Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադրությա՞մբ եք կարդացել այս տարվա «Դիտարանի» թողարկումները։ Ստուգեք՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Հակոբոս 5։11-ում ասվում է, որ Եհովան «անչափ գորովալից է ու ողորմած»։ Ինչո՞ւմ են մեզ հավաստիացնում այս խոսքերը։

Մենք գիտենք, որ Եհովան, ողորմածություն դրսևորելով, ներում է մեր սխալները։ Հակոբոս 5։11-ը մեզ հավաստիացնում է, որ գորովալից սիրուց մղված՝ նա նաև ցանկանում է օգնել մեզ։ Մենք պետք է ընդօրինակենք նրան (w21.01, էջ 21

Ինչո՞ւ է Եհովան հաստատել գլխավորությունը։

Եհովան սիրուց մղված է հաստատել գլխավորության սկզբունքը։ Դրա շնորհիվ նրա ընտանիքում խաղաղություն և կարգուկանոն է տիրում։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով հետևում է այս սկզբունքին, գիտի, թե ով պետք է վերջնական որոշում կայացնի, և ով պետք է հետևի, որ այն իրագործվի (w21.02, էջ 3

Քրիստոնյաները ինչո՞ւ պետք է զգուշություն դրսևորեն, երբ օգտվում են էլեկտրոնային հաղորդագրությունների համար նախատեսված հավելվածներից։

Եթե անհատը որոշում է օգտվել նման հավելվածներից, պետք է ընկերակցության հարցում ընտրողական լինի։ Այդպես վարվելը կարող է հատկապես դժվար լինել, եթե խոսքը հավելվածներում կազմված մեծ խմբերի մասին է (1 Տիմոթ. 5։13)։ Հարկավոր է նաև զգույշ լինել, որ չտարածենք այնպիսի տեղեկություններ, որոնք ճշտված չեն, ինչպես նաև չօգտագործենք մեր եղբայրությունը որպես գումար վաստակելու միջոց (w21.03, էջ 31

Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ Հիսուսը տառապի ու մահանա։

Պատճառներից մեկն այն էր, որ տանջանքի ցցի վրա մահանալով՝ Հիսուսը հրեաներին ազատեց անեծքից (Գաղ. 3։10, 13)։ Երկրորդ պատճառն այն էր, որ այդպես Եհովան պատրաստեց նրան ստանձնելու իր դերը որպես ապագա քահանայապետ։ Եվ երրորդ՝ մինչև մահ հավատարիմ մնալով՝ Հիսուսը փաստեց, որ մարդը կարող է հավատարիմ մնալ Աստծուն նույնիսկ ծանր փորձությունների ներքո (Հոբ 1։9–11) (w21.04, էջ 16–17

Ի՞նչ կարող ես անել, եթե ծառայության ժամանակ մարդկանց տանը չես գտնում։

Քարոզիր այնպիսի ժամերի, երբ ավելի հավանական է, որ մարդիկ տանը լինեն։ Ծառայիր տարբեր վայրերում և քարոզիր տարբեր մեթոդներով, օրինակ՝ նամակներ գրիր (w21.05, էջ 15–16

Ի՞նչ նկատի ուներ Պողոս առաքյալը՝ ասելով. «Օրենքի միջոցով ես մահացա օրենքի հանդեպ» (Գաղ. 2։19

Մովսիսական օրենքը ակնհայտ էր դարձնում մարդկային անկատարությունը և իսրայելացիներին առաջնորդում էր դեպի Քրիստոսը (Գաղ. 3։19, 24)։ Օրենքի շնորհիվ Պողոս առաքյալը ընդունեց Քրիստոսին։ Այդպիսով նա «մահացավ օրենքի հանդեպ», և այն այլևս ազդեցություն չուներ նրա վրա (w21.06, էջ 31

Տոկալու հարցում ի՞նչ օրինակ է մեզ համար Եհովան։

Եհովան տոկում է, քանի որ նրա անունը անարգվում է, շատերը հակառակվում են նրա գերիշխանությանը, նրա զավակներից ոմանք ըմբոստացել են, Բանսարկուն շարունակ ստեր է տարածում, նրա ծառաները տառապում են, մահը խլել է նրա ընկերներին, չարերը կեղեքում են մարդկանց, նրա ձեռքի գործերն ապականվում են (w21.07, էջ 9–12

Համբերությամբ սպասելու հարցում ի՞նչ լավ օրինակ է Հովսեփը։

Հովսեփը դիմացավ իր եղբայրների անարդար վերաբերմունքին։ Նրանց պատճառով նա հայտնվեց Եգիպտոսում, որտեղ նրան անհիմն մեղադրեցին և տարիներով բանտարկեցին (w21.08, էջ 11–12

Ո՞ր ցնցումների մասին է մարգարեացված Անգե 2։6–9 և 20–22 համարներում։

Ազգերը բացասաբար են արձագանքում Թագավորության լուրին, սակայն շատ մարդիկ ընդունել են ճշմարտությունը։ Շուտով վերջնական ցնցման արդյունքում ազգերը կկործանվեն (w21.09, էջ 15–19

Ինչո՞ւ պետք է չհանձնվենք և շարունակենք քարոզել։

Եհովան տեսնում է մեր ջանքերը, և նրան հաճելի է մեր ծառայությունը։ Եթե չհանձնվենք և շարունակենք քարոզել, հավիտենական կյանք կստանանք (w21.10, էջ 25–26

Ղևտական 19-րդ գլուխը ինչպե՞ս կարող է օգնել մեզ կիրառել հետևյալ խորհուրդը. «Սուրբ եղեք ամեն ինչում» (1 Պետ. 1։15

Այս խոսքերը հավանաբար մեջբերված են Ղևտական 19։2-ից։ 19-րդ գլխից իմանում ենք, թե ինչպես կարող ենք մեր կյանքի տարբեր բնագավառներում կիրառել 1 Պետրոս 1։15-ում գրված խորհուրդը (w21.12, էջ 3–4