Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հոգեկան կատարյալ առողջություն՝ Աստծու խոստման համաձայն

Հոգեկան կատարյալ առողջություն՝ Աստծու խոստման համաձայն

Աստվածաշնչի միջոցով Աստված բազմաթիվ խորհուրդներ է տալիս հոգեկան խնդիրներ ունեցողներին և մխիթարում է նրանց։

Բայց դա դեռ ամենը չէ, նա դրանից ավելին է անում։ Աստված խոստանում է ընդմիշտ վերացնել հոգեկան առողջության խնդիրների բուն պատճառները։

Երբ Աստված իրականացնի իր այդ խոստումը, այլևս երբեք վատ հիշողություններ չեն լինի։ Ցավ պատճառող զգացումներն ու տանջող մտքերը «չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17

Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ իմանալ, թե երբ և ինչպես է Աստված իրականացնելու իր այս մխիթարական խոստումը։