Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգտակար առաջարկ

Օգտակար առաջարկ

Ինչպե՞ս կարող ենք Աստծու Խոսքի վերաբերյալ տրված հստակեցումներին համաքայլ ընթանալ

Ի՜նչ մեծ պատիվ է ապրել այն ժամանակներում, երբ Եհովան աստիճանաբար հստակեցնում է Աստվածաշնչի վերաբերյալ մեր հասկացողությունը, և մենք նրա Խոսքը այսօր ավելի լավ ենք հասկանում, քան երբևէ (Դան. 12։4)։ Բայց մեզ համար գուցե դժվար լինի համաքայլ ընթանալ աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ տրված հստակեցումներին։ Իսկ որտե՞ղ կարող ենք գտնել այդ հստակեցումները։

• «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկը պարունակում է թեմատիկ ցանկ, որտեղ կարող ես «Եհովայի վկաներ» թեմայի՝ «Տեսակետներ և հավատալիքներ» վերնագրի տակ գտնել «Հստակեցումներ մեր հավատալիքներում» ենթավերնագիրը։

Քո անձնական ուսումնասիրության ժամանակ կարող ես ընտրել մեր հավատալիքների վերաբերյալ վերջին հստակեցումներից մեկը, փնտրտուքներ անել և տեսնել, թե սուրբգրային ինչ հիմքեր կան այդ հստակեցման համար։