում։ Օրինակ՝ մոտ 17 ամիս մենք օգտվել ենք «Դիտարանի» երկլեզու հրատարակություններից. դրանք միաժամանակ թարգմանված էին և՛ մանդարինյան չինարենով, և՛ ամի լեզվով։ Հետաքրքրասեր անծանոթների մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե այդ ամսագրերի միջոցով տեղի բնակչությանը չինարեն ենք սովորեցնում։ Այդ օրերից ի վեր Եհովայի Գործ. 10։34, 35)։
կազմակերպությունը ամի լեզվով բազմաթիվ հրատարակություններ է թողարկել, որ օգնի այդ թանկագին մարդկանց սովորելու աստվածաշնչյան ճշմարտությունը (ԶՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
1960-ական և 70-ական թվականներին ամի ցեղախմբի մեր հավատակիցները չէին ապրում Աստծու սահմանած չափանիշներով։ Նրանք լիովին չէին հասկացել աստվածաշնչյան սկզբունքները, դրա համար էլ ոմանք անբարո կյանք էին վարում, հարբեցողությամբ զբաղվում, ծխախոտ օգտագործում կամ թմբուլի ընկույզ ծամում։ Հարվին այցելում էր ժողովներ և բացատրում էր, թե այս հարցերի վերաբերյալ Եհովան ինչ տեսակետ ունի։ Այդպիսի այցելություններից մեկի ժամանակ էր, որ մենք հայտնվեցինք հոդվածի նախաբանում նկարագրված իրավիճակում։
Այն հավատակիցները, որոնք խոնարհ էին, պատրաստակամորեն փոխեցին իրենց կենսակերպը, բայց, ցավոք, շատերը այլ ուղի ընտրեցին։ Այդ 20 տարիների ընթացքում Թայվանի քարոզիչների թիվը 2 450-ից դարձավ 900։ Դա շատ վհատեցնող էր։ Բայց մենք համոզված էինք, որ Եհովան երբեք չի օրհնի կազմակերպությունը, եթե այն աչք փակի պիղծ արարքների վրա (2 Կորնթ. 7։1)։ Ի վերջո, ժողովները զտվեցին։ Եհովայի օրհնությամբ այժմ Թայվանում ավելի քան 11 000 քարոզիչ կա։
1980-ականներից ի վեր ամի լեզվով խոսող ժողովների հոգևոր վիճակը աստիճանաբար բարելավվեց, և Հարվին կարողացավ ավելի շատ ժամանակ տրամադրել մեր չինախոս հավատակիցներին։ Նա մեծ ուրախությամբ քույրերի ամուսիններից շատերին օգնեց, որ դառնան մեր հավատակիցները։ Հիշում եմ, թե նա որքան էր հուզվել, երբ այդ մարդկանցից մեկը առաջին անգամ բարձրաձայն աղոթել էր։ Ես նույնպես մեծ ուրախություն եմ վայելել՝ օգնելով բազմաթիվ ազնվասիրտ մարդկանց մտերմանալ Եհովայի հետ։ Անգամ հնարավորություն եմ ունեցել Թայվանի մասնաճյուղում ծառայելու իմ նախկին հետաքրքրվողներից մեկի որդու և աղջկա հետ։
ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ
Այժմ, ցավոք, մնացել եմ առանց իմ կողակցի։ Գրեթե 59 տարի համատեղ կյանքից հետո իմ թանկագին Հարվին 2010 թ. հունվարի 1-ին քաղցկեղից մահացավ։ Նա մոտ 60 տարի անց է կացրել լիաժամ ծառայության մեջ։ Ես անասելի կարոտում եմ նրան, բայց այնքան ուրախ եմ, որ կարողացել եմ նրա հետ միասին ուս ուսի ծառայել երկու հիանալի երկրներում։ Մենք սովորել ենք խոսել, իսկ Հարվին նաև գրել, ասիական երկու բարդ լեզվով։
Մոտ չորս տարի առաջ Կառավարիչ մարմինը որոշեց, որ տարիքիցս ելնելով, լավ կլինի վերադառնամ Ավստրալիա։ Առաջին բանը, որ անցավ մտքովս, սա էր. «Ես չեմ ուզում հեռանալ Թայվանից»։ Բայց Հարվին ինձ սովորեցրել է երբեք «ո՛չ» չասել Եհովայի կազմակերպությանը։ Ուստի տեղափոխվեցի։ Որոշ ժամանակ հետո հասկացա, թե որքան իմաստուն էր այդպես վարվելը։
Հիմա ծառայում եմ Ավստրալիայի մասնաճյուղում, իսկ շաբաթ-կիրակի օրերին տեղի ժողովի հետ մասնակցում եմ քարոզչական գործին։ Շատ ուրախ եմ, որ ճապոներենի և չինարենի իմացությունս պետք է գալիս Բեթելում շրջայցեր անցկացնելու համար։ Ես անձկագին սպասում եմ այն օրվան, երբ Հարվին հարություն կառնի։ Համոզված եմ, որ Եհովան հիշում է նրան, ով երբեք «ո՛չ» չէր ասում իրեն (Հովհ. 5։28, 29)։
^ պարբ. 14 Թեև այժմ Թայվանի պաշտոնական լեզուն չինարենն է (մանդարինյան), սակայն տասնյակ տարիներ շարունակ ճապոներենն է եղել։ Ուստի Թայվանի տարբեր էթնիկ խմբերի շրջանում ճապոներենը մինչ օրս էլ շատ տարածված է։