Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճի՞շտ, թե՞ սխալ. հարց, որը բոլորիս է հուզում

Ճի՞շտ, թե՞ սխալ. հարց, որը բոլորիս է հուզում

Եթե ուզում եք ճանապարհորդել մի վայր, որտեղ երբեք չեք եղել, ի՞նչ կանեք։

  1. 1. Կգնաք այն ուղղությամբ, որը կարծում եք՝ ճիշտ է։

  2. 2. Կհետևեք մյուսներին՝ հույս ունենալով, որ նրանք գիտեն ճիշտ ճանապարհը։

  3. 3. Կդիմեք հավաստի ուղեցույցների՝ ինչպիսիք են GPS-ը, քարտեզը, կամ էլ կվստահեք ձեր ընկերոջը, ով գիտի ճանապարհը։

Եթե ընտրենք առաջին կամ երկրորդ տարբերակները, ինչ-որ տեղ կհասնենք, բայց հավանականությունը քիչ է, որ կհասնենք մեզ անհրաժեշտ վայրը։ Իսկ եթե ընտրենք երրորդ տարբերակը, կարող ենք վստահ լինել, որ կհասնենք մեր նպատակակետին։

Մեր կյանքը նման է ճանապարհորդության, որը հուսով ենք՝ կտանի դեպի երջանիկ ապագա։ Բայց կհասնենք դրան, թե ոչ, մեծապես կախված է նրանից, թե որոշումներ կայացնելու համար որտեղ խորհուրդներ կփնտրենք։

Թեև մեր կայացրած որոշումների մեծ մասը էական ազդեցություն չի թողնում մեր կյանքի վրա, սակայն կան որոշումներ, որոնք շատ կարևոր են և տևական ազդեցություն են ունենում։ Դրանք արտացոլում են մեր բարոյական արժեքները և ճշտի ու սխալի վերաբերյալ մեր տեսակետը։ Նման որոշումները լավ կամ վատ ազդեցություն են թողնում թե՛ մեզ, թե՛ նրանց վրա, ում սիրում ենք։ Այդպիսի որոշումներից են՝

  • սեքս և ամուսնություն,

  • ազնվություն, աշխատանք և փող,

  • երեխաների դաստիարակություն,

  • մարդկանց հանդեպ վերաբերմունք։

Ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ այս հարցերում ձեր կայացրած որոշումները թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքին կտանեն դեպի երջանիկ ապագա։

Հարցը, որ բոլորիս է հուզում, հետևյալն է. «Ի՞նչը կօգնի, որ ճշտի ու սխալի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունեմ»։

Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչու է Աստվածաշունչը բարոյական չափանիշներ փնտրելու համար վստահելի աղբյուր, և թե այն ինչպես կարող է օգնել ձեզ։