Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 2

ԵՐԳ 19 Տիրոջ ընթրիքը

Պատրա՞ստ ես տարվա ամենակարևոր օրվան

Պատրա՞ստ ես տարվա ամենակարևոր օրվան

«Սա արեք ինձ հիշելու համար» (ՂՈՒԿ. 22։19

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչո՞ւ է Հիշատակի երեկոն այդքան կարևոր, ինչպե՞ս կարող ենք պատրաստվել դրան և ուրիշներին օգնել, որ ներկա լինեն։

1. Ինչո՞ւ է Հիշատակի երեկոն տարվա ամենակարևոր օրը (Ղուկ. 22։19, 20

 ԵՀՈՎԱՅԻ ժողովրդի համար Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն տարվա ամենակարևոր օրն է։ Սա միակ իրադարձությունն է, որ Հիսուսը պատվիրել է իր հետևորդներին նշել (կարդա Ղուկաս 22։19, 20)։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Հիշատակի երեկոյին և դրա համար շատ պատճառներ ունենք։ Քննենք դրանցից մի քանիսը։

2. Ինչո՞ւ ենք անհամբերությամբ սպասում Հիշատակի երեկոյին։

2 Հիշատակի երեկոն օգնում է մեզ խորհել փրկագնի արժեքի շուրջ։ Այն մեզ հիշեցնում է, թե ինչպես կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ Հիսուսի զոհաբերության համար (2 Կորնթ. 5։14, 15)։ Նաև հնարավորություն է տալիս «փոխադարձ քաջալերություն» ստանալու՝ մեր եղբայրների ու քույրերի հետ շփվելով (Հռոմ. 1։12)։ Ամեն տարի Հիշատակի երեկոյին մասնակցում են ոչ ակտիվ դարձած շատ եղբայրներ ու քույրեր։ Ջերմ ընդունելությունը նրանցից ոմանց մղում է վերադառնալու Եհովայի մոտ։ Շատ հետաքրքրվողներ էլ, իրենց տեսածից ու լսածից տպավորված, սկսում են քայլել կյանքի ճանապարհով։ Ուստի զարմանալի չէ, թե Հիշատակի երեկոն ինչու է այդքան կարևոր մեզ համար։

3. Ինչպե՞ս է Հիշատակի երեկոն միավորում մեր համաշխարհային եղբայրությունը (տես նաև նկարը)։

3 Մտածիր այն մասին, թե Հիշատակի երեկոն ինչպես է միավորում մեր համաշխարհային եղբայրությունը։ Այդ օրը ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հավաքվում են, լսում մի ելույթ, որն ընդգծում է փրկագնի կարևորությունը, երգում երկու փառաբանական երգ, փոխանցում խորհրդանիշները և սրտանց «ամեն» ասում այդ հանդիպման ժամանակ հնչած չորս աղոթքներին։ Մոտ 24 ժամվա ընթացքում բոլոր ժողովները հետևում են այս նույն ընթացակարգին։ Կարո՞ղ ես պատկերացնել Եհովայի և Հիսուսի ուրախությունը, երբ տեսնում են, թե ինչպես ենք այդ օրը ամբողջ աշխարհում միասնաբար պատվում նրանց։

Հիշատակի երեկոն միավորում է մեր համաշխարհային եղբայրությունը (տես պարբերություն 3) f


4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Հոդվածում կքննենք հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս կարող ենք մեր սիրտը պատրաստել Հիշատակի երեկոյին և ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին և ոչ ակտիվ քարոզիչներին, որ օգուտ քաղեն դրանից»։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կօգնի, որ պատրաստված լինենք այս առանձնահատուկ իրադարձությանը։

ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ՄԵՐ ՍԻՐՏԸ

5. ա) Ինչո՞ւ պետք է խորհրդածենք փրկագնի արժեքի շուրջ (Սաղմոս 49։7, 8)։ բ) Ի՞նչ ես սովորում «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» տեսանյութից։

5 Մեր սիրտը Հիշատակի երեկոյի համար պատրաստելու ամենակարևոր կերպերից մեկը Հիսուս Քրիստոսի զոհի արժեքի մասին խորհրդածելն է։ Մեր ուժերով մենք երբեք չէինք կարող ազատվել մեղքից ու մահից (կարդա Սաղմոս 49։7, 8; տես նաև «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» տեսանյութը)։ a Ուստի Եհովան այնպես արեց, որ Հիսուսը իր կյանքը որպես փրկագին տա մեզ համար։ Դա մեծ զոհողություն էր թե՛ Եհովայի, թե՛ Հիսուսի համար (Հռոմ. 6։23)։ Որքան շատ խորհենք այն մասին, թե ինչ են զոհել Եհովան ու Հիսուսը, այնքան ավելի թանկ կգնահատենք փրկագինը։ Այն տալու համար նրանք բազմաթիվ դժվարությունների միջով են անցել։ Կքննենք դրանցից մի քանիսը։ Բայց նախ տեսնենք, թե ինչ է փրկագինը։

6. Ի՞նչ է փրկագինը։

6 Փրկագինը որևէ բան հետ գնելու համար վճարված գինն է։ Առաջին մարդ Ադամը կատարյալ էր ստեղծվել։ Երբ նա մեղք գործեց, հավիտենական կյանքի իրավունքը կորցրեց ոչ միայն իր, այլ նաև իր բոլոր սերունդների համար։ Ադամի կորցրածը հետ գնելու նպատակով Հիսուսը իր կատարյալ կյանքը որպես զոհ տվեց։ Իր երկրային կյանքի ողջ ընթացքում Հիսուսը «ոչ մի մեղք չգործեց, ոչ էլ խաբեություն կար նրա բերանում» (1 Պետ. 2։22)։ Մահվան պահին Հիսուսի կատարյալ կյանքը լիարժեքորեն համապատասխանում էր Ադամի կորցրած կյանքին (1 Կորնթ. 15։45; 1 Տիմոթ. 2։6

7. Ի՞նչ փորձությունների բախվեց Հիսուսը իր երկրային կյանքի ընթացքում։

7 Հիսուսը կատարյալ հնազանդություն դրսևորեց իր երկնային Հոր հանդեպ, չնայած որ երկրային կյանքի ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցավ։ Ճիշտ է, նա կատարյալ երեխա էր, բայց պետք է հնազանդվեր իր անկատար ծնողներին (Ղուկ. 2։51)։ Պատանի հասակում Հիսուսը պետք է դիմադրեր անհնազանդ և անհավատարիմ լինելու ճնշումներին։ Իսկ չափահաս տարիքում պետք է դիմակայեր Սատանայի կողմից եկող փորձություններին և նվիրված մնար Աստծուն, երբ Սատանան բացահայտ դրդում էր նրան անհավատարմության (Մատթ. 4։1-11)։ Սատանան ամեն բան անում էր, որ Հիսուսը մեղք գործեր և չկարողանար վճարել փրկագինը։

8. Ուրիշ ի՞նչ փորձությունների դիմակայեց Հիսուսը։

8 Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը այլ փորձությունների միջով էլ անցավ։ Նրան հալածում էին և փորձում սպանել (Ղուկ. 4։28, 29; 13։31)։ Նա նաև բախվում էր իր հետևորդների անկատարության դրսևորումներին (Մարկ. 9։33, 34)։ Հիսուսի թշնամիները նրան մահվան դատապարտեցին, ինչից հետո կտտանքների ու ծաղրուծանակի ենթարկեցին։ Այնուհետև դաժան ու նվաստացուցիչ ձևով իրականացրին նրա մահապատիժը (Եբր. 12։1-3)։ Այդ ծանր պահը Հիսուսը պետք է ինքնուրույն հաղթահարեր՝ առանց Եհովայի պաշտպանության (Մատթ. 27։46 b

9. Ի՞նչ ենք զգում, երբ խորհում ենք Հիսուսի զոհագործության շուրջ (1 Պետրոս 1։8

9 Իրոք որ, փրկագինը վճարելու համար Հիսուսը շատ տառապեց։ Մի՞թե նրա հանդեպ մեր սերը չի խորանում, երբ մտածում ենք այն մասին, թե ինչ պատրաստակամությամբ նա իր կյանքը զոհեց մեզ համար (կարդա 1 Պետրոս 1։8

10. Ինչերի՞ միջով անցավ Եհովան փրկագինը տալու համար։

10 Իսկ ի՞նչ կարող ենք ասել Եհովայի մասին։ Ի՞նչ զոհեց նա, որպեսզի Հիսուսը կարողանար վճարել փրկագինը։ Եհովան և Հիսուսը ամենամտերիմ փոխհարաբերություններն ունեն, որը կարող է լինել հոր և որդու միջև (Առակ. 8։30)։ Մի պահ մտածիր, թե ինչ էր զգում Եհովան, երբ Հիսուսը երկրի վրա բազմաթիվ փորձությունների միջով էր անցնում։ Անկասկած, նա մեծ ցավ էր ապրում, որ իր Որդին վատ վերաբերմունքի է արժանանում, մերժվում է և տառապանքներ կրում։

11. Բեր օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչ զգաց Եհովան, երբ Հիսուսին մահվան մատնեցին։

11 Երեխա կորցրած ցանկացած ծնող շատ լավ է հասկանում, թե ինչ խոր վիշտ է պատճառում այդ կորուստը։ Հարության հանդեպ ամուր հավատը չի վերացնում այն ցավը, որ զգում ենք, երբ մեր հարազատը մահանում է։ Այս համեմատությունը օգնում է մեզ տեսնել, թե ինչ զգաց Եհովան, երբ 33 թ. գարնանը իր սիրելի Որդին տառապեց ու մահացավ (Մատթ. 3։17 c

12. Ի՞նչ կարող ենք անել նախքան Հիշատակի երեկոն։

12 Նախքան Հիշատակի երեկոն անձնական կամ ընտանեկան երկրպագության ժամանակ փորձիր ավելի խորությամբ ուսումնասիրել փրկագնի թեման։ Դրա համար կարող ես օգտվել «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկից կամ այլ հրատարակությունից։ d Նաև Հիշատակի երեկոյի շրջանում ձգտիր հետևել Աստվածաշնչի ընթերցանության ծրագրին, որը կարող ես գտնել «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկում։ Իսկ Հիշատակի երեկոյի օրը չմոռանաս դիտել առավոտյան երկրպագության հատուկ ծրագիրը։ Երբ մեր սիրտը պատրաստում ենք Հիշատակի երեկոյին, դա մեզ մղում է ուրիշներին էլ օգնելու, որ օգուտ քաղեն այդ կարևոր իրադարձությունից (Եզր. 7։10

ՕԳՆԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

13. Ո՞րն է ուրիշներին օգնելու առաջին քայլը։

13 Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, որ օգուտ քաղեն Հիշատակի երեկոյից։ Առաջին քայլը նրանց հրավիրելն է։ Պաշտոնական ծառայության ժամանակ մարդկանց հրավիրելուց բացի՝ ցուցակ կազմիր, թե ուրիշ ում կցանկանայիր հրավիրել։ Այդ մարդկանց թվում կարող են լինել քո հարազատները, աշխատակիցները, համադասարանցիները և ուրիշներ։ Նույնիսկ եթե չունես բավարար տպագիր հրավիրատոմսեր, կարող ես ուղարկել էլեկտրոնային հրավիրատոմսի հղումը։ Արդյունքում գուցե զարմանաս՝ տեսնելով, թե որքան շատ մարդ է արձագանքել քո հրավերին (Ժող. 11։6

14. Օրինակով ցույց տուր, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ անհատին հրավիրատոմս տալը։

14 Երբեք մի՛ թերագնահատիր մարդկանց հրավիրատոմս տալու կարևորությունը։ Տեսնենք, թե ինչու։ Կրոնապես բաժանված ընտանիքում ապրող մի քույր մի օր անակնկալի եկավ, երբ իր ամուսինը հպարտորեն ասաց, որ պատրաստվում է մասնակցել Հիշատակի երեկոյին։ Բայց ինչո՞ւ էր քույրը զարմացել։ Որովհետև նախկինում նա շատ անգամ էր խնդրել ամուսնուն ներկա լինել այդ միջոցառմանը, բայց նա երբեք չէր համաձայնվել։ Իսկ ի՞նչ էր փոխվել։ Ամուսինն ասաց. «Ինձ հրավիրատոմս են տվել»։ Նա նշեց, որ իրեն հրավիրել է տեղի երեցներից մեկը, ում ինքը ճանաչում էր։ Դրանից հետո այդ մարդը ամեն տարի ներկա է լինում Հիշատակի երեկոյին։

15. Ինչի՞ մասին պետք է հիշենք, երբ մարդկանց հրավիրում ենք Հիշատակի երեկոյին։

15 Նկատի ունեցիր, որ հրավիրվածները թերևս հարցեր ունենան, հատկապես եթե առաջին անգամ են ներկա լինելու մեր հանդիպումներին։ Լավ կլինի՝ նախապես մտածես, թե ինչ հարցեր գուցե նրանք տան, և պատրաստվես պատասխանելու դրանց (Կող. 4։6)։ Ոմանք գուցե հարցնեն. «Ի՞նչ է լինելու այդ միջոցառման ժամանակ։ Որքա՞ն է այն տևելու։ «Դրես-կոդ» կա՞։ Հանգանակություն լինելո՞ւ է»։ Արդեն իսկ հրավիրելու պահին անհատին հարցրու՝ «Հարցեր ունե՞ք», և պատասխանիր նրան հետաքրքրող հարցերին։ Կարող ես նաև ցույց տալ «Հիշիր Հիսուսի մահը» և «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութերը։ Դրանք կօգնեն նրան պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունենում մեր հանդիպումների ժամանակ։ Մի շարք կարևոր մտքեր կարող ես նշել նաև «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 28-րդ դասից։

16. Ուրիշ ի՞նչ հարցեր գուցե հետաքրքրեն նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին։

16 Հիշատակի երեկոյին մասնակցելուց հետո ճշմարտությամբ հետաքրքրված մարդիկ գուցե հավելյալ հարցեր ունենան։ Նրանք գուցե հարցնեն, թե ինչու ոչ ոք չի օգտվում խորհրդանիշներից, կամ ինչու են միայն քչերը օգտվում դրանցից։ Նրանց կարող է նաև հետաքրքրել, թե որքան հաճախ ենք նշում Հիշատակի երեկոն։ Հնարավոր է նաև նրանք ցանկանան իմանալ, թե արդյոք Եհովայի վկաների բոլոր հանդիպումներն են այդպես անցկացվում։ Թեև այս բոլոր մտքերը քննարկվում են Հիշատակի երեկոյի ելույթի ժամանակ, սակայն առաջին անգամ ներկա գտնվողները գուցե ավելի մանրամասն տեղեկությունների կարիք ունենան։ Որոշ հարցերի պատասխանելու համար թերևս օգտակար լինի jw.org կայքի «Ինչո՞ւ են Եհովայի վկաները այլ կերպ նշում Տիրոջ ընթրիքը» վերնագրով հոդվածը։ Մենք ցանկանում ենք մեր լավագույնն անել, որ Հիշատակի երեկոյից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո օգնենք «ճիշտ տրամադրված» մարդկանց օգուտներ քաղել այդ միջոցառումից (Գործ. 13։48

ՕԳՆԵՆՔ ՈՉ ԱԿՏԻՎ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻՆ

17. Ինչպե՞ս կարող են երեցները օգնել ոչ ակտիվ քարոզիչներին (Եզեկիել 34։12, 16

17 Հիշատակի երեկոյի ընթացքում երեցները կարող են օգնել ոչ ակտիվ քարոզիչներին՝ նրանց հանդեպ սեր ու հոգատարություն դրսևորելով (կարդա Եզեկիել 34։12, 16)։ Միջոցառումից առաջ ամեն բան արա, որ հնարավորինս շատ ոչ ակտիվ քարոզիչների հետ կապ հաստատես։ Հավաստիացրու նրանց քո սիրո մեջ և ասա, որ պատրաստ ես օգնելու, ինչով կարող ես։ Ոչ ակտիվ քարոզիչներին հրավիրիր Հիշատակի երեկոյին, և երբ նրանք գան, ջերմ ընդունելություն ցույց տուր նրանց։ Երեկոյից հետո շարունակիր կապի մեջ մնալ այս թանկագին եղբայրների ու քույրերի հետ և տրամադրիր անհրաժեշտ հոգևոր աջակցությունը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ Եհովայի մոտ (1 Պետ. 2։25

18. Ինչպե՞ս կարող ենք բոլորս օգնել ոչ ակտիվ եղբայրներին ու քույրերին (Հռոմեացիներ 12։10

18 Ժողովում յուրաքանչյուրը կարող է օգնել ոչ ակտիվ քարոզիչներին մասնակցել Հիշատակի երեկոյին՝ նրանց հանդեպ դրսևորելով սեր, բարություն և հարգանք (կարդա Հռոմեացիներ 12։10)։ Հիշիր, որ այս թանկագին գառների համար ժողով վերադառնալը դժվար է։ Գուցե նրանք մտավախություն ունենան, որ իրենց այդքան էլ լավ չեն ընդունի։ e Ուստի խուսափիր անհարմար իրավիճակի մեջ դնող հարցերից և վիրավորական արտահայտություններից (1 Թեսաղ. 5։11)։ Այս եղբայրներն ու քույրերը մեր հավատակիցներն են, և մենք ուրախ ենք, որ կրկին միասին ենք պաշտում Աստծուն (Սաղ. 119։176; Գործ. 20։35

19. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ նշելով Հիսուսի մահը։

19 Այս ամենը քննելով՝ հասկանում ենք, թե ինչու է Հիսուսը պատվիրել մեզ ամեն տարի նշել Հիշատակի երեկոն։ Այն բազմաթիվ օգուտներ է բերում թե՛ մեզ, թե՛ ուրիշներին (Ես. 48։17, 18)։ Հիշատակի երեկոյի շնորհիվ Եհովայի և Հիսուսի հանդեպ մեր սերը ավելի է խորանում, խորանում է նաև նրանց հանդեպ մեր գնահատանքը։ Բացի այդ՝ ավելի ենք մտերմանում մեր հավատակիցների հետ։ Մենք նաև օգնում ենք ուրիշներին իմանալ, թե փրկագնի շնորհիվ ինչ օրհնություններ կարող են վայելել։ Ուրեմն եկեք մեր ձեռքից եկածն անենք, որ պատրաստ լինենք այս տարվա Հիշատակի երեկոյին՝ տարվա ամենակարևոր օրվան։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ

  • պատրաստել մեր սիրտը Հիշատակի երեկոյին

  • օգնել ուրիշներին, որ օգուտներ քաղեն Հիշատակի երեկոյից

  • օգնել ոչ ակտիվ հավատակիցներին

ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար

a Այս հոդվածում նշված տեսանյութերն ու հոդվածները գտնելու համար այցելիր jw.org կայք և որոնման դաշտում գրիր դրանց վերնագրերը։

b Տես «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 2021 թ. ապրիլի համարում։

e Տես նկարները և « Ինչպե՞ս արձագանքեց ժողովը» շրջանակը։ Մի ոչ ակտիվ եղբայր վարանում է մտնել Թագավորության սրահ, բայց իր մեջ ուժ է գտնում և ներս մտնում։ Նա արժանանում է ջերմ ընդունելության և վայելում հավատակիցների ընկերակցությունը։

f ՆԿԱՐ։ Մինչ Եհովայի ժողովրդի մի մասը որոշ երկրներում նշում է Հիշատակի երեկոն, նրանց մյուս մասը այլ երկրներում այն նշելու նախապատրաստական աշխատանքներ է տանում։